https://arm.sputniknews.ru/20231208/turqian-uzum-e-vor-adrbejani-ev-hhi-mijev-khaghaghutjan-pajmanagiry-shut-stvoragrvi-agn-69797012.html
Թուրքիան ուզում է, որ Ադրբեջանի և ՀՀ–ի միջև խաղաղության պայմանագիրը շուտ ստորագրվի. ԱԳՆ
Թուրքիան ուզում է, որ Ադրբեջանի և ՀՀ–ի միջև խաղաղության պայմանագիրը շուտ ստորագրվի. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Բաքուն և Երևանը դեկտեմբերի 7–ին հրապարակեցին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը։ 08.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-08T09:29+0400
2023-12-08T09:29+0400
2023-12-22T17:59+0400
թուրքիա
հայաստան
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/13/27235595_0:134:1300:865_1920x0_80_0_0_78307accccdca43e49f2d5cfec82ec04.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ որոշումներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ–ն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Ավելի վաղ Բաքուն և Երևանը հրապարակել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որում հաղորդվում էր երկրների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի հասնելու մտադրության մասին: Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել «շոշափելի քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման ուղղությամբ»: Բաքուն ազատ է արձակել 32 հայ զինծառայողի, Երևանն իր հերթին ազատ է արձակել երկու ադրբեջանցի զինծառայողի:Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/13/27235595_121:0:1274:865_1920x0_80_0_0_585eada691b05dc8f340f8338de1a285.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հայաստան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
թուրքիա, հայաստան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
Թուրքիան ուզում է, որ Ադրբեջանի և ՀՀ–ի միջև խաղաղության պայմանագիրը շուտ ստորագրվի. ԱԳՆ
09:29 08.12.2023 (Թարմացված է: 17:59 22.12.2023) Բաքուն և Երևանը դեկտեմբերի 7–ին հրապարակեցին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ որոշումներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ–ն, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Բաքուն և Երևանը հրապարակել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի
համատեղ հայտարարությունը, որում հաղորդվում էր երկրների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի հասնելու մտադրության մասին: Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել «շոշափելի քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման ուղղությամբ»: Բաքուն ազատ է արձակել 32 հայ զինծառայողի, Երևանն իր հերթին ազատ է արձակել երկու ադրբեջանցի զինծառայողի:
«Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, որը կդառնա Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն իրադարձություններից մեկը, հնարավորինս շուտ ստորագրվի», - ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։