00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևան-Հրազդան կասկադը 2024-2033 թթ. հիմնանորոգման համար շուրջ 137 մլն դոլար կներդնի

© Photo : Интер РАО ЕЭСՍևան–Հրազդան կասկադ
Սևան–Հրազդան կասկադ - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2023
Սևան–Հրազդան կասկադ
Բաժանորդագրվել
Կասկադի մի քանի կայաններում կփոխարինեն կամ կթարմացնեն հիդրոագրեգատները։ Կվերանորոգվեն նաև դերիվացիոն ջրանցքների առավել մաշված հատվածները, որոնցով Հրազդանի ջուրը մատակարարվում է տուրբիններին:
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը 2024-2033 թվականներին հիմնանորոգման համար շուրջ 55 մլրդ դրամ (մոտ 137 մլն դոլար) կներդնի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության ֆինանսների, էկոնոմիկայի և ներդրումների վարչության պետ Սերգեյ Բալասանյանը։
Մասնավորապես Արգելի ՀԷԿ-ում (կասկադի յոթ էլեկտրակայաններից ամենահզորը) ամբողջությամբ կփոխարինվեն չորս ագրեգատներից երկուսը, Արզնիում՝ երեքը (մյուսում կփոխարինվեն աշխատանքային հանգույցները): Կթարմացվեն նաև Սևանի և Հրազդանի ՀԷԿ-երի մեկական ագրեգատներ։
Երևանում տեղակայված երեք ՀԷԿ-երը (Քանաքեռ, Երևան-1 և Երևան-3) ծրագրում չեն ընդգրկվի: Նախորդ ներդրումային ծրագրի միջոցներով (2015-2016 թթ.) Երևան-1 ՀԷԿ-ում (որը մատակարարում է Երևանի կենտրոնը) ագրեգատներն ամբողջությամբ փոխվել են:
Բացի այդ, ապագա ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել դերիվացիոն ջրանցքների և թունելների 65–կիլոմետրանոց ցանցի ամենախնդրահարույց հատվածները (որոնցով ջուրը վերցնում են Հրազդան գետից, մատակարարում տուրբիններին և վերադարձնում գետ): Սա կայանի աշխատանքի անվտանգության բարձրացման հետ մեկտեղ կնվազեցնի նաև ջրի կորուստները։
Այս աշխատանքները թույլ կտան կայանն անվտանգ շահագործել առաջիկա 25-30 տարիների ընթացքում, իսկ դրանց ավարտից հետո կայանում մուտքային ջրի նույն ծավալի դեպքում հնարավոր կլինի տարեկան 7-8%- ով (այսինքն՝ մոտ 30 մլն կՎտ/ժ) ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել:
Հիշեցնենք` Սևան-Հրազդան Կասկադն ընդգրկված է ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբում: Կասկադի էլեկտրակայանները տարեկան արտադրում են 350-400 մլն կՎտ/ժ կամ Հայաստանում էլեկտրաէներգիայի 4-4,5%-ը։
Սարի գլխին էլ կունենաս լույս ու լիցքավորված հեռախոս․ Փոքր Մանթաշի «արմաթցիների» նոր սարքը
Լրահոս
0