00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազը անորոշ է թողել հանցանքը հաստատող կարևոր հատկանիշը. Հրանտ Բագրատյանի պաշտպան

© Sputnik / Aram NersesyanՀրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյան - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2023
Հրանտ Բագրատյան
Բաժանորդագրվել
Պաշտպանական կողմը պնդում է, որ ՀՀ նախկին վարչապետի` կարծիքի արտահայտման ազատության հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվել են։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ դատախազի մեղադրական եզրակացությունն անորոշ է, քանի որ դրանում որևէ բառ անգամ չկա, թե ինչ բռնություն գործադրելու իրական վտանգ են տեսել։ Դատական նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց Բագրատյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրանտ Բագրատյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Մեղադրանքի հիմքում 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում նրա ունեցած ելույթն է, որի ժամանակ Բագրատյանը մասնավորապես ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրե՛ք էդ մարդուն, վերջացրե՛ք արա։ Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով»։
«Պաշտպանության կողմը պնդում է, որ քրեական հետապնդման մարմինները կոպտորեն խախտել են Հրանտ Բագրատյանի` Հռոմի կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող կարծիքի արտահայտման ազատության հիմնարար իրավունքները։ Անտեսվել են Եվրոպական դատարանի ստանդարտները, սրանից էլ արձանագրում ենք, որ պետական միջամտությունը ոչ իրավաչափ էր։ Բագրատյանի մեղադրանքն իր փաստական անորոշությամբ ոտնահարում է նրա պաշտպանության իրավունքը։ Պաշտպանության ընթացքում մենք ստիպված ենք լինելու հերքել ոչ թե փաստեր, այլ միակողմանի, անհաշվետու մեղադրական գնահատականներ և ենթադրություններ»,– նշեց Քոչարյանը։
Ըստ փաստաբանի` ուղիղ գրելու փոխարեն դատախազը քողարկել է և անորոշ թողել բռնության ենթադրվող տարբերակը, որը հանցակազմը հաստատող ամենակարևոր հատկանիշն է։
«Պաշտպանվող կողմը պետք է գուշակություններ անի՞ պաշտպանվելիս։ Ո՞ր փաստական հանգամանքներն են մեղադրող կողմին հիմքեր տվել պնդելու, որ Հրանտ Բագրատյանի խոսքն անվերապահորեն հանցանք կատարելու կոչ է հանդիսացել` ուղղված հավաքի մասնակիցներին»,– իր ելույթում այս հարցերը հնչեցրեց Հովհաննես Քոչարյանը։
Այնուհետև կողմերն անցան ապացույցների հետազոտման փուլին, մեղադրող կողմը հնչեցրեց որոշ ապացույցներ` ցույցի մասնակիցներին անվանելով «ամբոխ»։ Այս փուլում դատարանը որոշեց հրավիրել վկաներին, սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ նրանցից որևէ մեկը չէր ներկայացել։
Հրանտ Բագրատյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024 թ. հունվարի 22-ին։
Հիշեցնենք, որ Բագրատյանի նկատմամբ կիրառվել էր երկրից բացակայելու արգելքը, որը սակայն նոյեմբերի 10-ին կայացած դատական նիստի ընթացքում վերացվեց։
Լրահոս
0