https://arm.sputniknews.ru/20231117/hvovik-aghazarjanin-aptakelu-hamar-kalanavvorvats-tghamardn-azat-kardzakvi-68740359.html
Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված տղամարդն ազատ կարձակվի
Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված տղամարդն ազատ կարձակվի
Sputnik Արմենիա
Դատավորը որոշել է չերկարաձգել 44-օրյայի ժամանակ նահատակված Լևոն Գալստյանի հոր կալանքի ժամկետը։ 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T16:36+0400
2023-11-17T16:36+0400
2023-11-17T16:41+0400
հայաստան
հովիկ աղազարյան
ապտակ
եռաբլուր պանթեոն
դատարան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:42:3001:1730_1920x0_80_0_0_b18362f8478382cd51e718c87c546351.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված Արմեն Գալստյանն ազատ կարձակվի։ Տեղեկությունը հայտնում է «Որդիների կանչ» ՀԿ-ն։Արմեն Գալստյանն ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։ՀԿ-ից նաև տեղեկացնում են, որ նիստը հետաձգվել է, քանի որ Հովիկ Աղազարյանը նիստին չի ներկայացել։Հիշեցնենք` 44–օրյա պատերազմում զոհվածների ծնողները սեպտեմբերի 21-ին ՔՊ–ական պատգամավորներին թույլ չէին տվել մտնել Եռաբլուր։ Չնայած նրան, որ ոստիկանները փորձել էին իրավիճակը կարգավորել, զոհվածների հարազատներից մեկը հարվածել էր Հովիկ Աղազարյանի դեմքին։Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ պատգամավորին հարվածած տղամարդը ձերբակալվել է։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը անձի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից)։Սեպտեմբերի 24–ին Արմեն Գալստյանը 2 ամսով կալանավորվեց։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:0:2667:2000_1920x0_80_0_0_7d6078b2c428a3fc31e0487ce4d8dc91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հովիկ աղազարյան, ապտակ, եռաբլուր պանթեոն, դատարան, կալանք
հայաստան, հովիկ աղազարյան, ապտակ, եռաբլուր պանթեոն, դատարան, կալանք
Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված տղամարդն ազատ կարձակվի
16:36 17.11.2023 (Թարմացված է: 16:41 17.11.2023) Դատավորը որոշել է չերկարաձգել 44-օրյայի ժամանակ նահատակված Լևոն Գալստյանի հոր կալանքի ժամկետը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված Արմեն Գալստյանն ազատ կարձակվի։ Տեղեկությունը հայտնում է
«Որդիների կանչ» ՀԿ-ն։
«Այսօր դատավոր Անի Մարտիրոսյանը որոշեց չերկարաձգել նահատակված հերոս Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը»,- ասված է ՀԿ–ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։
Արմեն Գալստյանն ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։
ՀԿ-ից նաև տեղեկացնում են, որ նիստը հետաձգվել է, քանի որ Հովիկ Աղազարյանը նիստին չի ներկայացել։
Հիշեցնենք` 44–օրյա պատերազմում զոհվածների ծնողները սեպտեմբերի 21-ին ՔՊ–ական պատգամավորներին թույլ չէին տվել մտնել Եռաբլուր։ Չնայած նրան, որ ոստիկանները փորձել էին իրավիճակը կարգավորել, զոհվածների հարազատներից մեկը
հարվածել էր Հովիկ Աղազարյանի դեմքին։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ
պատգամավորին հարվածած տղամարդը ձերբակալվել է։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը անձի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից)։