https://arm.sputniknews.ru/20231121/hajastani-tghamardkanc-havaqakany-shakhmati-evrvopaji-timajin-arajnutjan-brvonze-medalakir-e-68890703.html
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր է
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր է
Sputnik Արմենիա
Հայաստանի կանանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում գրավել է 10–րդ տեղը։ 21.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-21T09:13+0400
2023-11-21T09:13+0400
2023-11-21T10:01+0400
շախմատ
շախմատիստ
հայաստան
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/15/68890557_0:0:1920:1080_1920x0_80_0_0_567ebd45e5da9a514224926a454d7cb7.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:Այսպիսով Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ:Հայաստանի հավաքականը վաստակել է 13 թիմային միավոր՝ երկու միավոր զիջելով Եվրոպայի չեմպիոն սերբերին և արծաթե մեդալակիր Գերմանիայի հավաքականին, որոնք վաստակել են 15-ական միավոր։Նշենք, որ Հայաստանի կանանց հավաքականը մրցաշարում զբաղեցրել է 10-րդ տեղը՝ վերջին տուրում զիջելով լեհերին՝ 1,5:2,5։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/15/68890557_213:0:1920:1280_1920x0_80_0_0_044d849fec45697313b19d0cec9a56bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, հայաստան, մեդալ
շախմատ, շախմատիստ, հայաստան, մեդալ
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր է
09:13 21.11.2023 (Թարմացված է: 10:01 21.11.2023) Հայաստանի կանանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում գրավել է 10–րդ տեղը։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում,
հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ է տարել Մայքլ Ադամսի նկատմամբ:
Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Այսպիսով Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ:
Հայաստանի հավաքականը վաստակել է 13 թիմային միավոր՝ երկու միավոր զիջելով Եվրոպայի չեմպիոն սերբերին և արծաթե մեդալակիր Գերմանիայի հավաքականին, որոնք վաստակել են 15-ական միավոր։
Նշենք, որ Հայաստանի կանանց հավաքականը մրցաշարում զբաղեցրել է 10-րդ տեղը՝ վերջին տուրում զիջելով լեհերին՝ 1,5:2,5։