https://arm.sputniknews.ru/20231117/amn-n-ev-em-n-araj-en-tanum-gazajum-mak-i-khaghaghapahner-teghakajelu-tsragiry-zlm-68714090.html
ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջ են տանում Գազայում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու ծրագիրը. ԶԼՄ
ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջ են տանում Գազայում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու ծրագիրը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Նախնական քննարկումներ են ընթանում Գազայի հատվածում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցի շուրջ, թեև Իսրայելը կարող է թերահավատորեն վերաբերվել նման... 17.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-17T10:18+0400
2023-11-17T10:18+0400
2023-11-17T10:19+0400
գազայի հատված
իսրայել
պաղեստին
համաս
ամն
եվրոպա
խաղաղապահ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67986162_0:16:1600:916_1920x0_80_0_0_afe90c9510b643c246ccfa33e617a9d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ-ն և նրա եվրոպացի դաշնակիցները պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման ծրագիր են առաջ տանում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին։Նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընթացող քննարկումները նախնական բնույթ են կրում: Ամերիկյան և եվրոպական պաշտոնյաների կողմից դիտարկվող տարբերակներից մեկը ենթադրում է զինադադարի պայմանների կատարման վերահսկման մարմնի դերի ընդլայնում. այն ստեղծվել է 1949 թվականին` 1948 թվականի պատերազմից հետո պաղեստինցի արաբների և Իսրայելի միջև զինադադարի համաձայնագրերի իրականացմանը նպաստելու համար։Որպես նմուշ նախատեսվում է օգտագործել ՄԱԿ-ի համանման կառույցներն ամբողջ աշխարհում, մասնավորապես միջազգային ուժերի տեղակայումը Հաիթիում կամ Սոմալիում:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
գազայի հատված
իսրայել
պաղեստին
ամն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67986162_110:0:1533:1067_1920x0_80_0_0_e95ab0f98102e4f7a535d28cc733b852.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, իսրայել, պաղեստին, համաս, ամն, եվրոպա, խաղաղապահ, պատերազմ
գազայի հատված, իսրայել, պաղեստին, համաս, ամն, եվրոպա, խաղաղապահ, պատերազմ
ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջ են տանում Գազայում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու ծրագիրը. ԶԼՄ
10:18 17.11.2023 (Թարմացված է: 10:19 17.11.2023) Նախնական քննարկումներ են ընթանում Գազայի հատվածում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցի շուրջ, թեև Իսրայելը կարող է թերահավատորեն վերաբերվել նման ծրագրին:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ-ն և նրա եվրոպացի դաշնակիցները պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման ծրագիր են առաջ տանում, փոխանցում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին։
ԶԼՄ-ների աղբյուրների տվյալներով` ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներն ընդունում են Գազայի հատվածում նման գործողության անցկացման հնարավորության վերաբերյալ էական խնդիրների առկայությունը: Նրանք նաև հասկանում են, որ Իսրայելը թերահավատորեն է վերաբերվում այդպիսի ծրագրին։ Սակայն, նրանց խոսքով, նույնիսկ այդ գաղափարի քննարկումը կարող է Իսրայելի ղեկավարությանը դրդել շուտափույթ ավարտել ռազմական արշավը։
Նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընթացող քննարկումները նախնական բնույթ են կրում: Ամերիկյան և եվրոպական պաշտոնյաների կողմից դիտարկվող տարբերակներից մեկը ենթադրում է զինադադարի պայմանների կատարման վերահսկման մարմնի դերի ընդլայնում. այն ստեղծվել է 1949 թվականին` 1948 թվականի պատերազմից հետո պաղեստինցի արաբների և Իսրայելի միջև զինադադարի համաձայնագրերի իրականացմանը նպաստելու համար։
Որպես նմուշ նախատեսվում է օգտագործել ՄԱԿ-ի համանման կառույցներն ամբողջ աշխարհում, մասնավորապես միջազգային ուժերի տեղակայումը Հաիթիում կամ Սոմալիում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։