https://arm.sputniknews.ru/20231126/bazmativ-hajkakan-bernatarner-veri-larsvov-mutq-en-gvortsel-rusastan-hh-pek-69190960.html
Բազմաթիվ հայկական բեռնատարներ Վերի Լարսով մուտք են գործել Ռուսաստան․ ՀՀ ՊԵԿ
Բազմաթիվ հայկական բեռնատարներ Վերի Լարսով մուտք են գործել Ռուսաստան․ ՀՀ ՊԵԿ
Sputnik Արմենիա
Շուտ փչացող ապրանքներով բեռնատարների հարցը քննարկվում է տարբեր գերատեսչությունների հետ՝ փորձելով շուտափույթ լուծում գտնել։ 26.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-26T17:34+0400
2023-11-26T17:34+0400
2023-11-26T17:34+0400
վերին լարս
ռուսաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայաստան
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/1370/17/13701737_0:84:1601:984_1920x0_80_0_0_4e1e6de686ac124dece5466eba65a8d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Բազմաթիվ հայկական բեռնատարներ Վերի Լարսով մուտք են գործել Ռուսաստան: Այս մասին հաղորդագրություն է տարածել պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը՝ շեշտելով, որ Վերին Լարսի անցակետում մշտադիտարկվում է Ռուսաստանի Դաշնություն գնացող ուղղությունը։Շեշտվում է նաև, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը Վերին Լարսի անցակետում է և պատրաստ է աջակցել բեռնափոխադրողներին։ Անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել նաև ՊԵԿ ներկայացուցչի հետ:Հիշեցնում են՝ անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո: Հարցի առնչությամբ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ:Հայտնել էինք, որ «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտի համար երթևեկությունը թույլատրվել է։Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1370/17/13701737_88:0:1511:1067_1920x0_80_0_0_04fe3cd1c8cf5c578c6f0a1521fb2689.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերին լարս, ռուսաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան, բեռնատար
վերին լարս, ռուսաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան, բեռնատար
Բազմաթիվ հայկական բեռնատարներ Վերի Լարսով մուտք են գործել Ռուսաստան․ ՀՀ ՊԵԿ
Շուտ փչացող ապրանքներով բեռնատարների հարցը քննարկվում է տարբեր գերատեսչությունների հետ՝ փորձելով շուտափույթ լուծում գտնել։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Բազմաթիվ հայկական բեռնատարներ Վերի Լարսով մուտք են գործել Ռուսաստան: Այս մասին հաղորդագրություն է տարածել պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը՝ շեշտելով, որ Վերին Լարսի անցակետում մշտադիտարկվում է Ռուսաստանի Դաշնություն գնացող ուղղությունը։
«Ինչ վերաբերում է այն բեռնատարներին, որոնք կանգառել են անցակետում և առաջացել է շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց, ապա դրանց մասով խնդիրներն օպերատիվորեն վերհանելուն զուգահեռ, միաժամանակ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին համատեղ քննարկելու և հետագա գործողությունները պլանավորելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվում է նաև, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը Վերին Լարսի անցակետում է և պատրաստ է աջակցել բեռնափոխադրողներին։ Անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել նաև ՊԵԿ ներկայացուցչի հետ:
Հիշեցնում են՝ անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո: Հարցի առնչությամբ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Հայտնել էինք, որ «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտի համար երթևեկությունը թույլատրվել է։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։