00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լրիվ միջնադար է. Ժիրինովսկին արձագանքել է ադրբեջանցի դիվանագետի վիրավորանքներին

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցВладимир Жириновский
Владимир Жириновский - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Բաժանորդագրվել
Վլադիմիր Ժիրինովսկու՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված ելույթի պատճառով սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Ադրբեջանցի դիվանագետը վիրավորական տեսահոլովակ է ձայնագրել, որին արձագանքել է Սոլովյովը։ Ժիրինովսկու պատասխանն էլ չի ուշացել։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը YouTube-ի «Սոլովյով Live» հաղորդման եթերում անդրադարձել է ադրբեջանցի նախկին դեսպան Իսֆանդիար Վահաբզադեի վիրավորական հայտարարություններին, որոնք վերջինս թույլ է տվել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու և ռուս ժողովրդի հասցեին:
«Բայդենին էլ հիմար են անվանում». Ժիրինովսկին արձագանքել է Բաքվի բողոքի նոտային
Ավելի վաղ Ժիրինովսկին ռադիոկայաններից մեկի եթերում դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու հայտարարել, որ ոչ ոք նույնիսկ ծուռ նայելու իրավունք չունի Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահներին: Բացի այդ, քաղաքական գործիչը հիշեցրել էր Ադրբեջանի պատմության որոշ մանրամասներ, որոնք այդ երկրում կտրականապես հերքում են:
Ժիրինովսկու ասածները բացասական արձագանք են գտել Բաքվում, Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտայով է հանդես եկել։ Իսկ Վահաբզադեն տեսանյութ է ձայնագրել, որում վիրավորանքներ է հնչեցրել Ժիրինովսկու հասցեին՝ հարվածելով նաև ռուս ժողովրդին։
Սոլովյովը եթերում ցուցադրել է տեսանյութը՝ չթաքցնելով վրդովմունքը։ Հաղորդավարն անդրադարձել է դիվանագետի կենսագրությանը՝ եզրակացնելով, որ Վահաբզադեն «նեղացած» է Ադրբեջանի իշխանություններից, ուստի նպատակաուղղված ուզում է գժտեցնել ռուս և ադրբեջանցի ժողովուրդներին։ Սոլովյովը հավելել է, որ սպասում է Ադրբեջանի պաշտոնատար անձանց մեկնաբանություններին։
Ժիրինովսկին էլ, տեղեկանալով Վահաբզադեի արարքի մասին, հայտարարել է, որ այդ վիրավորանքն անպատիժ չի թողնի:
«Մենք կոշտ նամակ կուղարկենք Ադրբեջանի Հանրապետության ղեկավարին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ Այս վիրավորանքը հրեշավոր է։ Լրիվ միջնադար է», - ասել է նա։
Վահաբզադեի հասցեին քննադատությամբ են հանդես եկել նաև ադրբեջանցի որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է, որ Վահաբզադեի կարծիքը ոչինչ չարժե, քանի որ նա իրենից ոչինչ չի ներկայացնում։
Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միությունը «քաշել» է ժողովրդական գրողին
Լրահոս
0