https://arm.sputniknews.ru/20231130/69401036.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝ 30.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-30T12:00+0400
2023-11-30T12:00+0400
2023-12-01T11:16+0400
պոդկաստ
sputnik արմենիա ռադիոկայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69404178_0:0:962:541_1920x0_80_0_0_5ae6b5056ab63901cbb5ef0438f56b01.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
Լուրեր
▪️ Հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի և Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համանախագահներ, երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Sputnik Արմենիային հայտնել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հանդիպման մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ ▪️ Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր։ ▪️ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ։ Մինչ այդ Միրզոյանը հանդիպում էր ունեցել բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ ▪️ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Ադրբեջանի ագրեսիան և Լեռնային Ղարաբաղի դեմ նախապես ծրագրված ռազմական հարձակումը դատապարտող տարեկան զեկույցները։ Նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ է արվում ԵՄ–ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ։ Հանձնաժողովը կոչ է արել նաև կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը և դադարեցնել նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ ▪️ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրված պաշտպանության ոլորտում 2023-2024թթ. համագործակցության ծրագրի մասին լուրը։ «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է գտնում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք։ Եվ, անշուշտ, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Մենք շարունակելու ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը։ ▪️ Արցախից բռնի տեղահանված կենսաթոշակառուները կստանան հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների չվճարված թոշակները։ Կառավարության նիստում ընդունված որոշմամբ վերականգնվել է նրանց կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Կենսաթոշակային տարիքը նոր լրացած արցախցիները ևս կարող են դիմել սոցիալական կենտրոններ՝ կենսաթոշակի հաշվարկի համար։ Անհրաժեշտ պայման է Հայաստանում գրանցման հասցե և բանկային հաշվեհամար ունենալը։ ▪️ Հունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից կգանձվեն օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ և գույքահարկ: Ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքնաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ կստանան Վրաստան վերադառնալու դեպքում։ ▪️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լեզվի կոմիտեի նախագահ է նշանակվել բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը։ ▪️ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դիմել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովին՝ կոչ անելով ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածի շրջափակումն ամբողջությամբ վերացնելու համար։ ▪️ 2024 թվականի աշխատանքային տարի կմեկնարկի հունվարի 3-ից։ Ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ը, ունվարի 1-ն ու 2-ը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից:Նշենք, որ վարչապետ Փաշինյանն օրերս ուղիղ եթերում, քաղաքացիների հարցերին պատասխանելիս, սխալմամբ ասել էր, որ աշխատանքային տարին սկսվելու է հունվարի 4-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1e/69404178_10:0:731:541_1920x0_80_0_0_5fe4eed1f152354134d88e5416b27ebc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио, պոդկաստ, sputnik արմենիա ռադիոկայան
аудио, պոդկաստ, sputnik արմենիա ռադիոկայան
Լուրեր
12:00 30.11.2023 (Թարմացված է: 11:16 01.12.2023) Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի և Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համանախագահներ, երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Sputnik Արմենիային հայտնել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հանդիպման մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
▪️ Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր։
▪️ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ։ Մինչ այդ Միրզոյանը հանդիպում էր ունեցել բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։
▪️ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Ադրբեջանի ագրեսիան և Լեռնային Ղարաբաղի դեմ նախապես ծրագրված ռազմական հարձակումը դատապարտող տարեկան զեկույցները։ Նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ է արվում ԵՄ–ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ։ Հանձնաժողովը կոչ է արել նաև կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը և դադարեցնել նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
▪️ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրված պաշտպանության ոլորտում 2023-2024թթ. համագործակցության ծրագրի մասին լուրը։ «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է գտնում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք։ Եվ, անշուշտ, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Մենք շարունակելու ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը։
▪️ Արցախից բռնի տեղահանված կենսաթոշակառուները կստանան հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների չվճարված թոշակները։ Կառավարության նիստում ընդունված որոշմամբ վերականգնվել է նրանց կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Կենսաթոշակային տարիքը նոր լրացած արցախցիները ևս կարող են դիմել սոցիալական կենտրոններ՝ կենսաթոշակի հաշվարկի համար։ Անհրաժեշտ պայման է Հայաստանում գրանցման հասցե և բանկային հաշվեհամար ունենալը։
▪️ Հունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից կգանձվեն օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ և գույքահարկ: Ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքնաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ կստանան Վրաստան վերադառնալու դեպքում։
▪️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լեզվի կոմիտեի նախագահ է նշանակվել բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը։
▪️ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դիմել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովին՝ կոչ անելով ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածի շրջափակումն ամբողջությամբ վերացնելու համար։
▪️ 2024 թվականի աշխատանքային տարի կմեկնարկի հունվարի 3-ից։ Ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ը, ունվարի 1-ն ու 2-ը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից:Նշենք, որ վարչապետ Փաշինյանն օրերս ուղիղ եթերում, քաղաքացիների հարցերին պատասխանելիս, սխալմամբ ասել էր, որ աշխատանքային տարին սկսվելու է հունվարի 4-ից։