https://arm.sputniknews.ru/20231207/baqvi-datarany-gagik-voskanjanin-datapartec-18-tarva-azatazrkman-69755749.html
Բաքվի դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտեց 18 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտեց 18 տարվա ազատազրկման
Sputnik Արմենիա
Բաքուն մի շարք հանցանքներ է վերագրում Գագիկ Ոսկանյանին։ 07.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-07T16:40+0400
2023-12-07T16:40+0400
2023-12-07T17:05+0400
ադրբեջան
դատարան
գագիկ ոսկանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/10/64496401_0:0:889:500_1920x0_80_0_0_d10a5062e6214f3921796df7617b1d13.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Բաքվում հրապարակվել է ադրբեջանցիների կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավաճիռը։Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չթողեց` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, զրուցում նրա հետ, հետո ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ապօրինի սահմանահատումից մինչև ահաբեկչություն։Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորայինի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/10/64496401_0:0:889:667_1920x0_80_0_0_061f9f8ee39825a9611c9f7052a18044.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, դատարան, գագիկ ոսկանյան
ադրբեջան, դատարան, գագիկ ոսկանյան
Բաքվի դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտեց 18 տարվա ազատազրկման
16:40 07.12.2023 (Թարմացված է: 17:05 07.12.2023) Բաքուն մի շարք հանցանքներ է վերագրում Գագիկ Ոսկանյանին։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Բաքվում հրապարակվել է ադրբեջանցիների կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավաճիռը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք`
ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չթողեց` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը
ներկայացրեց մի տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, զրուցում նրա հետ, հետո ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Բաքուն նրան
մի շարք հանցանքներ է վերագրում՝ ապօրինի սահմանահատումից մինչև ահաբեկչություն։