https://arm.sputniknews.ru/20231116/hraparaki-shenqerin-eli-ancqer-kbacven-bajc-qich-pvokhqaghaqapety-amanvorja-dzevavvorman-masin-68673082.html
Հրապարակի շենքերին էլի անցքեր կբացվեն, բայց քիչ. փոխքաղաքապետը` ամանորյա ձևավորման մասին
Հրապարակի շենքերին էլի անցքեր կբացվեն, բայց քիչ. փոխքաղաքապետը` ամանորյա ձևավորման մասին
Sputnik Արմենիա
Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 10-ից 15-ը։ 16.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-16T11:27+0400
2023-11-16T11:27+0400
2023-12-06T16:08+0400
ամանոր
տոնածառ
հանրապետության հրապարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52059726_0:83:1600:983_1920x0_80_0_0_4b99bc4cb951ac8dd1c66e3446f81947.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակի ամանորյա ձևավորման համար այս տարի հարակից շենքերի վրա կրկին անցքեր կբացվեն, բայց դրանք կլինեն ավելի քիչ թվով։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։«Մեր արած ծակերն ուրիշ են, զարդանախշերի մեջ մխրճված «բոլտը»՝ ուրիշ». ԱվինյանՆա վստահեցրեց, որ այս տարի շենքերի վրա ոչ մի նոր անցք չի բացվի` կօգտագործվեն նախորդ տարվանները։Փոխքաղաքապետը նշեց նաև, որ շենքերի վրա անցքերը քիչ կլինեն, քանի որ հատուկ Հանրապետության հրապարակի ձևավորման համար կպատրաստվեն թեթև մետաղական կոնստրուկցիաներ, որոնց վրա էլ կամրացվեն լույսերը։«Հիմա հարց կտաք` ինչո՞ւ անցած տարի այդպես չարեցինք. որովհետև ժամկետն անցած տարի սեղմ էր` կապված Մանկական Եվրատեսիլի բացման արարողության հետ»,– ասաց Սուրեն Գրիգորյանը։Լուսավորության համար շենքերին հասցված վնասի պաշտոնական գնահատում չի իրականացվել․ ԿԳՄՍՆԱնդրադառնալով Երևանի ամանորյա ձևավորման համար նախատեսված ծախսերին` փոխքաղաքապետը հայտարարեց, որ իրերի համար գումար գրեթե չի ծախսվի, քանի որ կօգտագործվի անցած տարի ձեռք բերված գույքը, միայն կկատարվեն վերանորոգման աշխատանքներ։Փոխքաղաքապետը տեղեկացրեց նաև, որ այս տարի լրացուցիչ բյուջե կտրամադրվի ամանորյա տոնավաճառի համար, որն անցած տարի, ըստ նրա, որակապես այնքան էլ լավը չէր։Հավելենք, որ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն դեկտեմբերի 10-ից 15-ը։Վանդալիզմ է. ճարտարապետն առաջարկում է պատժել հրապարակի շենքերի զարդարման պատասխանատուներին
հանրապետության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52059726_90:0:1510:1065_1920x0_80_0_0_6b42476a7af36ec6cef4d40a1b087a3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամանոր, տոնածառ, հանրապետության հրապարակ
ամանոր, տոնածառ, հանրապետության հրապարակ
Հրապարակի շենքերին էլի անցքեր կբացվեն, բայց քիչ. փոխքաղաքապետը` ամանորյա ձևավորման մասին
11:27 16.11.2023 (Թարմացված է: 16:08 06.12.2023) Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 10-ից 15-ը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակի ամանորյա ձևավորման համար այս տարի հարակից շենքերի վրա կրկին անցքեր կբացվեն, բայց դրանք կլինեն ավելի քիչ թվով։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա վստահեցրեց, որ այս տարի շենքերի վրա ոչ մի նոր անցք չի բացվի` կօգտագործվեն նախորդ տարվանները։
«Ինչպես անցած տարի խոստացել էինք, բոլոր բացված անցքերը փակեցինք։ Այս տարի նորից կբացվեն այդ անցքերը, կօգտագործվեն և ինչպես անցած անգամ` էլի կլցվեն»,– ասաց նա։
Փոխքաղաքապետը նշեց նաև, որ շենքերի վրա անցքերը քիչ կլինեն, քանի որ հատուկ Հանրապետության հրապարակի ձևավորման համար կպատրաստվեն թեթև մետաղական կոնստրուկցիաներ, որոնց վրա էլ կամրացվեն լույսերը։
«Հիմա հարց կտաք` ինչո՞ւ անցած տարի այդպես չարեցինք. որովհետև ժամկետն անցած տարի սեղմ էր` կապված Մանկական Եվրատեսիլի բացման արարողության հետ»,– ասաց Սուրեն Գրիգորյանը։
Անդրադառնալով Երևանի ամանորյա ձևավորման համար նախատեսված ծախսերին` փոխքաղաքապետը հայտարարեց, որ իրերի համար գումար գրեթե չի ծախսվի, քանի որ կօգտագործվի անցած տարի ձեռք բերված գույքը, միայն կկատարվեն վերանորոգման աշխատանքներ։
«Անցած տարի երբ գույք էինք ձեռք բերում, ամանորյա լուսավորության սարքավորումներ էինք ձեռք բերում, շատ քննարկումներ եղան, թե ինչքանով է արդարացված, ինքանով` ոչ։ Մի տարի անց կարևոր է արձանագրել, որ, այո՛,արդարացված է, որովհետև մեկանգամյա օգտագործման գույք չէր դա, այս տարի արդեն մեր ասածի ապացույցը տեսնում ենք, կտեսնենք նաև հետագա տարիներին»,– ասաց նա։
Փոխքաղաքապետը տեղեկացրեց նաև, որ այս տարի լրացուցիչ բյուջե կտրամադրվի ամանորյա տոնավաճառի համար, որն անցած տարի, ըստ նրա, որակապես այնքան էլ լավը չէր։
Հավելենք, որ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն դեկտեմբերի 10-ից 15-ը։