https://arm.sputniknews.ru/20231213/eatm-nerkajacucichnery-19-vorvoshum-en-stvoragrel-hh-patvirakutjuny-masnakcel-e-nistin-69999650.html
ԵԱՏՄ ներկայացուցիչները 19 որոշում են ստորագրել. ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նիստին
ԵԱՏՄ ներկայացուցիչները 19 որոշում են ստորագրել. ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նիստին
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստը կանցկացվի 2024 թ. առաջին եռամսյակում Բելառուսում։ 13.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-13T16:20+0400
2023-12-13T16:20+0400
2023-12-13T16:23+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
որոշում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60108397_0:148:3066:1872_1920x0_80_0_0_103c7810a436336b3725e34374ee8d46.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցիչները 19 որոշում են ստորագրել ՌԴ Կազան քաղաքում, որտեղ կոլեգիայի նիստ է անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։«Որոշումները վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես` ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, մաքսային արժեքի մակարդակի հսկողության ենթակա ապրանքների ցանկի լրացմանը, մաքսային տարանցման ժամկետներին, 2024-2026թթ․ իրավապահ ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջոցառումների ցանկի հաստատմանը և մի շարք այլ հարցերի»,– ասված է հաղորդագրությունում։Ներկայացվել են նաև ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքների համակարգման կազմակերպման և դրական փորձի, ինչպես նաև հետբացթողումային հսկողության կիրառման և զարգացման աշխատանքային խմբի իրականացրած աշխատանքների արդյունքները։Այն, որ Հայաստանն առաջատար է ԵԱՏՄ–ում, մեզ ուրախանալու առիթ չի տալիս. ՄանասերյանԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 44-րդ նիստին մասնակցել են Հայաստանի (ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և նրա գլխավորած պատվիրակությունը), Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը:Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի առաջին եռամսյակում Բելառուսի Հանրապետությունում:Եթե կորցնենք ԵԱՏՄ–ն, կորցնում ենք ամեն ինչ. հայկական գյուղմթերքը նոր մարտահրավերի առաջ է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60108397_0:0:2732:2048_1920x0_80_0_0_5d06b852f700afcc0f5193ed3158efd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), պետական եկամուտների կոմիտե (պեկ), որոշում
եվրասիական տնտեսական միություն (եատմ), պետական եկամուտների կոմիտե (պեկ), որոշում
ԵԱՏՄ ներկայացուցիչները 19 որոշում են ստորագրել. ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նիստին
16:20 13.12.2023 (Թարմացված է: 16:23 13.12.2023) ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստը կանցկացվի 2024 թ. առաջին եռամսյակում Բելառուսում։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ներկայացուցիչները 19 որոշում են ստորագրել ՌԴ Կազան քաղաքում, որտեղ կոլեգիայի նիստ է անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Որոշումները վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես` ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, մաքսային արժեքի մակարդակի հսկողության ենթակա ապրանքների ցանկի լրացմանը, մաքսային տարանցման ժամկետներին, 2024-2026թթ․ իրավապահ ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջոցառումների ցանկի հաստատմանը և մի շարք այլ հարցերի»,– ասված է հաղորդագրությունում։
Ներկայացվել են նաև ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքների համակարգման կազմակերպման և դրական փորձի, ինչպես նաև հետբացթողումային հսկողության կիրառման և զարգացման աշխատանքային խմբի իրականացրած աշխատանքների արդյունքները։
ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 44-րդ նիստին մասնակցել են Հայաստանի (ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և նրա գլխավորած պատվիրակությունը), Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը:
Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի առաջին եռամսյակում Բելառուսի Հանրապետությունում: