https://arm.sputniknews.ru/20231123/erevanum-karucapatvogh-ynkerutjuny-pvordzel-e-khusapel-khvoshvor-harkeric-dzerbakalvats-ka-69030349.html
Երևանում կառուցապատող ընկերությունը փորձել է խուսափել խոշոր հարկերից. ձերբակալված կա
Երևանում կառուցապատող ընկերությունը փորձել է խուսափել խոշոր հարկերից. ձերբակալված կա
Sputnik Արմենիա
Պարզվել է, որ կառուցապատող ընկերությունը բնակարանների առուվաճառքի պայմանագրերում պակաս են նշում արժեքները, իսկ գումարի մնացած մասն արտարժույթով ստանում են... 23.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-23T18:29+0400
2023-11-23T18:29+0400
2023-11-23T18:35+0400
հայաստան
հարկեր
ձերբակալություն
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/14/68848083_0:28:1600:928_1920x0_80_0_0_f2215c0562daceae3bd7d78b3959aa1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Երևանում խարդախության և հարկեր չվճարելու կասկածանքով ձերբակալվել է կառուցապատող ընկերություններից մեկի բաժնետերը։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։Պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում կառուցապատման գործունեություն իրականացնող ընկերության տնօրենն ու բաժնետերը բնակարանների օտարման ժամանակ առուվաճառքների պայմանագրերում պակաս են նշում վաճառվող բնակարանների արժեքները, իսկ գումարի մնացած մասն արտարժույթով (ԱՄՆ դոլարով) ստանում են կանխիկ եղանակով` պայմաններ ստեղծելով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։Ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգման ժամանակ հաստատվել է, որ վերոհիշյալ անձինք բնակարանի ենթադրյալ գնորդից կանխիկ եղանակով և արտարժույթով պետք է ստանան բնակարանի գնման համար կանխավճար:Երևանում կառուցապատողը կեղծ գործարքներով խուսափել է 500 միլիոն դրամ հարկ վճարելուց«Կառուցվող շենքից 173.9 քմ մակերեսով, 556.480 դոլար իրական արժեքով բնակարանը 175.000.000 դրամով վաճառելու վերաբերյալ պայմանագիրը ընկերության տնօրենի կողմից ենթադրյալ գնորդի հետ ստորագրելուց շուրջ 1 ժամ անց ենթադրյալ գնորդը 103.000 դոլար է վճարել ընկերության բաժնետեր Ժ.Գ.-ին կանխիկ եղանակով»,– հայտնում է ՊԵԿ–ը։Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ընկերության բաժնետեր Ժ.Գ.-ն։Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է այդ ընկերության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 163.440.597 դրամ հարկեր չվճարելու, հաշվարկներում խեղաթյուրված տվյալները մտցնելու նախապատրաստության դեպք։ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ուր ներկայացվել են նաև կազմված փաստաթղթերն ու ձերբակալված Ժ.Գ.-ն։Պարեկներին 80.000 դրամ կաշառք առաջարկած անձը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/14/68848083_0:0:1425:1068_1920x0_80_0_0_c7eed985cf6b0de7d359166f0ec00d06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարկեր, ձերբակալություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայաստան, հարկեր, ձերբակալություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ)
Երևանում կառուցապատող ընկերությունը փորձել է խուսափել խոշոր հարկերից. ձերբակալված կա
18:29 23.11.2023 (Թարմացված է: 18:35 23.11.2023) Պարզվել է, որ կառուցապատող ընկերությունը բնակարանների առուվաճառքի պայմանագրերում պակաս են նշում արժեքները, իսկ գումարի մնացած մասն արտարժույթով ստանում են կանխիկ եղանակով։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Երևանում խարդախության և հարկեր չվճարելու կասկածանքով ձերբակալվել է կառուցապատող ընկերություններից մեկի բաժնետերը։ Տեղեկությունը հայտնում է
ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում կառուցապատման գործունեություն իրականացնող ընկերության տնօրենն ու բաժնետերը բնակարանների օտարման ժամանակ առուվաճառքների պայմանագրերում պակաս են նշում վաճառվող բնակարանների արժեքները, իսկ գումարի մնացած մասն արտարժույթով (ԱՄՆ դոլարով) ստանում են կանխիկ եղանակով` պայմաններ ստեղծելով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։
Ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգման ժամանակ հաստատվել է, որ վերոհիշյալ անձինք բնակարանի ենթադրյալ գնորդից կանխիկ եղանակով և արտարժույթով պետք է ստանան բնակարանի գնման համար կանխավճար:
«Կառուցվող շենքից 173.9 քմ մակերեսով, 556.480 դոլար իրական արժեքով բնակարանը 175.000.000 դրամով վաճառելու վերաբերյալ պայմանագիրը ընկերության տնօրենի կողմից ենթադրյալ գնորդի հետ ստորագրելուց շուրջ 1 ժամ անց ենթադրյալ գնորդը 103.000 դոլար է վճարել ընկերության բաժնետեր Ժ.Գ.-ին կանխիկ եղանակով»,– հայտնում է ՊԵԿ–ը։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ընկերության բաժնետեր Ժ.Գ.-ն։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է այդ ընկերության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 163.440.597 դրամ հարկեր չվճարելու, հաշվարկներում խեղաթյուրված տվյալները մտցնելու նախապատրաստության դեպք։
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ուր ներկայացվել են նաև կազմված փաստաթղթերն ու ձերբակալված Ժ.Գ.-ն։