https://arm.sputniknews.ru/20231221/mvoskvan-sharunakum-e-janqery-rd-gsh-pety-hajadrbejanakan-khaghaghutjan-pajmanagri-masin-70328550.html
Մոսկվան շարունակում է ջանքերը. ՌԴ ԳՇ պետը` հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին
Մոսկվան շարունակում է ջանքերը. ՌԴ ԳՇ պետը` հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին
Sputnik Արմենիա
Վալերի Գերասիմովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ԼՂ բնակչության վերադարձի հեռանկարներին։ 21.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-21T14:29+0400
2023-12-21T14:29+0400
2023-12-21T14:37+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38601069_0:329:3057:2048_1920x0_80_0_0_02610bace363ee71a4e989afa3c3ee21.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի ու Բաքվի միջև առավել սուր հակասությունները լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։Ելույթ ունենալով օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպմանը` գեներալը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը նաև նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։«Անդրկովկասում իրավիճակը դեռ լարված է, բայց կայունացման միտում ունի»,- ասել է Գերասիմովը։Նա անդրադարձել է նաև ԼՂ–ում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի աշխատանքին` նշելով, որ ռազմական գործողությունների ընթացքում խաղաղապահներն ապահովել են ավելի քան 10 հազար խաղաղ բնակչի տեղափոխումը զորախմբի տեղակայման վայրեր, այնուհետև տարածաշրջանի գրեթե ամբողջ բնակչության անվտանգ ելքը դեպի Հայաստանի տարածք։Բացի այդ, խաղաղապահների ավիացիոն տրանսպորտով հիվանդանոցներ է տեղափոխվել գրեթե 300 վիրավոր։ Միաժամանակ ռուսական զորախումբը շարունակում է կատարել առաջադրանքները՝ որպես խաղաղ կյանք կառուցելու և բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավոր:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38601069_0:0:2731:2048_1920x0_80_0_0_d91f2e699bbfc3b307481dfefa73d84c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան
հայաստան, ադրբեջան, ռուսաստան
Մոսկվան շարունակում է ջանքերը. ՌԴ ԳՇ պետը` հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին
14:29 21.12.2023 (Թարմացված է: 14:37 21.12.2023) Վալերի Գերասիմովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ԼՂ բնակչության վերադարձի հեռանկարներին։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի ու Բաքվի միջև առավել սուր հակասությունները լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։
Ելույթ ունենալով օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպմանը` գեներալը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը նաև նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։
«Անդրկովկասում իրավիճակը դեռ լարված է, բայց կայունացման միտում ունի»,- ասել է Գերասիմովը։
Նա անդրադարձել է նաև ԼՂ–ում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի աշխատանքին` նշելով, որ ռազմական գործողությունների ընթացքում խաղաղապահներն ապահովել են ավելի քան 10 հազար խաղաղ բնակչի տեղափոխումը զորախմբի տեղակայման վայրեր, այնուհետև տարածաշրջանի գրեթե ամբողջ բնակչության անվտանգ ելքը դեպի Հայաստանի տարածք։
Բացի այդ, խաղաղապահների ավիացիոն տրանսպորտով հիվանդանոցներ է տեղափոխվել գրեթե 300 վիրավոր։ Միաժամանակ ռուսական զորախումբը շարունակում է կատարել առաջադրանքները՝ որպես խաղաղ կյանք կառուցելու և բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավոր:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։