https://arm.sputniknews.ru/20231123/mahacel-e-rvosia-24-i-tghtakicy-vory-viravvorvel-er-ats-i-harvatsic-69013137.html
Մահացել է «Ռոսիա 24»-ի թղթակիցը, որը վիրավորվել էր ԱԹՍ-ի հարվածից
Մահացել է «Ռոսիա 24»-ի թղթակիցը, որը վիրավորվել էր ԱԹՍ-ի հարվածից
Sputnik Արմենիա
Զոհված թղթակցի հարազատներին ու մտերիմներին ցավակցություն են հայտնել Ղրիմի Հանրապետության ղեկավարն ու պետխորհրդի նախագահը: 23.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-23T13:02+0400
2023-11-23T13:02+0400
2023-11-23T13:04+0400
լրագրող
մահ
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/17/69008879_0:358:1638:1279_1920x0_80_0_0_7a17f9486339aef7c89dda5926af5866.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մակսուդովը, որը նախօրեին վիրավորվել էր Զապորոժիեի շրջանում լրագրողների խմբի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով, մահացել է: Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։Բորիս Մակսուդովն աշխատում էր ռազմական հատուկ գործողության գոտում։ Մինչ այդ երկար տարիներ աշխատել է Ղրիմում՝ «ТВ центр» թղթակցական կետում։Զոհված թղթակցի հարազատներին ու մտերիմներին ցավակցություն են հայտնել Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը և Ղրիմի պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:«Խոր ցավով տեղեկացա «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մակսուդովի մահվան մասին: Սա ծանրագույն կորուստ է։ Իսկական պրոֆեսիոնալ և հայրենասեր էր, նա զոհվեց իր պարտքը կատարելիս՝ որպես մարտական դիրքում գտնվող զինվոր։ Նրա մասնագիտական նվիրվածությունը, քաջությունն ու ոգու ուժը արժանի օրինակ կլինեն բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը կապել են լրագրության հետ»,-գրել է Սերգեյ Ակսյոնովը Telegram-ում։Վլադիմիր Կոնստանտինովն էլ նշել է, որ «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակիցը իսկական հայրենասեր էր։«Նա խիզախորեն զոհվեց իր մասնագիտական պարտքը կատարելիս: Անկեղծ ցավակցությունս նրա հարազատներին և ընկերներին: Հավերժ հիշատակ»,-ընդգծել է նա։Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը Զապորոժիեի մարզում անօդաչու թռչող սարքով հարվածել են մի խումբ ռուս լրագրողների: Բորիս Մակսուդովը բեկորային վնասվածքներ էր ստացել, նրան տարհանել էին ՌԴ ՊՆ բժշկական հաստատություն:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/17/69008879_0:331:1638:1560_1920x0_80_0_0_8dcdc0c4b519b08db2fafedd7eb5c4f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լրագրող, մահ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան
լրագրող, մահ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան
Մահացել է «Ռոսիա 24»-ի թղթակիցը, որը վիրավորվել էր ԱԹՍ-ի հարվածից
13:02 23.11.2023 (Թարմացված է: 13:04 23.11.2023) Զոհված թղթակցի հարազատներին ու մտերիմներին ցավակցություն են հայտնել Ղրիմի Հանրապետության ղեկավարն ու պետխորհրդի նախագահը:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մակսուդովը, որը նախօրեին վիրավորվել էր Զապորոժիեի շրջանում լրագրողների խմբի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով, մահացել է: Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավար
Վլադիմիր Սոլովյովը։
«Առավոտյան ժամը վեցին մեր գործընկեր Բորիս Մակսուդովը մահացել է Ջանկոյի ճանապարհին։ Մահացել է ստացած վնասվածքներից։ Նրա կյանքի համար պայքարում էին»,– ասել է լրագրողը «Соловьев Live»-ի եթերում։
Բորիս Մակսուդովն աշխատում էր ռազմական հատուկ գործողության գոտում։ Մինչ այդ երկար տարիներ աշխատել է Ղրիմում՝ «ТВ центр» թղթակցական կետում։
Զոհված թղթակցի հարազատներին ու մտերիմներին ցավակցություն են հայտնել Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը և Ղրիմի պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:
«Խոր ցավով տեղեկացա «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մակսուդովի մահվան մասին: Սա ծանրագույն կորուստ է։ Իսկական պրոֆեսիոնալ և հայրենասեր էր, նա զոհվեց իր պարտքը կատարելիս՝ որպես մարտական դիրքում գտնվող զինվոր։ Նրա մասնագիտական նվիրվածությունը, քաջությունն ու ոգու ուժը արժանի օրինակ կլինեն բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը կապել են լրագրության հետ»,-գրել է Սերգեյ Ակսյոնովը Telegram-ում։
Վլադիմիր Կոնստանտինովն էլ նշել է, որ «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակիցը իսկական հայրենասեր էր։
«Նա խիզախորեն զոհվեց իր մասնագիտական պարտքը կատարելիս: Անկեղծ ցավակցությունս նրա հարազատներին և ընկերներին: Հավերժ հիշատակ»,-ընդգծել է նա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը Զապորոժիեի մարզում անօդաչու թռչող սարքով հարվածել են մի խումբ ռուս լրագրողների: Բորիս Մակսուդովը բեկորային վնասվածքներ էր ստացել, նրան տարհանել էին ՌԴ ՊՆ բժշկական հաստատություն: