https://arm.sputniknews.ru/20231120/96-tarekanum-mahacel-e-amn-nakhkin-nakhagahi-kiny-rvozalin-qartery-68847070.html
96 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահի կինը` Ռոզալին Քարթերը
96 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահի կինը` Ռոզալին Քարթերը
Sputnik Արմենիա
Ռոզալին Քարթերը համարվում էր իր ամուսնու ամենամոտ խորհրդականը։ Ի տարբերություն շատ նախորդների` նա մասնակցել է կառավարության նիստերին։ 20.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-20T09:46+0400
2023-11-20T09:46+0400
2023-11-20T09:48+0400
մահ
ամն
նախագահ
կին
ռոզալին քարթեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/14/68846677_0:84:1600:984_1920x0_80_0_0_97028f6902e4ded42af2be1c9d10ded9.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 19-ին Ջորջիայի իր տանը մահացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերը: Նա 96 տարեկան էր։ ԱՄՆ 39-րդ նախագահի` Ջիմի Քարթերի կնոջ մահվան մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները` հղում անելով «Քարթերի կենտրոն» ոչ առևտրային կազմակերպությանը:Մահացել է ամերիկացի դերասան Մեթյու Փերին, նա 54 տարեկան էր. ԶԼՄՆշվում է, որ այս տարվա սկզբին Ռոզալին Քարթերի մոտ տկարամտություն էր ախտորոշվել։ Ավելի վաղ ՝ նոյեմբերի 17-ին, նա սկսել էր տնային խնամք ստանալ։Ռոզալին Քարթերը համարվում էր իր ամուսնու ամենամոտ խորհրդականը։ Ի տարբերություն շատ նախորդների` նա մասնակցել է կառավարության նիստերին։Լինելով առաջինը` Ռոզալին Քարթերը պատվաստումը սովորական պրակտիկա դարձրեց ամերիկյան առողջապահական համակարգի համար. մինչև 1981 թվականը նախադպրոցական տարիքի երեխաների 95% - ը պատվաստվել էր կարմրուկի և այլ հիվանդությունների դեմ: Նա նաև դարձել է առաջինն ԱՄՆ նախագահների տիկնանցից, որ ելույթ է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:1980-ականներին ամուսինները միասին սկսեցին զբաղվել բարեգործությամբ։ Քարթերը պայքարում էր հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց նկատմամբ խտրականության դեմ, աշխատում էր բարելավել հոգեկան առողջության խնամքի որակը Միացյալ Նահանգներում և արտերկրում, ինչպես նաև խթանում էր հոգեկան առողջության խնամքի գաղափարը: 1987 թվականին նա հիմնադրեց Ռոզալին Քարթերի ինստիտուտը խնամողների համար.այսպես նա զարգացրեց «հոգատար» հասարակությունը:Մահացել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր եղբայրըԱյն բանից հետո, երբ զույգը լքեց Սպիտակ տունը, Քարթեր ամուսինները նվիրվեցին հումանիտար ոլորտին։Ինքը` Ջիմի Քարթերը, այժմ 99 տարեկան է։ Նա երկարակեցության ռեկորդակիր է ամերիկյան առաջնորդների շրջանում։ Այս տարվա փետրվարին հաղորդվեց, որ Քարթերը հրաժարվել է բժշկական օգնությունից ընտանիքի հետ մնացած օրերն անցկացնելու համար` ստանալով միայն պալիատիվ խնամք: Վերջին տարիներին նախկին նախագահը բուժվել է մի քանի հիվանդությունների, այդ թվում մելանոմայի դեմ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/14/68846677_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a9a1b36d24c43c3754ab91fd3de36a05.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, ամն, նախագահ, կին, ռոզալին քարթեր
մահ, ամն, նախագահ, կին, ռոզալին քարթեր
96 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահի կինը` Ռոզալին Քարթերը
09:46 20.11.2023 (Թարմացված է: 09:48 20.11.2023) Ռոզալին Քարթերը համարվում էր իր ամուսնու ամենամոտ խորհրդականը։ Ի տարբերություն շատ նախորդների` նա մասնակցել է կառավարության նիստերին։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 19-ին Ջորջիայի իր տանը մահացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերը: Նա 96 տարեկան էր։ ԱՄՆ 39-րդ նախագահի` Ջիմի Քարթերի կնոջ մահվան մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները` հղում անելով «Քարթերի կենտրոն» ոչ առևտրային կազմակերպությանը:
Նշվում է, որ այս տարվա սկզբին Ռոզալին Քարթերի մոտ տկարամտություն էր ախտորոշվել։ Ավելի վաղ ՝ նոյեմբերի 17-ին, նա սկսել էր տնային խնամք ստանալ։
Ռոզալին Քարթերը համարվում էր իր ամուսնու ամենամոտ խորհրդականը։ Ի տարբերություն շատ նախորդների` նա մասնակցել է կառավարության նիստերին։
Լինելով առաջինը` Ռոզալին Քարթերը պատվաստումը սովորական պրակտիկա դարձրեց ամերիկյան առողջապահական համակարգի համար. մինչև 1981 թվականը նախադպրոցական տարիքի երեխաների 95% - ը պատվաստվել էր կարմրուկի և այլ հիվանդությունների դեմ: Նա նաև դարձել է առաջինն ԱՄՆ նախագահների տիկնանցից, որ ելույթ է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:
1980-ականներին ամուսինները միասին սկսեցին զբաղվել բարեգործությամբ։ Քարթերը պայքարում էր հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց նկատմամբ խտրականության դեմ, աշխատում էր բարելավել հոգեկան առողջության խնամքի որակը Միացյալ Նահանգներում և արտերկրում, ինչպես նաև խթանում էր հոգեկան առողջության խնամքի գաղափարը: 1987 թվականին նա հիմնադրեց Ռոզալին Քարթերի ինստիտուտը խնամողների համար.այսպես նա զարգացրեց «հոգատար» հասարակությունը:
Այն բանից հետո, երբ զույգը լքեց Սպիտակ տունը, Քարթեր ամուսինները նվիրվեցին հումանիտար ոլորտին։
Ինքը` Ջիմի Քարթերը, այժմ 99 տարեկան է։ Նա երկարակեցության ռեկորդակիր է ամերիկյան առաջնորդների շրջանում։ Այս տարվա փետրվարին հաղորդվեց, որ Քարթերը հրաժարվել է բժշկական օգնությունից ընտանիքի հետ մնացած օրերն անցկացնելու համար` ստանալով միայն պալիատիվ խնամք: Վերջին տարիներին նախկին նախագահը բուժվել է մի քանի հիվանդությունների, այդ թվում մելանոմայի դեմ։