00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն կարող է ամենակարճ ճանապարհը դառնալ դեպի ԵՄ և ԵԱՏՄ բեռնափոխադրումների համար

Չաբահար - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2023
Չաբահար
Բաժանորդագրվել
Միջանցքը Հայաստանին թույլ կտա իր տեղը զբաղեցնել Հարավային Կովկասի առաջատար տրանսպորտային զարկերակների շարքում։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը կարող է Հնդկաստանն ու Իրանը կապել ԵՄ և ԵԱՏՄ երկրների հետ և կարճ ճանապարհ դառնալ այդ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների համար։ Այս նպատակով Երևանը աշխատանքներ է տանում իր տարածքով մուլտիմոդալ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր` Հայաստանը հույս ունի, որ մինչև 2024 թվականի վերջ կավարտի Իրանի «Չաբահար» նավահանգստին և «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին միանալու գործընթացը։
Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանել են, որ Հնդկաստանը 2020 թվականից հետո դիտարկում է նոր երթուղու գործարկումը։
«Հնդկաստանը բազմիս հայտարարել է Հայաստանի հետ «Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագրի շրջանակներում համագործակցելու` Հայաստանի տարածքով ավտոմոբիլային ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնելու հարցում իր մտադրությունների մասին։ Միաժամանակ Հնդկաստանը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմի առաջարկած «Պարսից ծոց–Սև ծով» տրանսպորտային նոր նախագծի շրջանակներում համագործակցության վերաբերյալ», – նշել են գերատեսչությունում։
Բեռնափոխադրումները կարող են իրականացվել հնդկական Մումբայ նավահանգստից դեպի իրանական «Չաբահար» նավահանգիստ (Իրանի հարավ–արևելք), այնուհետև` ցամաքային ճանապարհով Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով) և Վրաստանի սևծովյան նավահանգիստներ, իսկ արդեն այնտեղից` Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստներով կամ Վերին Լարսի անցակետով)։
Նշենք, որ Հնդկաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր ապրանքների մատակարարումները ԱՊՀ երկրներ` շրջանցելով Չինաստանն ու Եվրոպան։ Ներկա պահին Հնդկաստանից ապրանքներն անցնում են Սուեզի ջրանցքով, այնուհետև Միջերկրական ծովով, Ջիբրալթար և հասնում մինչև Համբուրգ։ Հնդկական ապրանքները Ռուսաստան են հասնում հնդկական Մումբայ նավահանգստից Սուեզի ջրանցքով Նովոռոսիյսկ և ՌԴ մարզեր։ Սակայն ծովային բեռնափոխադրումները դժվարացել են պատժամիջոցների պատճառով։ Իրանով և Հայաստանով երթուղին թույլ կտա 25%–ով կրճատել լոգիստիկ ծախսերը, ինչպես նաև գրեթե կրկնակի` տեղափոխման ժամանակը (այժմ Սուեզի ջրանցքով տեղափոխումը տևում է 40 օր, երթուղու գործարկման դեպքում կտևի 18 օր)։ Հայաստանն այս դեպքում կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կարծում են, որ այս դեպքում Հայաստանը կարող է էական դեր խաղալ` բեռնափոխադրումների այլընտրանքային միջանցք առաջարկելով Վրաստանի և Սև ծովի միջոցով Հնդկաստանն ու Իրանը Եվրոպայի հետ կապելու համար և հակառակ ուղղությամբ` Եվրոպան Հնդկական օվկիանոսի միջոցով Հնդկաստանին կապելու համար։ Բեռնափոխադրումների տրանսպորտային նոր միջանցքի գործարկումը Հայաստանով Հնդկաստանին հնարավորություն կտա կարճ ճանապարհ ստանալ դեպի Վրաստանի սևծովյան նավահանգիստներ, ինչպես նաև ԵԱՏՄ–ի շուկա։
Այդ նպատակով 2023 թվականի մայիսին ՀՀ վարչապետի որոշմամբ միջազգային բեռնափոխադրումների գործարկման և «Չաբահար» նավահանգստում օպերատորական կետ բացելու հարցերով աշխատանքային խումբ է ստեղծվել։ Ներկա պահին Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի հետ մեկտեղ Հայաստանն աշխատում է մուլտիմոդալ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ։ Այդ նպատակով Երևանը հայտարարել է «Չաբահարում» տարածքներ վարձակալելու և ներդրումների դիմաց «Չաբահար» նավահանգստում օպերատոր դառնալու մտադրության մասին։
Աշխատանքային խումբն արդեն երկու նիստ է անցկացրել։
Ներկա պահին խմբի մասնագետները ճանապարհային քարտեզ են մշակել նախագծի իրականացման համար, մշակումները ներկայացվել են շահագրգիռ գերատեսչություններին։ Հավակնոտ նախագծի իրագործման համար Երևանն աշխատանք է տանում Նյու Դելիի հետ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ։
Իրանից տեղեկություն չկա. Երևանին պետք է «Պարսից ծոց - Սև ծով» ՄՏՄ-ի գործարկումը
Լրահոս
0