00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվել
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Դատախազությունը ՄԱՊ-ի Ալիկից պահանջում է բռնագանձել հողակտորներ, բաժնետոմսերի մոտ 61%-ը և մոտ 1 մլրդ դրամ:
▪️ Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման․ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է արտգործնախարարությունը։ Հայաստանն այժմ դրական ազդակներ է ակնկալում թուրքական կողմից՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու հարցում։
▪️ Գեներալ Գրիգորի Խաչատուրովը 8 ամսից ավելի բանտում անցկացնելուց հետո, այսօր տուն կգնա։ Փաստաբան Հակոբ Ենոքյանը Sputnik Արմենիային ասել է, որ իր պաշտպանյալը պետք է ազատ արձակվի 20 մլն դրամ գրավով, հիմա լուծում են տեխնիկական հարցերը, ինչից հետո Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի։ Ստույգ ժամը նա դժվարացել է նշել։
▪️ Հակակոռուպցիոն դատարանում կայացել է նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի և նրա կնոջ դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը։ Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 8 հողակտոր Արմավիրի մարզի տարբեր համայնքներում, «ՄԱՊ» ընկերության բաժնետոմսերի մոտ 61%-ը և 1 մլրդ 300 մլն դրամ: Հակակոռուպցիոն դատարանի առաջիկա նիստը կկայանա հաջորդ տարի։
▪️ Քննչական կոմիտեն բացահայտել է Ագարակում 93–ամյա կնոջ սպանությունը։ Կնոջ դին հայտնաբերվել էր տանը՝ գլխի վնասվածքներով։ Կասկածյալին, որը նույն գյուղի բնակիչ է, ձերբակալել են Երևանում։ 24-ամյա երիտասարդը պատմել է, որ տարեց կնոջը սպանել է գլխին ձեռքով բազմաթիվ հարվածներ հասցնելով և հափշտակել է բջջային 2 հեռախոսները։
▪️ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը նոր մանրամասներ է հայտնել Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվել է, որ միմյանց հարվածել են երեք մեքենաներ՝ «Ford Transit», «BMW» և «Mercedes» մակնիշի։ «Mercedes»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են։ Վիրավորում է ստացել 3 մարդ․ անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ բավարար։
▪️ Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը տիեզերքում է։ Այն Երկրի ուղեծիր է ուղարկվել SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։ «Հայասաթ-1»–ը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը: Լաբորատորիան տիեզերական գործունեության լիցենզիան ստացել էր սեպտեմբերի 7-ին:
▪️ Սկոպյեյում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հանդիպումը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը Հելգա Շմիդին ասել է, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, ոչ միայն Լեռնային Ղարաբաղը ենթարկեց ամբողջական էթնիկ զտման, այլև շարունակում է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը։
▪️ Սիրիայի կառավարության հայտնում է, որ գիշերը Իսրայելը հարվածել է «Սիրիայից օկուպացրած Գոլանի կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մոտ գտնվող հատվածները։ Սիրիայի Հակաօդային պաշտպանությունը խոցել է հրթիռների մեծ մասը։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածում մեկ օրում գրոհել է ՀԱՄԱՍ-ի 400 օբյեկտ։ Խոցվել են զինամթերքի պահեստները, ռազմական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, ՀԱՄԱՍ-ի զինյալների ջոկատներն ու ռազմածովային ուժերի սարքավորումներ։
▪️ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման օրից մահացել է 5 հազար 300 պաղեստինցի երեխա։ Տվյալը ներկայացրել է ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը: Այս թիվը չի ներառում այն երեխաներին որոնք մինչև օրս համարվում են անհետ կորած և ենթադրաբար մնացել են փլատակներում:
▪️ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի Պիրոլա տարբերակն ու նրա ճյուղը: Այժմ ուսումնասիրում են դրա հնարավոր ազդեցությունը հանրային առողջության վրա: Առայժմ հայտնի է, որ Պիրոլայի հետևանքով հոսպիտալացումները չեն ավելացել: Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 71 դեպք, ինչը 38-ով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
▪️ «ՏաԹևեր»-ը կրկին ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին և արժանացել է World Travel Awards-2023 մրցանակին: Դուբայում կայացած հանդիսավոր արարողությանը մրցանակը ստացել է նախագծի հիմնադիր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, այժմ ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։
Լրահոս
0