https://arm.sputniknews.ru/20231207/aph-tntesakan-datarani-kargavitshaki-masin-pajmanagrum-pvopvokhutjunner-karven-69755095.html
ԱՊՀ տնտեսական դատարանի կարգավիճակի մասին պայմանագրում փոփոխություններ կարվեն
ԱՊՀ տնտեսական դատարանի կարգավիճակի մասին պայմանագրում փոփոխություններ կարվեն
Sputnik Արմենիա
ԱՊՀ տնտեսական դատարանի դատավորներն ընտրվում են տասը տարի ժամկետով։ 07.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-07T16:22+0400
2023-12-07T16:22+0400
2023-12-07T16:23+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ռուսաստան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34777291_0:155:3001:1843_1920x0_80_0_0_29e0709b87c0d1867a63e77b2ce0fd32.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն է տվել 1992 թվականի հուլիսի 6-ին ԱՊՀ տնտեսական դատարանի կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխությունների մասին արձանագրության վավերացմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Արձանագրությունն ուղղված է ԱՊՀ տնտեսական դատարանի գործունեության կատարելագործմանը՝ աշխատանքը ad hoc ձևաչափով (հատուկ դեպքերի լուծման համար. խմբ.) իրականացնելու միջոցով։ Այսպիսով` տնտեսական դատարանը գործը քննության նախապատրաստելու փուլում օգտագործում է միայն հեռավար աշխատանքի միջոցներ՝ առանց բանավոր լսումներ անցկացնելու, դատական քննության փուլում, որպես կանոն, կիրառում է գործերի քննության գրավոր ընթացակարգ։Տնտեսական դատարանը հավաքվում է պալատի կազմում հատուկ գործ քննելու համար, որը ձևավորվում է շահագրգիռ պետության դիմումի հիման վրա վեճը քննելու համար՝ երեք դատավորներից բաղկացած տնտեսական դատարանի նախագահի կողմից:Նախատեսվում է, որ դատավորներն ընտրվում են տասը տարի ժամկետով։ Նախագահը և նրա տեղակալն ընտրվում են պլենումի անդամների ձայների մեծամասնությամբ՝ երկու տարի ժամկետով, ռեեստրում ընդգրկված դատավորների թվից:ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին ՌԴ-ում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34777291_168:0:2831:1997_1920x0_80_0_0_824d255a327f5ef267a77ef509ff4904.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ռուսաստան, դատարան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), ռուսաստան, դատարան
ԱՊՀ տնտեսական դատարանի կարգավիճակի մասին պայմանագրում փոփոխություններ կարվեն
16:22 07.12.2023 (Թարմացված է: 16:23 07.12.2023) ԱՊՀ տնտեսական դատարանի դատավորներն ընտրվում են տասը տարի ժամկետով։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն է տվել 1992 թվականի հուլիսի 6-ին ԱՊՀ տնտեսական դատարանի կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխությունների մասին արձանագրության վավերացմանը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Արձանագրությունն ուղղված է ԱՊՀ տնտեսական դատարանի գործունեության կատարելագործմանը՝ աշխատանքը ad hoc ձևաչափով (հատուկ դեպքերի լուծման համար. խմբ.) իրականացնելու միջոցով։ Այսպիսով` տնտեսական դատարանը գործը քննության նախապատրաստելու փուլում օգտագործում է միայն հեռավար աշխատանքի միջոցներ՝ առանց բանավոր լսումներ անցկացնելու, դատական քննության փուլում, որպես կանոն, կիրառում է գործերի քննության գրավոր ընթացակարգ։
Տնտեսական դատարանը հավաքվում է պալատի կազմում հատուկ գործ քննելու համար, որը ձևավորվում է շահագրգիռ պետության դիմումի հիման վրա վեճը քննելու համար՝ երեք դատավորներից բաղկացած տնտեսական դատարանի նախագահի կողմից:
Նախատեսվում է, որ դատավորներն ընտրվում են տասը տարի ժամկետով։ Նախագահը և նրա տեղակալն ընտրվում են պլենումի անդամների ձայների մեծամասնությամբ՝ երկու տարի ժամկետով, ռեեստրում ընդգրկված դատավորների թվից: