00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուսավոր տոնի մութ կողմերը. ի՞նչ է արժեցել Երևանի ամանորյա ձևավորումը

© Sputnik / Asatur YesayantsՀանրապետության հրապարակի տոնածառը
Հանրապետության հրապարակի տոնածառը - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2023
Հանրապետության հրապարակի տոնածառը
Բաժանորդագրվել
Երևանի 12 վարչական շրջաններից որոշները չեն մոռացել իրենց համայնքում ապրող արցախցի և անապահով երեխաների մասին։ Բայց քիչ չեն նաև սեփական բանկետների կազմակերպմամբ տարված վարչական ղեկավարները։
Մայրաքաղաքի տոնական լուսավորությունն ու ամանորյա միջոցառումներն այս տարի շարքային երևանցիների գրպանին արժեցել են ավելի քան 320 մլն դրամ։ Sputnik Արմենիան ամանորյա տոնական ծախսերի վերաբերյալ հարցումներ է ուղարկել Երևանի բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին, նաև զուգահեռ սեփական ուսումնասիրությունն անցկացրել պետգնումների կայքում հրապարակված համապատասխան պայմանագրերում։
Վերոհիշյալ 320 մլն–ից 202 406 000 դրամը Երևանի քաղաքապետարանը վճարել է «Սինեմարտ» ՍՊԸ – ին Հանրապետության հրապարակի միայն տոնական ձևավորման ու լուսավորության համար։ Համեմատության համար նշենք, որ նույն ընկերությունը նույն աշխատանքի դիմաց անցյալ տարի 191 006 000 դրամ էր ստացել։
Իսկ Հանրապետության հրապարակի և մայրաքաղաքի մյուս վարչական շրջանների տոնածառերի ու լուսավորման համար քաղաքապետարանը ևս 22 մլն դրամ էլ վճարել է «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ին։
Հրապարակի շենքերին էլի անցքեր կբացվեն, բայց քիչ. փոխքաղաքապետը` ամանորյա ձևավորման մասին

Լուսավոր տոնի մութ կողմը

Թե մայրաքաղաքի վարչական շրջանների տոնական ձևավորման կոնկրետ որ հատվածն է իրականացվել այդ 22 մլն–ի շրջանակում, դժվար է տարանջատել, քանի որ վարչական համայնքներից ամեն մեկը իր համար էլ առանձին գնումներ է կատարել` համայնքի տոնածառերի ու փողոցների ձևավորման նպատակով։
Որ համայնքն ինչքան հավելյալ գումար է ծախսել տոնական ձևավորման համար։

համայնք

դրամ

Արաբկիր

14 377 000

Շենգավիթ

8 217 000

Դավիթաշեն

2 371 000

Քանաքեռ

7 000 000

Էրեբունի

7 000 000

Մալաթիա-Սեբաստիա

9 700 000

Նորք-Մարաշ

667 768

Մնացած 5 համայնքները տոնական ձևավորման վրա հավելյալ գումար չեն ծախսել։
Տասնյակ միլիոններ արժեցող փողոցային համերգներ ու մանկապարտեզի հանդեսներ
Որոշ վարչական շրջանների ղեկավարներ որոշել են համատեղել հաճելին օգտակարի հետ և ամանորյա ձևավորման ու լուսավորության հետ միաժամանակ նաև տոնական միջոցառում են պատվիրել կապալառու ընկերություններին։
Այս ծախսերի հարցում ռեկորդակիրը Նոր Նորք վարչական շրջանն է։ Համայնքի ղեկավարությունը փողոցների տոնական լուսավորության, Գայի արձանի հարակից տարածքում երգիչ–երգչուհիների, Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ համերգային ծրագրի կազմակերպման համար 30 մլն դրամ է ծախսել ։
Ավանի ղեկավարությունը 2 998 888 դրամով և՛ փողոցներն է տոնական տեսքի բերել, և՛ փողոցային 1 ժամանոց միջոցառում կազմակերպել, և՛ համայնքի բոլոր 7 մանկապարտեզներում հանդեսներ կազմակերպել:
Աջափնյակում բացօթյա միջոցառումն ու միջոցառման մասնակցից 200 երեխաների համար կոնֆետներով նվեր–փաթեթները արժեցել են ընդամենը 594 800 դրամ։
Կենտրոնի 21 մանկապարտեզներում հանդեսներն արժեցել են 634 000 դրամով, իսկ 3500 երեխաների նվերները` 4 725 000։ Եվս 392 000 դրամով էլ Կենտրոնի թաղապետարանը Ամանորյա մանկական ներկայացման 400 տոմս է գնել երեխաների համար:
Դավթաշենի կենտրոնական այգում կազմակերպված ամանորյա միջոցառումը և համայնքի 5 մանկապարտեզների ու Ավետ Տերտերյանի արվեստի դպրոցի հանդեսները միասին գնահատվել են 1 774 000 դրամ։
Նուբարաշեն վարչական շրջանի մշակութային միջոցառումների կազմակերպման համար ծախսվել է 2 178 000 դրամ։
Էրեբունի համայնքում մանկապարտեզների միջոցառումներն ու 2800 երեխաների համար նվեր–քաղցրավենիքներն արժեցել են 3 080 000 դրամ։
© Sputnik / Aram NersesyanԵրևանի տոնական ձևավորումը
Рождественская елка на площади Свободы в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2023
Երևանի տոնական ձևավորումը

Ո՞ւմ հաշվին է բանկետը

Երևանի վարչական շրջաններից մի քանիսի ղեկավարները, իհարկե, հոգացել են նաև իրենց ու իրենց աշխատակիցների ամանորյա տրամադրությունն ապահովելու մասին` բանկետներ, ֆուրշետներ, պարգևներ և այլն։
Աջափնյակ վարչական շրջանում 120 հոգանոց ֆուրշետը` համեմված 10 տարի հնեցմամբ բարձրակարգ կոնյակով, թաղապետարանի աշխատակիցներին պարգևատրելու համար գնված ձեռքի 5 ժամացույցներով արժեցել է 1 500 000 դրամ։
Նորք-Մարաշի թաղապետարանի աշխատակիցներն ու համայնքային կազմակերպությունների տնօրենները (120 հոգի) Նոր Տարին նշելու են ռեստորանում` 1 944 000 դրամով։ Բարձր տրամադրությունն ապահովելու են 1 հանդիսավար և 5 երգիչ։
Նոր Նորքի թաղապետարանի ամանորյա հյուրասիրությանը Նոր Նորքի բարձրակարգ ռեստորանային համալիրներից մեկում մասնակցելու է 200 հոգի` 3 323 000 դրամով։
Ամենահամեստ միջոցառումը թերևս կազմակերպում է Էրեբունի համայնքի ղեկավարությունը։ Տարեվերջյան միջոցառումն անցկացվելու է թաղապետարանի դահլիճում։ Լինելու է փոքրիկ հյուրասիրություն, մի քանի աշխատակիցներ հուշանվերներ են ստանալու համայնքի ղեկավարի կողմից։ Եվ այդ ամենը 580 000 դրամով։
Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում նախապես որոշված է եղել աշխատակիցների համար ճոխ հյուրասիրություն կազմակերպել համայնքի բարձրակարգ ռեստորանում։ Արդեն նույնիսկ պայմանագիր էր կնքվել` 300 անձի համար` 2 786 000 դրամով, ճաշացանկ կազմվել։ Բայց, երբ տոնական ծախսերի հարցով դիմեցինք համայնքի ղեկավարությանը, մեզ քաղաքապետարանի միջոցով հայտնեցին, որ որոշել են իրենց փոխարեն ռեստորան ուղարկել համայնքում բնակություն հաստատած արցախցի ու անապահով ընտանիքների երեխաներին։
«Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի նախաձեռնությամբ` այն միջոցները, որոնք նախատեսված էին վարչական շրջանի աշխատակազմի հյուրասիրության համար, ուղղվելու են Արցախից տեղահանված երեխաներին։ Մասնավորապես` դեկտեմբերի 28-ին 450 արցախցի երեխաներ, որոնք ընտանիքների հետ բնակություն են հաստատել Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում, վարչական ղեկավարի հրավերով հյուրընկալվելու են «Վիվալդի» ռեստորանային համալիրում։ Բացի 450 արցախցի երեխաներից մասնակցելու են նաև համայնքի անապահով ընտանիքների ևս 50 երեխաներ»,– հայտնեցին քաղաքապետարանից` չբացառելով, որ երեխաների համար կազմակերպվող միջոցառմանը ներկա կլինեն նաև քաղաքապետարանի ներկայացուցիչները։
Անցքերն այս տարի գիշերն են արվում և այլ տրամաբանությամբ. ի՞նչ կարժենա ամանորյա զարդարանքը
Քանի միլիոն է հասնելու տոնի ու ջերմության կարիք ունեցող երևանցիներին ու արցախցիներին
Ամանորի տոնական թոհուբոհում տոնի կարիք ունեցող, բայց հնարավորություն չունեցող մարդկանց ու հատկապես երեխաների մասին հիշել են ոչ բոլոր համայնքներում։
Ավան համայնքն անապահով ընտանիքների և Արցախից տեղահանված 150 երեխայի համար Մշակույթի տանը Ամանորի միջոցառում է կազմակերպել` 385 000 դրամով, որի ընթացքում երեխաներին քաղցրավենիքի փաթեթներ են նվիրելու։
Նորք-Մարաշում սոցիալապես անապահով երեխաների միջոցառման ու նվերների համար 750 000 դրամ են հատկացրել։
Լրահոս
0