https://arm.sputniknews.ru/20231125/kgmsnn-ev-hh-kinvogvortsichneri-miutjuny-hamagvortsakcutjan-hushagir-en-stvoragrel-69096614.html
ԿԳՄՍՆ–ն և ՀՀ կինոգործիչների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
ԿԳՄՍՆ–ն և ՀՀ կինոգործիչների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
Sputnik Արմենիա
Հուշագրով հնարավորություն է ընձեռվում առավել գործուն մասնակցություն ունենալ միջազգային կինոշուկաներում և տարբեր կինոհարթակներում, առանց որոնց հնարավոր չէ... 25.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-25T13:33+0400
2023-11-25T13:33+0400
2023-11-25T13:33+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հուշագիր
կինո
կինոկենտրոն
ժաննա անդրեասյան
հարություն խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69095427_0:69:1416:866_1920x0_80_0_0_0c336356cf1aa90e165b595666c3716b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։«Շատ կարևորում եմ այն նպատակները, որոնք դրված են համագործակցության հուշագրի հիմքում: Դրանք ուղղված են մեր կինոժառանգության ներկայացմանը, հայկական ֆիլմերի ցուցադրման հնարավորությունների ընդլայնմանը և դրա շրջանակում իրենց առաջին քայլերն անող երիտասարդներին խրախուսմանը»,-նշել է նախարարը։Նա ընդգծել է, որ հուշագրով հնարավորություն է ընձեռվում առավել գործուն մասնակցություն ունենալու միջազգային կինոշուկաներում և տարբեր կինոհարթակներում, առանց որոնց հնարավոր չէ կինոյի զարգացումը:Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը և նշել, որ ոլորտում անելիքները շատ են:Համագործակցության հուշագիրը միտված է կինոհամայնքի, այդ թվում՝ կինոգիլդիաների մասնագիտական, փորձագիտական, խորհրդատվական կարծիքի ապահովմանը նախարարության կողմից իրականացվող ծրագրերում, օրենսդրական նախաձեռնություններում:Ոչ նպատակահարմար գործուղում. ԿԳՄՍՆ–ն պատասխանել է Թումանյանի թանգարանի նախկին տնօրենին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69095427_79:0:1338:944_1920x0_80_0_0_754a068b71bb032abfafb882e1aca20e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), հուշագիր, կինո, կինոկենտրոն, ժաննա անդրեասյան, հարություն խաչատրյան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), հուշագիր, կինո, կինոկենտրոն, ժաննա անդրեասյան, հարություն խաչատրյան
ԿԳՄՍՆ–ն և ՀՀ կինոգործիչների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
Հուշագրով հնարավորություն է ընձեռվում առավել գործուն մասնակցություն ունենալ միջազգային կինոշուկաներում և տարբեր կինոհարթակներում, առանց որոնց հնարավոր չէ կինոյի զարգացումը:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։
«Շատ կարևորում եմ այն նպատակները, որոնք դրված են համագործակցության հուշագրի հիմքում: Դրանք ուղղված են մեր կինոժառանգության ներկայացմանը, հայկական ֆիլմերի ցուցադրման հնարավորությունների ընդլայնմանը և դրա շրջանակում իրենց առաջին քայլերն անող երիտասարդներին խրախուսմանը»,-նշել է նախարարը։
Նա ընդգծել է, որ հուշագրով հնարավորություն է ընձեռվում առավել գործուն մասնակցություն ունենալու միջազգային կինոշուկաներում և տարբեր կինոհարթակներում, առանց որոնց հնարավոր չէ կինոյի զարգացումը:
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը և նշել, որ ոլորտում անելիքները շատ են:
Համագործակցության հուշագիրը միտված է կինոհամայնքի, այդ թվում՝ կինոգիլդիաների մասնագիտական, փորձագիտական, խորհրդատվական կարծիքի ապահովմանը նախարարության կողմից իրականացվող ծրագրերում, օրենսդրական նախաձեռնություններում: