https://arm.sputniknews.ru/20231128/hamategh-nakhadzernutjunneri-miasnakan-taratsq-eatm-usanvoghnery-havaqvel-en-erevanum-69305376.html
Համատեղ նախաձեռնությունների միասնական տարածք. ԵԱՏՄ ուսանողները հավաքվել են Երևանում
Համատեղ նախաձեռնությունների միասնական տարածք. ԵԱՏՄ ուսանողները հավաքվել են Երևանում
Sputnik Արմենիա
Երիտասարդական դպրոցի լավագույն սաներին աջակցություն կցուցաբերվի, նրանցից շատերը կընդունվեն ռուսական բուհեր։ 28.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-28T14:22+0400
2023-11-28T14:22+0400
2023-11-28T14:24+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ուսանող
https://cdn.am.sputniknews.ru/img/229/23/2292356_0:0:2201:1239_1920x0_80_0_0_9a006c022b2437024803e0fc8c10c3c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հետ սերտ համագործակցությունը սկզբունքորեն կարևոր է «Եվրասիական երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» երիտասարդական գիտական դպրոցի հիմնադիրների համար: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի (ՀԳՊԱՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Իլյա Սոկոլշչիկը։Նոյեմբերի 24-30-ը Երևանում կազմակերպվել է «Եվրասիական ինտեգրման երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» երիտասարդական գիտական դպրոցը: Միջոցառումն իրականացվում է «Եվրասիական ինտեգրման երկրների միասնական գիտակրթական տարածքի ձևավորում» նախագծի շրջանակում։Ասուլիսին մասնակցում էր նաև համալսարանի միջազգային և տեղեկատվական գործունեության գծով պրոռեկտոր Նատալյա Եմելյանովան։ Նա նշեց, որ դպրոցի դասավանդողները ուսանողների հետ աշխատում են «Մեդիա», «Ինտեգրում», «Առաջընթաց», «Գիտելիք», «Հիշողություն» ուղղությունների շրջանակներում: Միևնույն ժամանակ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում համատեղ աշխատանքի ընթացքում բարձրացնել իրենց առավել հետաքրքրող հարցերը և ստանալ պատասխաններ: «Ինտեգրում» ուղղության համար ուսանողների նախաձեռնությամբ մշակվել է գիտակրթական չափորոշիչների միասնական համակարգի ձևավորման հարցը։«Ընդհանուր նպատակի վրա աշխատելը վերացնում է կոնֆլիկտային իրավիճակները։ Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ հպարտանում է իրենց հայրենիքով։ Բայց չէ՞ որ պետք է նաև ավելի մեծ, համատեղ հպարտության զգացում ձևավորել ընդհանուր եվրասիական տարածքի հանդեպ, և դրա հիմքը դրվում է, երբ մեր սաները միասին ինչ-որ բան են անում։ Մենք ձգտում ենք միասնական տարածք ստեղծել համատեղ նախաձեռնությունների համար։ Մենք պատկերացնում ենք, որ դժվար է լինելու առանձնանալ, անհետանալ։ Մենք ապրում ենք ընդհանուր աշխարհագրական իրականության, մշակութային ժառանգության մեջ և փորձում ենք բարդ բաների մասին խոսելու նոր ձևաչափեր և հնարավորություններ գտնել, ձևակերպել դրանց խնդիրները և հետագայում լուծել դրանք»,-նշեց Եմելյանովան։ՀԳՊԱՀ-ի ղեկավար Սոկոլշչիկը կարևոր առաքելություն որակեց ուսանողների ներգրավումը համաեվրասիական համատեքստում, որպեսզի հետխորհրդային երկրների երիտասարդ քաղաքացիներն իրենց Եվրասիայի մաս զգան: Միաժամանակ նա հատուկ նշեց Հայաստանում ռուսաց լեզվի իմացության բարձր մակարդակը, հատկապես Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիայի (Երևան) ուսանողների շրջանում:Նա նաև ընդգծեց, որ երիտասարդական դպրոցի լավագույն սաներին աջակցություն կցուցաբերվի, շատերը կընդունվեն ռուսական բուհեր, և հնարավոր է` մի քանի տարի անց նրանք կազմեն ապագայի էլիտան: «Եվրասիական երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» դպրոցը Երևանում անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, և Սոկոլշչիկը վստահ է, որ պատշաճ հետևողականություն և մեթոդականություն ցուցաբերելու դեպքում հնարավոր է դրական արդյունք ստանալ:ԵԱՏՄ երկրներում սկսել են ավելի շատ կառուցել. առաջատարը Հայաստանն է«Մեզ համար մեծ ուրախություն և պատիվ է լինել հայկական հողի վրա՝ շատ հարմարավետ պայմաններում, զարմանալիորեն բարյացակամ մթնոլորտում, որը ստեղծում են Երևանի բնակիչները։ Մեր հիմնական խնդիրն է ստեղծել ջերմ, բայց գործնական մթնոլորտ։ Հարմարավետ հաղորդակցության տարածք ՝ առանց նախապաշարմունքների: Սա է գլխավոր նպատակը։ Ռուսաստանը շրջվում է դեպի Արևելք։ Մենք տեսնում ենք, որ այն վեկտորը, որը եղել է տասնամյակներ շարունակ, քանդվում է, և մենք վերջապես պատշաճ ուշադրություն ենք դարձնում այն երկրներին, որոնք իրականում միշտ մեր կողքին են եղել: Միավորելով ԵԱՏՄ փորձագետներին, ուսանողներին, հասկանալով, որ յուրաքանչյուր երկիր ունի որոշակի սահմանափակումներ` պետք է առաջընթացի կետեր գտնել, այդ թվում՝ ազգային-մշակութային միավորումների մակարդակում։ Ամենակարևորը միմյանց մեջ անհրաժեշտության, պահանջվածության զգացում ներդնելն է։ Քարերը հավաքելու ժամանակն է: Գրկախառնվել և առաջ գնալ»,-եզրափակեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։«Եվրասիական երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» դպրոցը ստեղծել են Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանը (ՀԳՊԱՀ) և Հայաստանում Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիան (ՌՏԱ): Դպրոցի նպատակն է կարծրատիպերի հաղթահարումը և սոցիալ-հումանիտար ոլորտում երկրների ինտեգրման հիմքերի ձևավորումը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների միջև երկխոսության միջոցով:Համաշխարհային տնտեսությունում ԵԱՏՄ-ի բաժինը բավականաչափ չի աճում․ Մյասնիկովիչ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/229/23/2292356_105:0:2076:1478_1920x0_80_0_0_77fae426361c362be30d4753f0a7d068.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ուսանող
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ուսանող
Համատեղ նախաձեռնությունների միասնական տարածք. ԵԱՏՄ ուսանողները հավաքվել են Երևանում
14:22 28.11.2023 (Թարմացված է: 14:24 28.11.2023) Երիտասարդական դպրոցի լավագույն սաներին աջակցություն կցուցաբերվի, նրանցից շատերը կընդունվեն ռուսական բուհեր։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հետ սերտ համագործակցությունը սկզբունքորեն կարևոր է «Եվրասիական երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» երիտասարդական գիտական դպրոցի հիմնադիրների համար:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի (ՀԳՊԱՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Իլյա Սոկոլշչիկը։
Նոյեմբերի 24-30-ը Երևանում կազմակերպվել է «Եվրասիական ինտեգրման երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» երիտասարդական գիտական դպրոցը: Միջոցառումն իրականացվում է «Եվրասիական ինտեգրման երկրների միասնական գիտակրթական տարածքի ձևավորում» նախագծի շրջանակում։
Ասուլիսին մասնակցում էր նաև համալսարանի միջազգային և տեղեկատվական գործունեության գծով պրոռեկտոր Նատալյա Եմելյանովան։ Նա նշեց, որ դպրոցի դասավանդողները ուսանողների հետ աշխատում են «Մեդիա», «Ինտեգրում», «Առաջընթաց», «Գիտելիք», «Հիշողություն» ուղղությունների շրջանակներում: Միևնույն ժամանակ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում համատեղ աշխատանքի ընթացքում բարձրացնել իրենց առավել հետաքրքրող հարցերը և ստանալ պատասխաններ: «Ինտեգրում» ուղղության համար ուսանողների նախաձեռնությամբ մշակվել է գիտակրթական չափորոշիչների միասնական համակարգի ձևավորման հարցը։
«Ընդհանուր նպատակի վրա աշխատելը վերացնում է կոնֆլիկտային իրավիճակները։ Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ հպարտանում է իրենց հայրենիքով։ Բայց չէ՞ որ պետք է նաև ավելի մեծ, համատեղ հպարտության զգացում ձևավորել ընդհանուր եվրասիական տարածքի հանդեպ, և դրա հիմքը դրվում է, երբ մեր սաները միասին ինչ-որ բան են անում։ Մենք ձգտում ենք միասնական տարածք ստեղծել համատեղ նախաձեռնությունների համար։ Մենք պատկերացնում ենք, որ դժվար է լինելու առանձնանալ, անհետանալ։ Մենք ապրում ենք ընդհանուր աշխարհագրական իրականության, մշակութային ժառանգության մեջ և փորձում ենք բարդ բաների մասին խոսելու նոր ձևաչափեր և հնարավորություններ գտնել, ձևակերպել դրանց խնդիրները և հետագայում լուծել դրանք»,-նշեց Եմելյանովան։
ՀԳՊԱՀ-ի ղեկավար Սոկոլշչիկը կարևոր առաքելություն որակեց ուսանողների ներգրավումը համաեվրասիական համատեքստում, որպեսզի հետխորհրդային երկրների երիտասարդ քաղաքացիներն իրենց Եվրասիայի մաս զգան: Միաժամանակ նա հատուկ նշեց Հայաստանում ռուսաց լեզվի իմացության բարձր մակարդակը, հատկապես Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիայի (Երևան) ուսանողների շրջանում:
Նա նաև ընդգծեց, որ երիտասարդական դպրոցի լավագույն սաներին աջակցություն կցուցաբերվի, շատերը կընդունվեն ռուսական բուհեր, և հնարավոր է` մի քանի տարի անց նրանք կազմեն ապագայի էլիտան: «Եվրասիական երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» դպրոցը Երևանում անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, և Սոկոլշչիկը վստահ է, որ պատշաճ հետևողականություն և մեթոդականություն ցուցաբերելու դեպքում հնարավոր է դրական արդյունք ստանալ:
«Մեզ համար մեծ ուրախություն և պատիվ է լինել հայկական հողի վրա՝ շատ հարմարավետ պայմաններում, զարմանալիորեն բարյացակամ մթնոլորտում, որը ստեղծում են Երևանի բնակիչները։ Մեր հիմնական խնդիրն է ստեղծել ջերմ, բայց գործնական մթնոլորտ։ Հարմարավետ հաղորդակցության տարածք ՝ առանց նախապաշարմունքների: Սա է գլխավոր նպատակը։ Ռուսաստանը շրջվում է դեպի Արևելք։ Մենք տեսնում ենք, որ այն վեկտորը, որը եղել է տասնամյակներ շարունակ, քանդվում է, և մենք վերջապես պատշաճ ուշադրություն ենք դարձնում այն երկրներին, որոնք իրականում միշտ մեր կողքին են եղել: Միավորելով ԵԱՏՄ փորձագետներին, ուսանողներին, հասկանալով, որ յուրաքանչյուր երկիր ունի որոշակի սահմանափակումներ` պետք է առաջընթացի կետեր գտնել, այդ թվում՝ ազգային-մշակութային միավորումների մակարդակում։ Ամենակարևորը միմյանց մեջ անհրաժեշտության, պահանջվածության զգացում ներդնելն է։ Քարերը հավաքելու ժամանակն է: Գրկախառնվել և առաջ գնալ»,-եզրափակեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։
«Եվրասիական երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» դպրոցը ստեղծել են Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանը (ՀԳՊԱՀ) և Հայաստանում Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիան (ՌՏԱ): Դպրոցի նպատակն է կարծրատիպերի հաղթահարումը և սոցիալ-հումանիտար ոլորտում երկրների ինտեգրման հիմքերի ձևավորումը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների միջև երկխոսության միջոցով: