Մեկին պատերազմը տարավ, մյուսին` պայթյունը. որդիներին կորցրած մայրը ծաղիկ դնելու տեղ չունի
© Sputnik / Asatur YesayantsԱնժելա Ասրյան
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Տիկին Անժելայի կրտսեր որդին` Սասունը, զոհվել է 44–օրյա պատերազմի ժամանակ, ավագ որդին` Գրիգորին, 2023–ի սեպտեմբերի 25-ի պայթյունի։ Կինը հիմա հաշմանադամություն ունեցող ամուսնու, հարսի, նրա 5 անչափահաս երեխաների, աղջկա և նրա ընտանիքի հետ ապրում է Այգեստան գյուղում։
Մեկ օրում կորցրել է որդուն, տունը, հայրենիքը...
Սահակյանների ընտանիքը սեպտեմբերյան դեպքերի հետևանքով գաղթի ճանապարհը բռնեց երկրորդ անգամ։ 2020–ի 44–օրյա պատերազմից առաջ ապրում էին Շուշիում։ Տարհանվել են այնտեղից, որոշ ժամանակ Հայաստանում բնակվել, հետո վերադարձել Ստեփանակերտ, նոր տուն ստացել ու ամեն ինչ սկսել զրոյից։ Հազիվ էին ոտքի կանգնել, երբ կրկին ստիպված էին ամեն ինչ թողնել ու հեռանալ։
© Sputnik / Asatur YesayantsՍահակյանների բազմանդամ ընտանիքը
Սահակյանների բազմանդամ ընտանիքը
© Sputnik / Asatur Yesayants
Այս անգամ, սակայն, տուն ու տեղը թողնելը կրկնակի ծանր ու ցավոտ եղավ։ Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը խլեց ընտանիքի ավագ որդու` 42–ամյա Գրիգորիի կյանքը հենց քրոջ` Ռաիսայի աչքի առաջ։
© Sputnik / Asatur YesayantsՌաիսան ու Գրիգորիի այրին
Ռաիսան ու Գրիգորիի այրին
© Sputnik / Asatur Yesayants
Մոխրացած մարմինը գտան ԴՆԹ հետազոտությունների արդյունքում ավելի ուշ, երբ արդեն Հայաստանում էին, բայց մինչ օրս հողին չեն հանձնել։
Բանն այն է, որ Գրիգորի Սահակյանը զինվորական է եղել և մինչև 2022 թ–ն ծառայել է Արցախի ՊԲ–ում։ Մայրն ու այրին ցանկանում են, որ նրան հուղարկավորեն «Եռաբլուր» պանթեոնում, բայց պատկան մարմինները մերժել են` պատճառաբանելով, թե նա մարտական գործողությունների ժամանակ չի զոհվել։ Իսկ հիմա խնդիր է ընտանիքի մշտական բնակություն չունենալը։
© Sputnik / Asatur YesayantsՏիկին Անժելան դստեր ու այրի հարսի հետ
Տիկին Անժելան դստեր ու այրի հարսի հետ
© Sputnik / Asatur Yesayants
«Դեռ տուն չունենք, չգիտենք` որտեղ ենք ապրելու, որ գոնե տղայիս մոտիկ տեղ հուղարկավորեմ, կարողանամ գնալ շիրիմին»,– ասում է մայրը։
Հերոս Սասունը
Տիկին Անժելայի կրտսեր որդու` Սասուն Սահակյանի գերեզմանը մնացել է Արցախում։
Սասունը հետախույզ–դիպուկահար էր։ Զոհվել է 2020 թ–ին Շուշիի համար մղվող թեժ մարտերի ժամանակ։ Ստացել է «Արիության» ու «Առաջին աստիճանի խաչ» մեդալներ։
Մայրը հիշում է` որդուց վերջին զանգը ստացել է 2020 թ–ի նոյեմբերի 7-ին։ Ըստ պաշտոնական տեղեկությունների` զոհվել է նոյեմբերի 9–ին` Շուշիի մոտակայքում։
Սեպտեմբերին Արցախից դուրս գալուց ժամեր առաջ մայրը հասցրել է գերեզմանատնից վերցնել որդու շիրմաքարն ու իր հետ Հայաստան բերել։
© Sputnik / Asatur YesayantsՍասունի շիրմաքարը
Սասունի շիրմաքարը
© Sputnik / Asatur Yesayants
Ուզում է որդուն վերահուղարկավորել Հայաստանում, որ իրեն մոտ լինի, բայց այդ հարցում այլևս ոչ ոք նրան օգնել չի կարողանում։ Շիրմաքարն առանց գերեզմանի դրված է բակի մի անկյունում...
Դեռ անելիքներ կան
Սասունը զոհվեց 30 տարեկանում։ Ընտանիք կազմել դեռ չէր հասցրել։ Իսկ Գրիգորին ամուսնացած էր, ունի 5 անչափահաս երեխա։
Նրա այրին` Մարուսյան, 33 տարեկան է։ Իր ամբողջ կյանքը նվիրել է ընտանիքին ու երեխաների դաստիրակությանը։ Ամուսնացել է վաղ տարիքում ու չի հասցրել որևէ մասնագիտություն ձեռք բերել։
© Sputnik / Asatur YesayantsՄարուսյան 5 անչափահաս երեխաների հետ
Մարուսյան 5 անչափահաս երեխաների հետ
© Sputnik / Asatur Yesayants
Գրիգորիի ավագ դուստրը՝ 15–ամյա Լուսինեն, սովորում է Արտաշատի բժշկական քոլեջում, երազում է ռազմական բուժքույր դառնալ։
«Երբ Ստեփանակերտում ընդունվեցի քոլեջ ու հենց ռազմական բաժին, պապան ասաց, որ չի թողնի` զինվորական դառնամ․․․ բայց ես հասնելու եմ իմ նպատակին, չեմ հրաժարվելու, պապայի գծով եմ գնալու»,- ասաց Լուսինեն։
© Sputnik / Asatur YesayantsԼուսինե Սահակյանը
Լուսինե Սահակյանը
© Sputnik / Asatur Yesayants
14–ամյա Հերսինեն, 13– ամյա Արենը, 10–ամյա Նարեկն ու 7– ամյա Նարեն դպրոցական են։ Մասնագիտության հարցում կողմնորոշվել է նարեկը։ Բժիշկ է դառնալու, ինչպես որ հայրն էր երազում։
© Sputnik / Asatur YesayantsՆարեկ Սահակյանը
Նարեկ Սահակյանը
© Sputnik / Asatur Yesayants
Նոր տունն ու հին սպասումները
14– հոգանոց ընտանիքում 8-ն անչափահաս են (Գրիգորիի 5 և Ռաիսայի 3 երեխաները)։ Անժելայի ամուսինը հաշմանդամություն ունի, ոտքը կորցրել է 1–ին արցախյան պատերազմի ժամանակ։ Կրտսեր որդու մահից հետո սրտամկանի ինֆարկտ է տարել, հետո` ուղեղի կաթված։ Հիմա անկողնային հիվանդ է։
© Sputnik / Asatur YesayantsՍահակյանների տանը
Սահակյանների տանը
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան տեղափոխվելուց հետո ընտանիքը երկար ժամանակ ապրում էր պահեստ հանդիսացող մի տարածքում։ Տարածքի տերն այն անհատույց էր տրամադրել։ Անգամ կից շինություն էր կառուցել, որ տարածքը մեծանա ու պայմաններն ավելի հարմար լինեն։
Գրիգորիի այրին` Մարուսյան, Արտաշատ քաղաքում բնակարան էր գտել ու առանձնացել իր 5 անչափահաս երեխաների հետ, բայց կենցաղային պայմաններն այնքան վատն էին, իսկ վարձը` այնքան բարձր, որ որոշեց կրկին վերադառնալ մեծ ընտանիք։
«Ավելի լավ է` միասին ապրենք, բայց մի քիչ նորմալ պայմաններում։ Այնտեղ գազի արտահոսք կար, տանտերը հրաժարվում էր նորոգել, պայմաններն էլ ահավոր էին վարձի համեմատ։ Որոշեցինք, որ ավելի լավ է` միասին ապրենք, այդպես ծախսերն էլ մի փոքր քիչ կլինեն»,– ասաց Մարուսյան։
Արդեն մեկ շաբաթ է` ընտանիքն Արարատի մարզի Այգեստան գյուղում ավելի մեծ տուն է գտել։ Տան տերը երկու ամիս այն անհատույց է տվել, մինչև ընտանիքի անդամներից մի քանիսն աշխատանք գտնեն ու կարողանան վարձ տալ։
Նոր տունն ավելի մեծ է, բայց ոչ ավելի հարմարավետ։ Տունը գազիֆիկացված չէ, ջեռուցվում է էլեկտրական վառարաններով։
«Մի քան օր առաջ ամբողջ օրը տանը լույս չկար` սառնամանիք էր։ Գնացինք փայտի վառարան գնեցինք, բայց ախր փայտ էլ չունեինք (ժպտում է,– խմբ.), ստիպված թուղթ–բան հավաքեցինք, վառեցինք, որ տաքանանք»,- պատմում է Գրգորիի այրին։
Տանը չկա նաև մշտական ջուր, լողանում են հավաքված և դույլերում տաքացրած ջրով։ Սանհանգույցի համար նախատեսված տարածք տանը կա, բայց նորոգված չէ, իսկ զուգարանը դրսում է։
© Sputnik / Asatur YesayantsԳրիգորիի այրին` Մարուսյան
Գրիգորիի այրին` Մարուսյան
© Sputnik / Asatur Yesayants
Հիմա ընտանիքի բոլոր անդամները մի ուղղությամբ են մտածում` տունն ավելի հարմարավետ դարձնել, որ կարողանան հաղթահարել ձմեռը։ Մեքենան, որով եկել, հասել են Հայաստան, ցանկանում են վաճառել` հույս ունենալով, որ այդ գումարով կկարողանան գնել այն տունը, որտեղ ապրում են։ Մեծ է ցանկությունը, որ տունը լինի մշտական, չէ՞ որ այդպես կլուծվի նաև Գրիգորիի հուղարկավորության հարցը։
© Sputnik / Asatur Yesayants
Հերսինե Սահակյանը հոր ու հորեղբոր նկարների անկյունում
1/3
© Sputnik / Asatur Yesayants
Հերսինե Սահակյանը հոր ու հորեղբոր նկարների անկյունում
© Sputnik / Asatur Yesayants
Սահակյանների ընտանիքի երեխաները
2/3
© Sputnik / Asatur Yesayants
Սահակյանների ընտանիքի երեխաները
© Sputnik / Asatur Yesayants
Սահակյանների ընտանիքի երեխաները
3/3
© Sputnik / Asatur Yesayants
Սահակյանների ընտանիքի երեխաները
1/3
© Sputnik / Asatur Yesayants
Հերսինե Սահակյանը հոր ու հորեղբոր նկարների անկյունում
2/3
© Sputnik / Asatur Yesayants
Սահակյանների ընտանիքի երեխաները
3/3
© Sputnik / Asatur Yesayants
Սահակյանների ընտանիքի երեխաները