00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգվեց

© Photo : Facebook / Narek MalianՆարեկ Մալյանն ու Տիգրան Աթանեսյանը
Նարեկ Մալյանն ու Տիգրան Աթանեսյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2023
Բաժանորդագրվել
Պաշտպանական կողմին զարմացրեց մեղադրական կողմի դիրքորոշումը։ Նրանք հիշեցրեցին, որ գործ ունեն միջին ծանրության հանցագործության հետ և կան այլընտրանքային խափանման միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Ակտիվիստ Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը` բավարարելով մեղադրող դատախազի միջնորդությունը։
Նշենք, որ Երևանի քրեական դատարանում տեղի են ունենում Նարեկ Մալյանի գործով նախնական դատալսումները։
Նարեկ Մալյանի պաշտպանությունը գանգատ է ուղարկել ՄԻԵԴ
Գործով մեղադրող դատախազ Ցոլակ Մնացականյանը նշեց, որ տեղի չի ունեցել այնպիսի իրադարձություն և ի հայտ չեն եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կնվազեցնեն արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված ռիսկերը։
«Մեղադրյալ Մալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ընտրությունն այն գործուն միջոցն էր, որը հնարավորություն կտար կանխելու մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը։ Հաշվի առնելով, որ գործ ունենք այնպիսի մեղսագրված հանցանքի կատարման հետ, որն ուղղակիորեն կապված է հասարակության կայունության և դրանք կարգավորող հասարակական հարաբերությունների հետ` գտնում ենք, որ պետք է շարունակական լինի ընտրված խափանման միջոցը և դրա ժամկետը պետք է երկարաձգվի երեք ամիս ժամկետով»,–նշեց դատախազ Մնացականյանը։
Մեղադրական կողմի նման դիրքորոշումը զարմացրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանին։ Փաստաբանն ընդգծեց, որ գործը արդեն հասել է դատարան։
«Վստահ եմ, որ պարոն Մնացականյանը տեղյակ է այն միջազգային պրակտիկայից, որը մշտապես խոսում է այն մասին, որ որքան ժամանակը գնում է, ռիսկերը նվազում են, վտանգավորությունը նվազում է։ Սա ցանկացած գործի դեպքում է»,–նշեց Մելիքյանը։
Ինչ վերաբերում է փախուստի ռիսկին` փաստաբանը նշեց, որ Մալյանի կողմից փախուստի ռիսկը Վերաքննիչ դատարանը հանել է։ Բացի դա, նա հիշեցրեց, որ գործ ունեն միջին ծանրության հանցագործության հետ, իսկ այդ դեպքում բացի կալանքից գոյություն ունեն այլընտրանքային խափանման միջոցներ։
«...Մահ դավաճաններին». դատախազը 1.5 տարվա ազատազրկում է պահանջել Նարեկ Մալյանի համար
Իսկ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հավելեց, որ կալանքի տակ պահելու նոր հանգամանք պետք է լինի կալանքը երկարաձգելու համար։
«Մեղադրողն ասում է` նոր հանգամանք չկա կալանքից ազատ արձակելու։ Դա Անտարկտիդան ու Արկտիկան շփոթելու նման մի բան է։ Նոր հանգամանք պետք է լինի կալանքի տակ պահելու, եթե չկա, ապա պարտավոր եք անհապաղ ազատ արձակել այս մարդուն։ Շարունակական կալանքը չի կարող լինել նույն հիմքերով»,–նշեց Աթանեսյանը։
Պաշտպանների դիրքորոշմանը միացավ նաև Նարեկ Մալյանը։
Պաշտպանական կողմը միջնորդեց նիստը հետաձգել, որպեսզի գործին նոր ներգրավված փաստաբան Տիգրան Աթանեսյանը հնարավորություն ունենա տեսակցելու պաշտպանյալին և գործի վերաբերյալ քննարկումներ ունենալու։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 24–ին` ժամը 15։00–ին։
Հիշեցնենք` ավելի վաղ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար Մալյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով։
Այս տարվա հունիսի 30–ին Նարեկ Մալյանին արդարացրեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։
Մալյանը կրկին ձերբակալվել էր սեպտեմբերի 20-ին, կալանավորվել դրանից 2 օր անց` երկու ամսով։ Մեղադրվում է ատելության, խտրականության, թշնամանքի և անհանդուրժողականության գործով։
Լրահոս
0