https://arm.sputniknews.ru/20231202/hh-ishkhanutjunn-anbarvojakan-dirqvorvoshum-e-vordegrel-ruben-vardanjani-handep-zurabjan-69507488.html
ՀՀ իշխանությունն անբարոյական դիրքորոշում է որդեգրել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Զուրաբյան
ՀՀ իշխանությունն անբարոյական դիրքորոշում է որդեգրել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Զուրաբյան
Sputnik Արմենիա
ՀԱԿ փոխնախագահի խոսքով` ՀՀ իշխանությունը բախտի քմահաճույքին է հանձնել Արցախի նախկին ղեկավարներին։ 02.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-02T13:17+0400
2023-12-02T13:17+0400
2023-12-02T13:18+0400
հայաստան
արցախ
ռուբեն վարդազարյան
լևոն զուրաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66940608_0:0:1600:901_1920x0_80_0_0_5c50b9827f4f417cb7368b63fb028692.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները անբարոյական դիրքորոշում են որդեգրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂ մյուս նախկին առաջնորդների նկատմամբ, որոնք հայտնվել են Բաքվի բանտերում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։Ըստ Զուրաբյանի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ՀՀ իշխանությունների ստեղծած «ռազմապատժիչ հանձնաժողովի» անդամ է։«Նա էլ է օգնում, որ Նիկոլ Փաշինյանը չունենա որևէ լուրջ հակառակորդ որևէ համայնքում, որևէ համայնքում չլինի ընդդիմադիր ղեկավար։ Նիկոլ Փաշինյանը քրեական գործ է հարուցում, օրինակ, Ալավերդիի ղեկավարի դեմ, Ալիևն էլ` Ռուբեն Վարդանյանի»,– նշեց ՀԱԿ փոխնախագահը։Նրա խոսքով`այսօր իշխանությունը պետք է գոնե մի քիչ համերաշխության կեցվածք ունենար ու այդ ստոր ծրագրին դադար տար, տեր կանգներ Արցախի` կալանավորված նախկին ղեկավարությանը։Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները սեպեմբերի վերջին ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում. Սիրանուշ Սահակյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66940608_67:0:1492:1069_1920x0_80_0_0_882c62e8e876536e61cd5d1be7917b11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, ռուբեն վարդազարյան, լևոն զուրաբյան
հայաստան, արցախ, ռուբեն վարդազարյան, լևոն զուրաբյան
ՀՀ իշխանությունն անբարոյական դիրքորոշում է որդեգրել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ. Զուրաբյան
13:17 02.12.2023 (Թարմացված է: 13:18 02.12.2023) ՀԱԿ փոխնախագահի խոսքով` ՀՀ իշխանությունը բախտի քմահաճույքին է հանձնել Արցախի նախկին ղեկավարներին։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները անբարոյական դիրքորոշում են որդեգրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂ մյուս նախկին առաջնորդների նկատմամբ, որոնք հայտնվել են Բաքվի բանտերում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«ՀՀ իշխանությունը, ըստ էության, բախտի քմահաճույքին է հանձնել այդ մարդկանց՝ ոչինչ չանելով նրանց ազատ արձակման համար և ոչ մի պահանջ չներկայացնելով ադրբեջանական իշխանություններին»,– ասաց նա։
Ըստ Զուրաբյանի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ՀՀ իշխանությունների ստեղծած «ռազմապատժիչ հանձնաժողովի» անդամ է։
«Նա էլ է օգնում, որ Նիկոլ Փաշինյանը չունենա որևէ լուրջ հակառակորդ որևէ համայնքում, որևէ համայնքում չլինի ընդդիմադիր ղեկավար։ Նիկոլ Փաշինյանը քրեական գործ է հարուցում, օրինակ, Ալավերդիի ղեկավարի դեմ, Ալիևն էլ` Ռուբեն Վարդանյանի»,– նշեց ՀԱԿ փոխնախագահը։
Նրա խոսքով`այսօր իշխանությունը պետք է գոնե մի քիչ համերաշխության կեցվածք ունենար ու այդ ստոր ծրագրին դադար տար, տեր կանգներ Արցախի` կալանավորված նախկին ղեկավարությանը։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները սեպեմբերի վերջին ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանին,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ,
Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։