https://arm.sputniknews.ru/20231201/vomanq-stipvats-klinen-vatsharel-avtvomeqenan-vracakan-hamaranishy-kdarna-tank-hatshujq-69466153.html
Ոմանք ստիպված կլինեն վաճառել ավտոմեքենան. վրացական համարանիշը կդառնա թանկ հաճույք
Ոմանք ստիպված կլինեն վաճառել ավտոմեքենան. վրացական համարանիշը կդառնա թանկ հաճույք
Sputnik Արմենիա
«Վրացական համարներն ընդդեմ պետեկամուտների կոմիտեի» անունը կրող տելեգրամյան խմբի անդամ Տիգրան Մելքոնյանը պատմել է ՊԵԿ–ի հետ իրենց քննարկումների ու կառավարության... 01.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-01T23:08+0400
2023-12-01T23:08+0400
2023-12-01T23:08+0400
ավտոմեքենա
վարորդ
մաքսազերծում
մաքսատուրք
վրաստանի հանրապետություն
հայաստան
ներմուծում
https://cdn.am.sputniknews.ru/img/2092/46/20924622_0:84:1601:984_1920x0_80_0_0_d227fc232a8cbc135d7844a0e277aea8.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Վրացական գրանցումով ավտոմեքենաները ՀՀ–ում շահագործելու` կառավարության ընդունած տարբերակը կոմպոմիսային է և ընդունվել է ավտոմեքենաների սեփականատերերի ու ՊԵԿ–ի համատեղ քննարկումների ու փոխզիջումների արդյունքում։Sputnik Արմենիային ասաց «Վրացական համարներն ընդդեմ պետեկամուտների կոմիտեի» անունը կրող տելեգրամյան խմբի անդամ Տիգրան Մելքոնյանը` հավելելով, որ խմբի անդամները դեռ ամառվանից են փորձում իրենց ձեռնտու լուծումներ գտնել, նույնիսկ կառավարության նիստից առաջ հանդիպել են ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ։Հիշեցնենք` կառավարության որոշմամբ` 2024թ–ի hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Իսկ Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։ Որոշմամբ որոշակի արտոնություններ են տրվել ՀՀ–ում արդեն շահագործվող վրացական համարներով ավտոմեքենաների սեփականատերերին։ Պետությունը պարտավորվել է սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40 տոկոսի, ավելի հին մեքենաների համար՝ 70% չափով։Խնդիրը խորությամբ ուսումնասիրած ու վարորդների տրամադրություններին քաջատեղյակ Տիգրան Մելքոնյանը կարծում է, որ մեծ թվով վարորդներ դեկտեմբեր ամսվա ընթացքում կօգտվեն պետության առաջարկած մաքսազերծման էժան տարբերակից և վրացական համարանիշները կփոխարինեն հայկականով։ ՀՀ–ն կարող է առանց տուրքի 8000 էլեկտրամոբիլ ներմուծել. ԵԱՏՄ–ի շրջանակում քվոտա է սահմանվելԲայց ոմանց համար նույնիսկ 30 տոկոս մաքսատուրքը, նրա դիտարկմամբ, բավական լուրջ գումար է։«Ես իմ մեքենան հիմա ստիպված եմ լինելու վաճառել, որովհետև 30 տոկոսը ինձ համար մեծ գումար է։ Եթե, օրինակ, 20 տոկոս լիներ, ես կվճարեի և կմաքսազերծեի մեքենաս։ Բայց, դրանից ավելի իջեցնել մաքսազերծման արժեքը, իրոք, անհնար էր, քանի որ դա չէր համապատասխանում գործող մի քանի նորմերի»,– նշեց վարորդը։Ինչ վերաբերում է հունվարի 1-ից հետո ուժի մեջ մտնող կարգավորումներին, Մելքոնյանը վստահ է, որ առաջիկա 1 տարվա ընթացքում վրացական համարանիշներով ավտոմեքենաների թիվը հայաստանյան ավտոճանապարհներին 90 տոկոսով կնվազի։Բանն այն է, որ ժամանակավոր ներմուծման ընթացակարգը կարող է գործել 1 տարի։ Դրանից հետո ավտոմեքենան չմաքսազերծած վարորդը ստիպված պետք է լինի ավտոմեքենայի մաքսազերծման ամբողջ արժեքի չափով գումար գրավ դնել մաքսային մարմնում։ Եվ, ինչպես մեր զրուցակից վարորդն է ասում. «Միայն ավտոմեքենա վարելու համար այդքան գումար գրավ թողնելուն ամեն մարդ չէ, որ կհամաձայնի»։Ի դեպ, հունվարի 1-ից թանկացող մաքսազերման մասին հարցին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանել էր, որ կառավարությունը ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գների հարցով ներքին քննարկումներ է նախաձեռնել ԵԱՏՄ գործընկերների հետ, քանի որ մաքսազերծման պահանջն ու մաքսատուրքի չափը կարգավորվում է ԵԱՏՄ կանոնակարգերով։Նշենք, որ կառավարության վերոհիշյալ որոշումը վերաբերում է ոչ միայն Վրաստանից, այլև ԵԱՏՄ անդամ չհանդիսացող ցանկացած այլ երկրից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաներին։ Հայաստանի պարագայում, սակայն, ուշադրության կենտրոնում հատկապես վրաստանյան գրանցմամբ ավտոմեքենաներն են, քանի որ դրանց սեփականատերերը ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալիս հեշտությամբ կարող են հատել հայ–վրացական սահմանը և վերադառնալ` դարձյալ ժամանակավոր ներմուծում ձևակերպելով։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2092/46/20924622_88:0:1511:1067_1920x0_80_0_0_eceae87eb0dbb5bd32b37a4bdb367434.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոմեքենա, վարորդ, մաքսազերծում, մաքսատուրք, վրաստանի հանրապետություն, հայաստան, ներմուծում
ավտոմեքենա, վարորդ, մաքսազերծում, մաքսատուրք, վրաստանի հանրապետություն, հայաստան, ներմուծում
Ոմանք ստիպված կլինեն վաճառել ավտոմեքենան. վրացական համարանիշը կդառնա թանկ հաճույք
«Վրացական համարներն ընդդեմ պետեկամուտների կոմիտեի» անունը կրող տելեգրամյան խմբի անդամ Տիգրան Մելքոնյանը պատմել է ՊԵԿ–ի հետ իրենց քննարկումների ու կառավարության ընդունած որոշման նկատմամբ վարորդների վերաբերմունքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Վրացական գրանցումով ավտոմեքենաները ՀՀ–ում շահագործելու` կառավարության ընդունած տարբերակը կոմպոմիսային է և ընդունվել է ավտոմեքենաների սեփականատերերի ու ՊԵԿ–ի համատեղ քննարկումների ու փոխզիջումների արդյունքում։
Sputnik Արմենիային ասաց «Վրացական համարներն ընդդեմ պետեկամուտների կոմիտեի» անունը կրող տելեգրամյան խմբի անդամ Տիգրան Մելքոնյանը` հավելելով, որ խմբի անդամները դեռ ամառվանից են փորձում իրենց ձեռնտու լուծումներ գտնել, նույնիսկ կառավարության նիստից առաջ հանդիպել են ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ։
«Կարելի է ասել՝ առաջարկվող լուծումը 50 տոկոսին գոհացնելու է, 50-ին` ոչ։ Բայց ուրիշ տարբերակ չկար, սա այս պահին միակ ռեալ տարբերակն է, քանի որ ոչինչ չանել էլ չէր լինի։ Կան օրենքի պահանջներ, որոնք հնարավոր չէր լինի փոխել։ Եվ այն, որ մաքսազերծումը ավելի մատչելի կլինի, համարվում էր անհնար։ Արդյունքում մենք հասանք նրան, որ մաքսազերծման արժեքը 70 տոկոսով նվազեց»,– ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` կառավարության որոշմամբ` 2024թ–ի hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Իսկ Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։
Որոշմամբ որոշակի արտոնություններ են տրվել ՀՀ–ում արդեն շահագործվող վրացական համարներով ավտոմեքենաների սեփականատերերին։
Պետությունը պարտավորվել է սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը՝ մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար՝ 40 տոկոսի, ավելի հին մեքենաների համար՝ 70% չափով։
Խնդիրը խորությամբ ուսումնասիրած ու վարորդների տրամադրություններին քաջատեղյակ Տիգրան Մելքոնյանը կարծում է, որ մեծ թվով վարորդներ դեկտեմբեր ամսվա ընթացքում կօգտվեն պետության առաջարկած մաքսազերծման էժան տարբերակից և վրացական համարանիշները կփոխարինեն հայկականով։
Բայց ոմանց համար նույնիսկ 30 տոկոս մաքսատուրքը, նրա դիտարկմամբ, բավական լուրջ գումար է։
«Ես իմ մեքենան հիմա ստիպված եմ լինելու վաճառել, որովհետև 30 տոկոսը ինձ համար մեծ գումար է։ Եթե, օրինակ, 20 տոկոս լիներ, ես կվճարեի և կմաքսազերծեի մեքենաս։ Բայց, դրանից ավելի իջեցնել մաքսազերծման արժեքը, իրոք, անհնար էր, քանի որ դա չէր համապատասխանում գործող մի քանի նորմերի»,– նշեց վարորդը։
Ինչ վերաբերում է հունվարի 1-ից հետո ուժի մեջ մտնող կարգավորումներին, Մելքոնյանը վստահ է, որ առաջիկա 1 տարվա ընթացքում վրացական համարանիշներով ավտոմեքենաների թիվը հայաստանյան ավտոճանապարհներին 90 տոկոսով կնվազի։
Բանն այն է, որ ժամանակավոր ներմուծման ընթացակարգը կարող է գործել 1 տարի։ Դրանից հետո ավտոմեքենան չմաքսազերծած վարորդը ստիպված պետք է լինի
ավտոմեքենայի մաքսազերծման ամբողջ արժեքի չափով գումար գրավ դնել մաքսային մարմնում։ Եվ, ինչպես մեր զրուցակից վարորդն է ասում. «Միայն ավտոմեքենա վարելու համար այդքան գումար գրավ թողնելուն ամեն մարդ չէ, որ կհամաձայնի»։
Ի դեպ, հունվարի 1-ից թանկացող մաքսազերման մասին հարցին Էկոնոմիկայի նախարար
Վահան Քերոբյանը պատասխանել էր, որ կառավարությունը ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գների հարցով ներքին քննարկումներ է նախաձեռնել ԵԱՏՄ գործընկերների հետ, քանի որ մաքսազերծման պահանջն ու մաքսատուրքի չափը կարգավորվում է ԵԱՏՄ կանոնակարգերով։
Նշենք, որ կառավարության վերոհիշյալ որոշումը վերաբերում է ոչ միայն Վրաստանից, այլև ԵԱՏՄ անդամ չհանդիսացող ցանկացած այլ երկրից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաներին։ Հայաստանի պարագայում, սակայն, ուշադրության կենտրոնում հատկապես վրաստանյան գրանցմամբ ավտոմեքենաներն են, քանի որ դրանց սեփականատերերը ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալիս հեշտությամբ կարող են հատել հայ–վրացական սահմանը և վերադառնալ` դարձյալ ժամանակավոր ներմուծում ձևակերպելով։