https://arm.sputniknews.ru/20231118/hujs-unem-qaghaqakan-divanagitakan-gvortsiq-klini-khandanjany-mqd-i-vorvoshman-masin-68782820.html
Հուսամ՝ քաղաքական գործիք կլինի․ Խանդանյանը՝ ՄԱԿ–ի դատարանի որոշման մասին
Հուսամ՝ քաղաքական գործիք կլինի․ Խանդանյանը՝ ՄԱԿ–ի դատարանի որոշման մասին
Sputnik Արմենիա
Պատգամավորը վստահ է, որ ՄՔԴ որոշումների կատարման համար անհրաժեշտ է միջազգային հանրության ճնշումը։ 18.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-18T14:15+0400
2023-11-18T14:15+0400
2023-11-18T14:42+0400
հայաստան
սարգիս խանդանյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
դատարան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/09/36209252_0:129:1600:1029_1920x0_80_0_0_e7a9baad1099306b95669eceb56a8b93.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հույս ունի, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կայացած որոշումը քաղաքական, դիվանագիտական կարևոր գործիք կլինի։ Այս մասին նա հայտարարեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում։Նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել այն անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք նման ցանկություն կհայտնեն:Նա հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել նաև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, բայց այն բավարար չեղավ։Ըստ Խանդանյանի` կարևոր է, որ աշխարհի բոլոր երկրները, որոնք դատարանի մաս են կազմում, լսեն ու հետևեն այդ որոշումներին։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/09/36209252_121:0:1544:1067_1920x0_80_0_0_e5faae81d307eeb01f629c15d141e4ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սարգիս խանդանյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), դատարան, ադրբեջան
հայաստան, սարգիս խանդանյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), դատարան, ադրբեջան
Հուսամ՝ քաղաքական գործիք կլինի․ Խանդանյանը՝ ՄԱԿ–ի դատարանի որոշման մասին
14:15 18.11.2023 (Թարմացված է: 14:42 18.11.2023) Պատգամավորը վստահ է, որ ՄՔԴ որոշումների կատարման համար անհրաժեշտ է միջազգային հանրության ճնշումը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հույս ունի, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կայացած որոշումը քաղաքական, դիվանագիտական կարևոր գործիք կլինի։ Այս մասին նա հայտարարեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում։
Նոյեմբերի 17-ին
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել այն անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք նման ցանկություն կհայտնեն:
«Ողջունում եմ այդ որոշումը, հույս ունեմ, որ այն դիվանագիտական, քաղաքական գործընթացներում կարևոր գործիք կլինի»,- ասաց խանդանյանը։
Նա հիշեցրեց, որ Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել նաև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, բայց այն բավարար չեղավ։
Ըստ Խանդանյանի` կարևոր է, որ աշխարհի բոլոր երկրները, որոնք դատարանի մաս են կազմում, լսեն ու հետևեն այդ որոշումներին։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։