https://arm.sputniknews.ru/20231204/adrbejanum-hajtnvats-gagik-voskanjani-gvortsvov-hajvord-datakan-nisty-kkajana-dektemberi-11-in-69560418.html
Ադրբեջանում հայտնված Գագիկ Ոսկանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին
Ադրբեջանում հայտնված Գագիկ Ոսկանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին
Sputnik Արմենիա
Գագիկ Ոսկանյանը գրեթե 4 ամիս գտնվում է Ադրբեջանում։ 04.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-04T11:33+0400
2023-12-04T11:33+0400
2023-12-07T15:41+0400
ադրբեջան
բաքու
դատարան
գագիկ ոսկանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69559989_0:0:1252:704_1920x0_80_0_0_3c78ff33e5f551996394a1a55baa3997.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական դատարանում այսօր անցկացվել է ադրբեջանական գերության մեջ հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված գործով դատական առաջին նիստը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավորը պարզաբանել է նրա իրավունքները, հստակեցվել են նրա անձնական տվյալները։Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տվյալներով՝ Գագիկ Ոսկանյանի անձնական անկետայում նշվում է, որ նա ծնվել է 1983 թվականին Երևանում, ամուսնացած չէ, ունի միջնակարգ կրթություն, գրանցված է Երևան քաղաքի Դավթաշենի 17-րդ թաղամասում։Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին։ Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չթողեց` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, զրուցում նրա հետ, հետո ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորայինի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/04/69559989_0:0:940:704_1920x0_80_0_0_63d0315c561067e7263de68ec74265e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, բաքու, դատարան, գագիկ ոսկանյան
ադրբեջան, բաքու, դատարան, գագիկ ոսկանյան
Ադրբեջանում հայտնված Գագիկ Ոսկանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին
11:33 04.12.2023 (Թարմացված է: 15:41 07.12.2023) Գագիկ Ոսկանյանը գրեթե 4 ամիս գտնվում է Ադրբեջանում։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական դատարանում այսօր անցկացվել է ադրբեջանական գերության մեջ հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված գործով դատական առաջին նիստը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավորը պարզաբանել է նրա իրավունքները, հստակեցվել են նրա անձնական տվյալները։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տվյալներով՝ Գագիկ Ոսկանյանի անձնական անկետայում նշվում է, որ նա ծնվել է 1983 թվականին Երևանում, ամուսնացած չէ, ունի միջնակարգ կրթություն, գրանցված է Երևան քաղաքի Դավթաշենի 17-րդ թաղամասում։
Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին։
Հիշեցնենք`
ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չթողեց` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը
ներկայացրեց մի տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, զրուցում նրա հետ, հետո ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: