00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զգուշացե՛ք լրագրողներից, նույնիսկ նախկին. սկանդալ Իսպանիայի թագավորական ընտանիքում

© AP Photo / Emilio MorenattiԻսպանիայի թագավոր Ֆիլիպն ու նրա կինը` Լետիցիան
Իսպանիայի թագավոր Ֆիլիպն ու նրա կինը` Լետիցիան - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2023
Իսպանիայի թագավոր Ֆիլիպն ու նրա կինը` Լետիցիան
Բաժանորդագրվել
Լրագրող Խայմե Պենյաֆիելի գիրքը լույս է տեսնելու փետրվարին, բայց արդեն մեծ աղմուկ է բարձրացրել։
Մոտ 20 տարի առաջ, երբ Իսպանիայի արքայազն Ֆիլիպը որոշեց ամուսնանալ լրագրող Լետիցիայի հետ, դրա դեմ ընդվզեց գրեթե ողջ թագավորական ընտանիքը, որի անդամներին թվում էր, թե համաշխարհային աղետ է տեղի ունենալու՝ թագավորական պալատ է մտնելու մի կին, որը ծնվել է գավառական քաղաքում, հասարակ ընտանիքում, ընդունվել է ոչ թե մասնավոր, այլ պետական դպրոց, հետո 16 տարեկանում սիրահարվել է իր դասատուներից մեկին, ամուսնացել նրա հետ, բայց մեկ տարի անց բաժանվել նրանից։ Բայց ամենակարևոր հանցանքը՝ Լետիցիան լրագրող է եղել, իսկ թագավոր Խուան Կառլոսը տանել չէր կարողանում լրագրողներին և միշտ ասում էր. «Նույնիսկ նախկին լրագրողներին երբեք չի կարելի թույլ տալ, որ մոտենան պալատին, նրանք քանդելու են միապետությունը»։
Ծանոթ պատկեր է, չէ՞։ Մեր անխտիր բոլոր նախկին նախագահներն էլ ուրույն վերաբերմունք են ունեցել մեր՝ լրագրողներիս հանդեպ։ Մեկի օրոք մոտ 10 լրատվամիջոց փակվեց, մյուսը եթերազրկեց իր ընդդիմադիր հայացքներով հայտնի հեռուստաընկերություններից մեկը, երրորդը հրապարակավ ասում էր, թե հենց լրագրողներս ենք երկրում գաղջ մթնոլորտ ստեղծում։ Եվ միայն ներկա ղեկավարը, որը ինքն էլ նախկին լրագրող է, ապացուցեց, որ կարող է «ղեկավարել» երկիրը և «լուծել» ամենաբարդ հարցերը, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։
Զգուշացե′ք լրագրողներներից, նույնիսկ նախկին. սկանդալ Իսպանիայի թագավորական ընտանիքում
Այնուամենայնիվ, արքայազն Ֆիլիպը չլսեց ծնողներին և ամուսնացավ Լետիցիայի հետ, որին առաջին անգամ հանդիպել էր անսովոր պայմաններում։
2002 թվականին Իսպանիայի ափերի մոտ տեղի ունեցավ Արևմտյան Եվրոպայում ամենախոշոր նավաբեկությունը՝ վնասվեց «Պրեստիժ» նավթատար նավը, որը պարզապես երկու կես եղավ, և այնտեղից ծովը թափվեց գրեթե 100 հազար խորանարդ մետր նավթ։ Դեպքի վայր մեկնեց արքայազն Ֆիլիպը, այնտեղ էր նաև այդ աննախադեպ աղետը տարբեր հեռուստաընկերությունների համար լուսաբանող Լետիցիան։ Դրանից հետո ամեն ինչ զարգացավ շատ արագ՝ մի տարի անց արքայազնը և Լետիցիան նշանվեցին, հետո ամուսնացան, և այդ արարողությանը աշխարհով մեկ ուղիղ եթերում հետևում էր մոտ մեկուկես միլիարդ մարդ։
Հիմա պարզվում է, որ այդ նավթային աղետը մի կողմից նպաստեց Լետիցիայի ամուսնությանը Ֆիլիպի հետ, մյուս կողմից խափանեց նրա ամուսնությունը հայտնի գործարար Խայմե դել Բուրգոյի հետ, որը վերջերս բացահայտել է իրենց սիրո պատմությունը, որը, ըստ նրա, չի ավարտվել նաև այն ժամանակ, երբ Լետիցիան արդեն ամուսնացել էր արքայազնի հետ։ Լրագրող Խայմե Պենյաֆիելի գիրքը, որում գործարարն անկեղծացել է Լետիցիայի հետ հարաբերությունների մասին, լույս է տեսնելու փետրվարին, բայց որոշ լրատվամիջոցներ արդեն մանրամասներ են հրապարակել, իսկ ինքը՝ դել Բուրգոն, նաև սոցցանցի իր էջում հրապարակել է Լետիցիայի լուսանկարը, որի ուսերին է գործարարի նվիրած շալը, տակն էլ Լետիցիայի ձեռքով գրված է. «Սիրում եմ։ Երբ վրաս եմ գցում քո նվիրած շալը, կարծես դու կողքիս լինես։ Ժամերն եմ հաշվում մինչև մեր նոր հանդիպումը։ Սիրում եմ քեզ»։
Հենրի Քիսինջերի դիվանագիտությունը. ինչպես ամուսնացնել Ռոքֆելլերի աղջկան ռուս գյուղացու հետ
Ճիշտ է` գործարարը շատ արագ հեռացրել է իր էջից այդ լուսանկարը՝ բացատրելով, թե իրեն սպառնացել են սպանել, բայց միաժամանակ հավաստիացրել է, որ հետ չի կանգնում իր նախկին մեկնաբանություններից, ըստ որոնց` իր հարաբերությունները Լետիցիայի հետ շարունակվել են դեռ երկար՝ մինչև 2011 թվականը, երբ Լետիցիան վաղուց արդեն արքայազն Ֆիլիպի կինն էր։ Ավելին` դել Բուրգոն պնդում է, որ ունի իրենց շարունակվող կապը հավաստող նամակներ, լուսանկարներ և տեսագրություններ։ Նա պատմել է, որ նույնիսկ 2010 թվականին իրենք համատեղ կյանք սկսելու ծրագրեր էին մշակում և քննարկում էին Ամերիկա տեղափոխվելու տարբերակը։ Բայց 2011-ի օգոստոսին Լետիցիան անսպասելիորեն զանգահարել է և ասել, որ այլևս չի կարող ամուսնուց թաքուն հանդիպել դել Բուրգոյի հետ։ Ո՞վ գիտի, միգուցե զգում էր, որ շատ շուտով թագուհի է դառնալու։
Իսկապես, 2014 թվականին 76-ամյա Խուան Կառլոսը հրաժարվեց գահից և այն փոխանցեց որդուն։ Լետիցիան էլ թագուհի դարձավ։ Ճիշտ է` նրա կարգավիճակը մի փոքր այլ է, նա, այսպես կոչված, կոնսորտ թագուհի է, այսինքն` պարզապես իշխող միապետի կինը, որը չունի, եթե կարելի է այդպես ասել, լիարժեք թագուհու գործառույթներ։ Բոլոր դեպքերում Իսպանիայի հանրությունն այժմ սատարում է նրան, և նույնիսկ այն գործիչները, որոնք երբեք հավանություն չեն տվել Ֆիլիպի ընտրությանը, հիմա միանշանակ ասում են. «Հետո՞ ինչ, որ լրագրող է եղել, ոչ ոք իրավունք չունի միջամտելու մարդու անձնական կյանքին»։ Չգիտեմ` դուք ինչպես, բայց ես չեմ թաքցնի` հաճելի է լսել։
Թեյլոր Սվիֆթ - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2023
«Տարվա մարդը». երգչուհին առաջ անցավ Բրիտանիայի թագավորից, ՌԴ նախագահից ու ՉԺՀ առաջնորդից
Վիճահարույց Նապոլեոն Բոնապարտը, վիճահարույց Պապ թագավորը. կարծիքները խիստ տարբեր են
Լրահոս
0