https://arm.sputniknews.ru/20231208/tatik-virabjann-azatvec-tnajin-kalanqic-69832055.html
Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից
Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից
Sputnik Արմենիա
Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու որոշումը կայացվել էր նոյեմբերի 6-ին։ 08.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-08T18:03+0400
2023-12-08T18:03+0400
2023-12-08T18:39+0400
հայաստան
տնային կալանք
տաթևիկ վիրաբյան
փաստաբան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68303980_0:0:1600:901_1920x0_80_0_0_c20b1188683e964b5cf7384aa64a23ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քուրը` Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։»Այսօր Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կայացել է «Զանգվածային անկարգությունների» գործով առաջին դատական նիստը։ Օրենքի համաձայն` քննարկվել է նաև վարույթով անցնող Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոցի հարցը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 10–ին` ժամը 13.00–ին։Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Սեպտեմբերի 24–ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է։Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշում կայացրեց նոյեմբերի 6-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68303980_0:0:1600:1200_1920x0_80_0_0_84566ea1cb88d29a5da52437f0bd2ae2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնային կալանք, տաթևիկ վիրաբյան, փաստաբան, դատարան
հայաստան, տնային կալանք, տաթևիկ վիրաբյան, փաստաբան, դատարան
Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից
18:03 08.12.2023 (Թարմացված է: 18:39 08.12.2023) Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու որոշումը կայացվել էր նոյեմբերի 6-ին։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քուրը` Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
»Այսօր Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կայացել է «Զանգվածային անկարգությունների» գործով առաջին դատական նիստը։ Օրենքի համաձայն` քննարկվել է նաև վարույթով անցնող Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոցի հարցը։
«Իմ միջնորդությունը, որ Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոցը պետք է վերացվի, քանի որ դրա համար չկա որևէ հիմք, դատարանը բավարարեց ու ազատ արձակեց նրան»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բաբայանը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 10–ին` ժամը 13.00–ին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար
քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Սեպտեմբերի 24–ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ նրա
կալանքի ժամկետը երկարաձգվել է։
Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու
որոշում կայացրեց նոյեմբերի 6-ին։