00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավատարիմ կուսակցականի պահվածք. Ժիրինովսկին մոտ 2 մլրդ ռուբլի է կտակել իր կուսակցությանը

© Sputnik / Максим БлиновՎլադիմիր Ժիրինովսկին
Վլադիմիր Ժիրինովսկին - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2023
Վլադիմիր Ժիրինովսկին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վլադիմիր Ժիրինովսկին, որը կյանքից հեռացավ անցած տարվա գարնանը, իր փողի առյուծի բաժինը՝ 70 տոկոսը, կտակել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը, 10 տոկոսը՝ իր հիմնադրած Համաշխարհային քաղաքակրթությունների ինստիտուտին և միայն 20 տոկոսը թողել է երեք զավակներին։ Համենայնդեպս այդպես է պնդում Ժիրինովսկու մերձավորներից մեկը՝ Պետդումայի նախկին պատգամավոր Վասիլի Վլասովը։ Եթե հավատանք նրա տեղեկություններին, կուսակցությունը, որն առանց այն էլ ամենահարուստներից մեկն է Ռուսաստանում, կստանա ևս մոտ 2 միլիարդ ռուբլի։
Իսկ զավակներից յուրաքանչյուրին բաժին կհասնի Ժիրինովսկու կարողության 6,5-ական տոկոսը։ Նրա աղջիկը՝ Անաստասիան, հանրային դեմք չէ, փոխարենը երկու որդիներն էլ մի ժամանակ ակտիվորեն զբաղվել են քաղաքականությամբ։ Իգորը 2000 թվականին, ինչպես և հայրը, ընտրվել է Պետդումայի պատգամավոր, բայց մի տարուց հայտարարել է, որ հաջորդ գումարման խորհրդարանի անդամ չի ցանկանում լինել։ Ասում են`լուրջ վիճել էր հոր հետ, թեև ինքն այդ լուրերը հերքում էր։ Համենայնդեպս լրագրողները կարողացել են պարզել, որ Ժիրինովսկու հուղարկավորության ժամանակ հայտնված ծաղկեպսակը, որի վրա գրված էր «Արի հաշտվենք», հենց Իգորից էր։
Ժիրինովսկին մոտ 2 մլրդ ռուբլի է կտակել իր կուսակցությանը․ «5 րոպե Դուլյանի հետ»
Մյուս որդին՝ Օլեգը, որը պապի ազգանունն էր վերցրել՝ Էյդելշտեյն, ժամանակին գլխավորել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը Հյուսիսային Օսեթիայի խորհրդարանական ընտրություններում, բայց առավելապես հայտնի է տարբեր սկանդալներով։ 2021 թվականին «Վնուկովո» օդանավակայանում նա ծեծել է Հյուսիսային Օսեթիայի նախկին ղեկավարի որդուն, իսկ երկու տարի անց անկարգություններ հրահրել մոսկովյան ռեստորաններից մեկում և հարվածել ոստիկանին։ Ինչպես չհիշես, որ հայրն էլ ձեռքերին ազատություն էր տալիս հենց պառլամենտի դահլիճում։ Էլ չեմ ասում այն հայտնի դրվագի մասին, երբ Ժիրինովսկին ուղիղ եթերում ջուր շփեց Բորիս Նեմցովի վրա, որը նրան հիշեցրել էր, թե ինչպես է քաղաքական գործիչը «Փլեյբոյ» ամսագրին խոստովանել, որ քնել է 200 կանանց հետ։ Իրոք, դժվար է չհամաձայնել այն գնահատականի հետ, որն ինքն իրեն տվել է Ժիրինովսկին. «Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Հենց դրանով եմ բոլորի համար հրապուրիչ»։
Միգուցե հայտնի արտահայտություններով Վլադիմիր Ժիրինովսկին չհասնի դասականին՝ Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինին, բայց նրա ասածներից շատերն էլ դժվար է մոռանալ։ Օրինակ`հանրահայտ ձևակերպումը.«Մայրս ռուս է, իսկ հայրս՝ իրավաբան»։ Բացատրությունն էլ տվել է. «Դահլիճից գրավոր հարց ստացա մորս ազգության և հորս մասնագիտության մասին։ Ու շատ անկեղծ պատասխանեցի»։ Դե արի ու իմացիր՝ արդյոք նրա ստացած հարցը հենց այդպե՞ս էր ձևակերպված։
Բոլոր դեպքերում կարելի է պնդել, որ Ժիրինովսկին շատ շուտ հասկացավ՝ կա ընտրողների մի ստվար զանգված, որինբոլորովին չի հետաքրքրում ո՛չ տվյալ քաղաքական ուժի գաղափարախոսությունը, որը շատ հաճախ պարզապես բացակայում է, ո՛չ էլ նախընտրական ծրագիրը, որը երբեք չի կատարվում։ Փոխարենը որոշ ընտրողներ պարզապես աստվածացնում են ամենապարզունակ, զուտ պոպուլիստական կարգախոսների հեղինակներին, որոնք մի կողմից պնդում են, թե մաքուր ձեռքերով կիրականացնեն իշխանափոխությունը, մյուս կողմից խոստանում են ասֆալտին փռել ու պատերին ծեփել բոլոր նրանց, ովքեր թույլ չեն տալիս, որ մենք հասնենք երջանիկ ապագային։ Համաձայնե՛ք, ինչ-որ շատ ծանոթ բան կա Ժիրինովսկու հետևյալ խոսքում. «Իմ ձեռքերը մաքուր են, բայց դրանք արյունով կպատվեն, եթե դառնամ նախագահ։ Իմ նստավայր կկանչեմ Պրոխորովին, Վակսելբերգին, Ուսմանովին, Աբրամովիչին և կասեմ. «Տղե′րք, բոլոր փողերը հանձնեք Կենտրոնական բանկին։ Եթե անգամ մի ռուբլի թաքցնեք, 72 ժամում կոչնչացնեմ ձեր ողջ ցեղը»։
Եվ ժողովուրդը քվեարկեց Ժիրինովսկու օգտին։ Պետդումայի 1993 թվականի ընտրություններում նրա կուսակցությունը շահեց ձայների ավելի քան 22 տոկոսը. այդքան շատ ձայն չէր ստացել ոչ մի այլ քաղաքական ուժ։ Հիշում եմ, այն ժամանակ ես հարցրի Հայաստանի առաջին նախագահին, որը եկել էր խորհրդարան՝ ինչպե՞ս է գնահատում այն, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանում։ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ կարճ պատասխանեց. «Հայաստանի համար ամենաշահեկանն այն է, որ Ռուսաստանում լինեն ժողովրդավարական իշխանություններ»։
Արդյոք դեմոկրա՞տ էր Ժիրինովսկին։ Մի առիթով նա այսպես է պատասխանել այդ հարցին. «Ես բռնապետ չեմ, բայց կան բազմաթիվ պրոբլեմներ, որոնք հնարավոր չէ լուծել փափուկ լիբերալիզմի ձևաչափով»։ Հիմա արդեն կարելի է միայն գուշակություններ անել, թե ինչպիսին կլիներ Ժիրինովսկի-նախագահը։ Համենայնդեպս այդ մարդը երբեք չի թաքցրել իր հավակնությունները և մի անգամ հերթական նախագահական ընտրություններից առաջ ասել է. «Իհարկե, մասնակցելու եմ այս ընտրություններին, հաջորդներին էլ եմ մասնակցելու մինչև կյանքիս վերջը։ Գերեզմանոցից էլ եմ մասնակցելու, որպեսզի բոլորդ անընդհատ հիշեք, որ ես այնտեղ պառկած եմ»։
Владимир Жириновский - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Լրիվ միջնադար է. Ժիրինովսկին արձագանքել է ադրբեջանցի դիվանագետի վիրավորանքներին
Լրահոս
0