00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն հրաժարվեց համագործակցել ՀՀ ընդդիմության հետ. Զատուլինը սխալ է համարում այս մոտեցումը

© Sputnik / Asatur YesayantsԿոնստանտին Զատուլին
Կոնստանտին Զատուլին - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2023
Կոնստանտին Զատուլին
Բաժանորդագրվել
Զատուլինը պատմել է, որ Հայաստանի ընդդիմությունը 2021 թվականին դիմել է Ռուսաստանի Դաշնությանը և խնդրել ինչ-որ կերպ աջակցել իրենց, բայց ռուսական կողմը հրաժարվել է։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ժամանակին ինքը զգուշացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետևանքների մասին՝ ռուս-հայկական հարաբերությունների տեսանկյունից, բայց իրեն չեն լսել։ «Խոսում է Մոսկվան » ռադիոկայանի եթերում քաղաքական գործիչը մտահոգություն է հայտնել, որ հարաբերությունների վատթարացման վերջին միտումները կարող են կասկածի տակ դնել Գյումրիում ռուսական բազայի առկայությունը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։
«...Երբ ես խոսում էի, զգուշացնում էի, ինձ ասում էին` Դուք կտրվել եք իրականությունից, չէ՞ որ նրան ժողովուրդն է սատարում։ Ասում էին` մենք չենք կարող համագործակցել ընդդիմության հետ, մենք սկզբունքային գիծ ունենք` աշխատում ենք ղեկավարների հետ, աշխատում ենք պաշտոնական իշխանությունների հետ... 2020 թվականին նա ձախողեց ռազմական գործողությունը, կարծում եմ՝ միտումնավոր արեց, քանի որ պետք էր ազատվել Ղարաբաղից»,- ասել է Զատուլինը։
Նա հավելել է` երբ Փաշինյանը որոշեց 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմեց Ռուսաստանի Դաշնությանը և խնդրեց ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրենց։ Սակայն ռուսական կողմը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ էր դրել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին։ Մոսկվայում ենթադրում էին, որ փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել, և չէին ցանկանում խառնվել դրա մեջ։
«Մենք ասացինք՝ ի՞նչ եք ասում, ոչ մի դեպքում։ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմը կանգնեցնող պայմանագիրը ստորագրած երեք կողմերից մեկն է։ Եթե նա չլինի, ապա նորից ռազմական գործողություններ կսկսվեն, մենք կներգրավվենք, մեզ կներքաշեն, մենք չենք ուզում, որ մեզ ներքաշեն, մենք մեր գործերն ունենք, այնպես որ ձեռք մի տվեք նրան», - ասել է Զատուլինը:
Քաղաքական գործիչը քննադատել է նաև ՀԱՊԿ-ին, որը ժամանակին չարձագանքեց 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ իրականացրեց Հայաստանի դեմ։
«Պետք էր անհապաղ արձագանքել, գոնե կոչ անել, հրապարակային հայտարարել և այլն։ Արձագանքն ուշացավ։ Ու դրանից օգտվեց Փաշինյանը։ Նա շատ խելացի մանիպուլյացիա է անում, նա մանիպուլյատոր է։ Դա միակ բանն է, որ նա կարողանում է անել և անում է։ Ու պետք է ասել, որ բուն Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վստահությունը նվազում է, որովհետև առավոտից երեկո մարդկանց ուղեղները լվանում են համացանցում, հեռուստատեսությամբ և այլն։ Եվ մենք պետք է պայքարենք դրա դեմ»,- ասել է նա։
Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չմասնակցեցին նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չմասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։
Նոյեմբերի 14-ն Փաշինյանը հայտարարեց, որ չի մասնակցելու ՀԱՊԿ–ի գագաթնաժողովին, որը կայանալու է նոյեմբերի 23-ին Մինսկում, իսկ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չեն մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ Մինսկ չի մեկնելու նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրահոս
0