https://arm.sputniknews.ru/20231123/datakhazy-nerkajacrec-tvjalner-te-2020-t-minch-ors-hhum-qani-aporini-gujq-e-brnagandzvel-69012623.html
Դատախազը ներկայացրեց տվյալներ, թե 2020 թ. մինչ օրս ՀՀ–ում քանի ապօրինի գույք է բռնագանձվել
Դատախազը ներկայացրեց տվյալներ, թե 2020 թ. մինչ օրս ՀՀ–ում քանի ապօրինի գույք է բռնագանձվել
Sputnik Արմենիա
Ապօրինի գույքի համար ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած ընդհանուր հայցագիրը գերազանցում է 500 մլրդ դրամը։ 23.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-23T12:53+0400
2023-11-23T12:53+0400
2023-11-23T13:21+0400
գույք
անշարժ գույք
ապօրինի
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62119109_0:0:894:503_1920x0_80_0_0_18c075dccaa75aee8203fa6384861635.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. 2020 թ. մինչ օրս ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը ներկայացրել է 93 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ ՀՀ–ի բռնագանձել շուրջ 1000 անշարժ, 200 շարժական գույք։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։Նրա տվյալներով` ապօրինի այս գույքի համար դատախազության ներկայացրած ընդհանուր հայցագիրը գերազանցում է 500 մլրդ դրամը։Վարդապետյանը նշեց նաև, որ այդ անշարժ գույքի մեջ ներառված են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող 4 հողամասերը։Նա տեղեկացրեց նաև, որ ցանկալի է նիստերի միջակայքերը առավել նեղացնելը։«Մեզ համար շատ կարևոր է, որ դատական նիստերը չհետաձգվեն։ Մենք ունենք գործեր, որոնցով դատավորը նիստեր է նշանակում շաբաթը կամ 10 օրը մեկ անգամ։ Դրանք բոլորը փողերի լվացման ու կոռուպցիոն գործեր են։ Մեր ամենամեծ խնդիրը ձգձգվող նիստերն են, երբ կողմերից մեկի բացակայության պատճառով անհարկի ձգձգվումներ են լինում։ Մեր և ՀՀ արդարադատության առաջիկա խնդիրը պետք է լինի նիստերի միջակայքերը առավել նեղացնելը, որպեսզի առավել սեղմ ժամկետներում լինեն վճիռներ»,– հայտարարեց Վարդապետյանը։Նա նաև նշեց, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում կա գործ, որոնք 2009 թ. մինչ օրս քննվում է` տուժողներն այլևս երկրում չեն, ոչ մեկին այլևս այդ իրավահարաբերությունը հետաքրքիր չէ, սակայն դեռ դատական ակտ չկա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62119109_82:0:875:595_1920x0_80_0_0_05cdb62ef5ff154acef0227c2d983b90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գույք, անշարժ գույք, ապօրինի, աննա վարդապետյան
գույք, անշարժ գույք, ապօրինի, աննա վարդապետյան
Դատախազը ներկայացրեց տվյալներ, թե 2020 թ. մինչ օրս ՀՀ–ում քանի ապօրինի գույք է բռնագանձվել
12:53 23.11.2023 (Թարմացված է: 13:21 23.11.2023) Ապօրինի գույքի համար ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած ընդհանուր հայցագիրը գերազանցում է 500 մլրդ դրամը։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. 2020 թ. մինչ օրս ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը ներկայացրել է 93 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ ՀՀ–ի բռնագանձել շուրջ 1000 անշարժ, 200 շարժական գույք։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա տվյալներով` ապօրինի այս գույքի համար դատախազության ներկայացրած ընդհանուր հայցագիրը գերազանցում է 500 մլրդ դրամը։
Դատախազի խոսքով` 4 հաշտության համաձայնություն է կնքվել, որոնցով պետությանը վերադարձվել է 6 անշարժ` ընդհանուրը 200 մլրդ 100 մլն դրամ արժեքով և մեկ շարժական գույք` շուրջ 79 մլն դրամ։
Վարդապետյանը նշեց նաև, որ այդ անշարժ գույքի մեջ ներառված են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող 4 հողամասերը։
Նա տեղեկացրեց նաև, որ ցանկալի է նիստերի միջակայքերը առավել նեղացնելը։
«Մեզ համար շատ կարևոր է, որ դատական նիստերը չհետաձգվեն։ Մենք ունենք գործեր, որոնցով դատավորը նիստեր է նշանակում շաբաթը կամ 10 օրը մեկ անգամ։ Դրանք բոլորը փողերի լվացման ու կոռուպցիոն գործեր են։ Մեր ամենամեծ խնդիրը ձգձգվող նիստերն են, երբ կողմերից մեկի բացակայության պատճառով անհարկի ձգձգվումներ են լինում։ Մեր և ՀՀ արդարադատության առաջիկա խնդիրը պետք է լինի նիստերի միջակայքերը առավել նեղացնելը, որպեսզի առավել սեղմ ժամկետներում լինեն վճիռներ»,– հայտարարեց Վարդապետյանը։
Նա նաև նշեց, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում կա գործ, որոնք 2009 թ. մինչ օրս քննվում է` տուժողներն այլևս երկրում չեն, ոչ մեկին այլևս այդ իրավահարաբերությունը հետաքրքիր չէ, սակայն դեռ դատական ակտ չկա։