https://arm.sputniknews.ru/20231205/haek-y-pakelu-planner-chkan-magate-i-glkhavvor-tnoreny-turqakan-kvoghmi-pahanji-masin-69637641.html
ՀԱԷԿ-ը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
ՀԱԷԿ-ը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
Sputnik Արմենիա
Ռաֆայել Գրոսին նշել է, որ Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին, ինչը շատ կարևոր է։ 05.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-05T10:52+0400
2023-12-05T10:52+0400
2023-12-05T14:56+0400
ռաֆայել գրոսսի
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/04/56265545_0:102:1600:1002_1920x0_80_0_0_517db45e1647c4dc812f6439370de26e.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չունի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ անդրադառնալով վերջերս ՄԱԳԱՏԷ-ին ուղղված թուրքական կողմի նամակին, որով պահանջվում էր քայլեր ձեռնարկել Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ։Խոսելով թուրքական կողմի նամակի մասին` նա նաև նշել է, որ իրենք լսում են բոլորին և տալիս են համապատասխան բացատրություններ։«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գլոբալ կազմակերպություն է։ Այսպիսով, մենք յուրաքանչյուրին լսում ենք։ Ինչ վերաբերում է այդպիսի մտահոգություններին` մենք բացատրում ենք, թե ինչ ենք անում, մենք հավաստիացումներ ենք տալիս, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Ես կարող եմ ասել, որ սա միակ դեպքը չէ։ Մենք բոլոր դեպքերին էլ լուրջ ենք վերաբերվում, բայց մենք պատասխանները տալիս ենք։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել մեզ հետ և ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, և մենք վստահ ենք այս հարցում»,- ընդգծել է նա։ՄԱԳԱՏԷ–ի նիստում Հայաստանը պատասխանել է Ադրբեջանին, Թուրքիան ասելիք չուներՆա նշել է նաև, որ Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին, ինչը շատ կարևոր է։ Ըստ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի՝ ատոմակայանում տեղի են ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին, այսպիսով՝ հնարավոր է շարունակել գործել։Գրոսին ասել է, որ ՀԱԷԿ–ի գործունեության ժամկետի երկարաձգում պետք է լինի մի քանի տարով, և իրենք բավարարված ենք նրանով, թե ինչպես են այդ աշխատանքներն իրականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/04/56265545_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7c6a2da5c5c58b958bb1b0984943faf2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռաֆայել գրոսսի, ատոմակայան
ռաֆայել գրոսսի, ատոմակայան
ՀԱԷԿ-ը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
10:52 05.12.2023 (Թարմացված է: 14:56 05.12.2023) Ռաֆայել Գրոսին նշել է, որ Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին, ինչը շատ կարևոր է։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չունի։ «
Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ անդրադառնալով վերջերս ՄԱԳԱՏԷ-ին ուղղված թուրքական կողմի նամակին, որով պահանջվում էր քայլեր ձեռնարկել Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ։
«ՄԱԳԱՏԷ-ն չի պլանավորում փակել Հայաստանի ատոմակայանը։ Ո՛չ, բացարձակապես ո՛չ։ Եթե ատոմակայանի հետ կապված հարց լինի, մենք այն անմիջապես կհասցեագրենք կառավարությանը և առաջինը կասենք, որ խնդիր կա ու որոշ գործողություններ անելու անհրաժեշտություն կա։ Բայց այս պահին, ինչպես արդեն ասացի, մենք վստահ ենք, որ գործողությունները կարող են շարունակվել»,- նշել է Գրոսին։
Խոսելով թուրքական կողմի նամակի մասին` նա նաև նշել է, որ իրենք լսում են բոլորին և տալիս են համապատասխան բացատրություններ։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գլոբալ կազմակերպություն է։ Այսպիսով, մենք յուրաքանչյուրին լսում ենք։ Ինչ վերաբերում է այդպիսի մտահոգություններին` մենք բացատրում ենք, թե ինչ ենք անում, մենք հավաստիացումներ ենք տալիս, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Ես կարող եմ ասել, որ սա միակ դեպքը չէ։ Մենք բոլոր դեպքերին էլ լուրջ ենք վերաբերվում, բայց մենք պատասխանները տալիս ենք։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել մեզ հետ և ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, և մենք վստահ ենք այս հարցում»,- ընդգծել է նա։
Նա նշել է նաև, որ Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին, ինչը շատ կարևոր է։ Ըստ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի՝ ատոմակայանում տեղի են ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին, այսպիսով՝ հնարավոր է շարունակել գործել։
Գրոսին ասել է, որ ՀԱԷԿ–ի գործունեության ժամկետի երկարաձգում պետք է լինի մի քանի տարով, և իրենք բավարարված ենք նրանով, թե ինչպես են այդ աշխատանքներն իրականացվել։