https://arm.sputniknews.ru/20231122/hh-n-qajler-e-dzernarkum-artaqin-qaghaqakan-vektvorn-armatapes-pvokhelu-ughghutjamb-zakharvova-68968863.html
ՀՀ-ն քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական վեկտորն արմատապես փոխելու ուղղությամբ․ Զախարովա
ՀՀ-ն քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական վեկտորն արմատապես փոխելու ուղղությամբ․ Զախարովա
Sputnik Արմենիա
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանի իշխանությունները փորձում են քողարկել իրենց մտադրությունները, սակայն ամեն ինչ ակնհայտ է։ 22.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-22T16:59+0400
2023-11-22T16:59+0400
2023-11-22T17:01+0400
մարիա զախարովա
հայաստան
ռուսաստան
արմեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68954860_0:0:1600:900_1920x0_80_0_0_937f582de6abe3fbb937da19c8f17061.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանը քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական կողմնորոշումը արմատապես փոխելու ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները:ՀՀ-ն քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական վեկտորն արմատապես փոխելու ուղղությամբ․ ԶախարովաԱվելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Երևանը չի փոխում քաղաքական վեկտորը, այլ դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը:Մյուս կողմից, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները փորձում են քողարկել այդ ամենը՝ կարծելով, որ կարելի է այդպես պահպանել և՛ օգնության նախկին մակարդակը, և՛ ինչ-որ առանձնահատուկ հարաբերություններ։«Այդ ամենն այնքան տեսանելի և հասկանալի է, որ նման բառերի և ձևակերպումների հետևում դա թաքցնել հնարավոր չէ»,- ասաց Զախարովան:Անդրադառնալով այն ձևակերպումներին, թե Հայաստանը պետք է այլընտրանք փնտրի՝ Ռուսաստանից պատասխան չստանալով իր խնդրանքներին և, իբր, ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ հակառակը, Զախարովան նշեց՝ փորձ է արվում պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա, գտնել մեղավորները սեփական սխալների համար։Նրա խոսքով՝ խորհրդակցություններն անցկացվել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ գծով։ Սակայն Երևանում որոշում են կայացրել երկրի տարածքում ԵՄ առաքելությունը տեղակայել։ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը չի բխում հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից․ ՌԴ ԱԳՆՀիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Աճպարարությունը, որ անում է ՀԱՊԿ–ն, անընդունելի է. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68954860_188:0:1388:900_1920x0_80_0_0_96e7b3d59ebf89657c67c109dceab2c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, հայաստան, ռուսաստան, արմեն գրիգորյան
մարիա զախարովա, հայաստան, ռուսաստան, արմեն գրիգորյան
ՀՀ-ն քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական վեկտորն արմատապես փոխելու ուղղությամբ․ Զախարովա
16:59 22.11.2023 (Թարմացված է: 17:01 22.11.2023) Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանի իշխանությունները փորձում են քողարկել իրենց մտադրությունները, սակայն ամեն ինչ ակնհայտ է։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանը քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական կողմնորոշումը արմատապես փոխելու ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները:
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Երևանը չի փոխում քաղաքական վեկտորը, այլ դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը:
«Իհարկե, ուզում եմ դա հասկանալ։ Ոչ միայն լսել կամ կարդալ որպես հայտարարություն, այլ տեսնել, թե ինչպես է դա ընդհանրապես դրսևորվում գործնական հարթությունում։ Իմ կարծիքով` սա բացահայտ փորձ է՝ թաքցնելու իրական մտադրությունները։ Պարզ է, որ խոսքն արտաքին գործերում հանրապետության կողմնորոշման արմատական փոփոխության մասին է։ Իմ կարծիքով, դա արվում է շատ հստակ՝ Արևմուտքի թելադրանքից ելնելով»,-ասաց Զախարովան։
Մյուս կողմից, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները փորձում են քողարկել այդ ամենը՝ կարծելով, որ կարելի է այդպես պահպանել և՛ օգնության նախկին մակարդակը, և՛ ինչ-որ առանձնահատուկ հարաբերություններ։
«Այդ ամենն այնքան տեսանելի և հասկանալի է, որ նման բառերի և ձևակերպումների հետևում դա թաքցնել հնարավոր չէ»,- ասաց Զախարովան:
Անդրադառնալով այն ձևակերպումներին, թե Հայաստանը պետք է այլընտրանք փնտրի՝ Ռուսաստանից պատասխան չստանալով իր խնդրանքներին և, իբր, ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ հակառակը, Զախարովան նշեց՝ փորձ է արվում պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա, գտնել մեղավորները սեփական սխալների համար։
Նրա խոսքով՝ խորհրդակցություններն անցկացվել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ գծով։ Սակայն Երևանում որոշում են կայացրել երկրի տարածքում ԵՄ առաքելությունը տեղակայել։
Հիշեցնենք` ավելի վաղ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։