https://arm.sputniknews.ru/20231118/hajastany-zhvoghvovrdavarutjan-bastivon-che-hhk-akannern-akcia-en-anum-erevani-kentrvonum-68805162.html
Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ․ ՀՀԿ-ականներն ակցիա են անում Երևանի կենտրոնում
Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ․ ՀՀԿ-ականներն ակցիա են անում Երևանի կենտրոնում
Sputnik Արմենիա
Էդուարդ Շարմազանովը շեշտում է` այսօր այն մարդիկ են Բաքվի բանտերում, որոնց հետ ժամանակին բանակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ 18.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-18T19:07+0400
2023-11-18T19:07+0400
2023-11-18T19:36+0400
հայաստան
հանրապետության հրապարակ
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
բողոքի ակցիա
էդուարդ շարմազանով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/12/68809028_2:0:1026:576_1920x0_80_0_0_55370ffea89a2be9f6ca8e7173291e44.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի հանրապետական կուսակցությունը բողոքի ակցիա է անում Հանրապետության հրապարակում։Նա նշեց, որ միևնույն ժամանակ Եվրոպան լռում է, երբ Բաքվի բանտում են Արցախի մեր եղբայրները, նախկին իշխանությունների ներկայացուցիչները, գեներալները։«Այդ ամենն արվում է ԵԱՀԿ–ի լուռ համաձայնությամբ»,- նշեց Շարմազանովը։Նա հիշեցրեց, որ արցախյան հարցով բանակցություններում ԵԱՀԿ-ն միջնորդ կառույց է եղել, և, ըստ էության, այսօր Բաքվի բանտերում են նաև այն մարդիկ, որոնց հետ ժամանակին բանակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Խոսքը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի մասին է։Հիշեցնենք` այսօր Երևանում մեկնարկեց ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Մասնակցում են մոտ 60 երկրի շուրջ 300 պատվիրակներ։ Չեն ժամանել միայն ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները։
հանրապետության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/12/68809028_130:0:898:576_1920x0_80_0_0_97b9a922a483052ad503dca6e48183bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հանրապետության հրապարակ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), բողոքի ակցիա, էդուարդ շարմազանով
հայաստան, հանրապետության հրապարակ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), բողոքի ակցիա, էդուարդ շարմազանով
Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ․ ՀՀԿ-ականներն ակցիա են անում Երևանի կենտրոնում
19:07 18.11.2023 (Թարմացված է: 19:36 18.11.2023) Էդուարդ Շարմազանովը շեշտում է` այսօր այն մարդիկ են Բաքվի բանտերում, որոնց հետ ժամանակին բանակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի հանրապետական կուսակցությունը բողոքի ակցիա է անում Հանրապետության հրապարակում։
«Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, այստեղ կան քաղբանտարկյալներ միայն նրա համար, որ նրանք պաշտպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անկախ Արցախի գաղափարի իրավունքը»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ բողոքի ակցիայի նպատակն է այս ամենը հասցնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ավելի քան 300 պատվիրակներին։
Նա նշեց, որ միևնույն ժամանակ Եվրոպան լռում է, երբ Բաքվի բանտում են Արցախի մեր եղբայրները, նախկին իշխանությունների ներկայացուցիչները, գեներալները։
«Այդ ամենն արվում է ԵԱՀԿ–ի լուռ համաձայնությամբ»,- նշեց Շարմազանովը։
Նա հիշեցրեց, որ արցախյան հարցով բանակցություններում ԵԱՀԿ-ն միջնորդ կառույց է եղել, և, ըստ էության, այսօր Բաքվի բանտերում են նաև այն մարդիկ, որոնց հետ ժամանակին բանակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Խոսքը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի մասին է։
Հիշեցնենք` այսօր Երևանում մեկնարկեց ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Մասնակցում են մոտ 60 երկրի շուրջ 300 պատվիրակներ։ Չեն ժամանել միայն
ՌԴ-ի,
Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները։