https://arm.sputniknews.ru/20231208/aparan-hartavan-tshanaparhin-5-avtvomeqenaner-en-bakhvel-8-mard-teghapvokhvel-e-hivandanvoc-69806166.html
Ապարան-Հարթավան ճանապարհին 5 ավտոմեքենաներ են բախվել. 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Ապարան-Հարթավան ճանապարհին 5 ավտոմեքենաներ են բախվել. 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Sputnik Արմենիա
Բախվել են «Opel Zafira», «Opel Astra», «GAZ», «VAZ» և «MAN» մակնիշի ավտոմեքենաներ։ 08.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-08T12:11+0400
2023-12-08T12:11+0400
2023-12-08T12:20+0400
վթար
արագածոտնի մարզ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/08/69804917_0:199:1600:1099_1920x0_80_0_0_93026d349386f93a8259f1e605306b66.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Ժամը 08:29-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Շենավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1986 թ․), «Opel Astra» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1989 թ.), «GAZ» (վարորդ՝ Մ. Վ., ծնված 1976 թ.), «VAZ» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1990 թ․) մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Թ., ծնված 1981 թ.)։Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «GAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն. Վ.-ն (ծնված 2004 թ․) և Գ. Ու.-ն (ծնված 1991 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։ՃՏՊ-ի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս 5 քաղաքացի։
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/08/69804917_0:0:1600:1200_1920x0_80_0_0_28df90de26334b032914dd73bd13c57d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, արագածոտնի մարզ, տուժածներ
վթար, արագածոտնի մարզ, տուժածներ
Ապարան-Հարթավան ճանապարհին 5 ավտոմեքենաներ են բախվել. 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
12:11 08.12.2023 (Թարմացված է: 12:20 08.12.2023) Բախվել են «Opel Zafira», «Opel Astra», «GAZ», «VAZ» և «MAN» մակնիշի ավտոմեքենաներ։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Ժամը 08:29-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Շենավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են
ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1986 թ․), «Opel Astra» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1989 թ.), «GAZ» (վարորդ՝ Մ. Վ., ծնված 1976 թ.), «VAZ» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1990 թ․) մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Թ., ծնված 1981 թ.)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «GAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն. Վ.-ն (ծնված 2004 թ․) և Գ. Ու.-ն (ծնված 1991 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
ՃՏՊ-ի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս 5 քաղաքացի։