https://arm.sputniknews.ru/20231115/68636117.html
Լուրեր
Լուրեր
Sputnik Արմենիա
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝ 15.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-15T17:00+0400
2023-11-15T17:00+0400
2023-11-15T17:13+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0f/68636265_0:0:962:541_1920x0_80_0_0_0e949bb3bbc5663b09e968a7d00d4e4b.jpg
Լուրեր
Sputnik Արմենիա
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է Ադրբեջանում պահվող այն արցախցիներին, որոնց ձերբակալման փաստը Ադրբեջանը հաստատել է հոկտեմբերի 20-ից հետո։
Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանը յուրացրել է դասը, հիմա հերթը Իսրայելինն է։
2023 թ. 9 ամսվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը գերազանցել է 5 մլրդ դոլարը։
▪️ Սեպտեմբերի 24-ից առ այսօր Հաաստանում մահացել է Արցախից բռնի տեղահանված 44 անձ, մեծ մասը` վառելիքի պայթյունից տուժածներ։ Եվս 87 մարդ շարունակում է բուժումը տարբեր բուժկենտրոններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։ 8-ի վիճակը ծանր է, 2-ինը` ծայրահեղ ծանր: Եվս 19 արցախցիներ բուժում են ստանում արտասահմանում։ ▪️ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին առաջին անգամ տեսակցել է սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո Արցախում Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված այն հայերի հետ, որոնց պահման փաստը Ադրբեջանը հաստատել է հոկտեմբերի 20-ից հետո. այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ղեկավար և խոսնակ Զառա Ամատունին։ ▪️ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ դեսպան Քրիստինա Քվինը Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ այցելել է Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ ▪️ Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ զուգահեռներ անցկացնելով Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետ։ ▪️ Անդրադառնալով Վրաստանի տարածքով Հայաստան զենքի տարանցման հարցին՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը երկու երկրներին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել տարանցման իրավունքից։ ▪️ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին։ Նախապես հայտարարվել էր, որ գնորդը Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությունն է: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություն չեն ներկայացրել։ ▪️ 2023 թ. 9 ամսվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 47.5 տոկոսով՝ գերազանցելով 5 մլրդ դոլարը․ այս մասին այսօր ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Sputnik Արմենիա, 106․0FM
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0f/68636265_0:0:722:541_1920x0_80_0_0_5c6f3f8108dd47b2b0bc517e9da21497.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио
Լուրեր
17:00 15.11.2023 (Թարմացված է: 17:13 15.11.2023) Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Սեպտեմբերի 24-ից առ այսօր Հաաստանում մահացել է Արցախից բռնի տեղահանված 44 անձ, մեծ մասը` վառելիքի պայթյունից տուժածներ։ Եվս 87 մարդ շարունակում է բուժումը տարբեր բուժկենտրոններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։ 8-ի վիճակը ծանր է, 2-ինը` ծայրահեղ ծանր: Եվս 19 արցախցիներ բուժում են ստանում արտասահմանում։
▪️ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին առաջին անգամ տեսակցել է սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո Արցախում Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված այն հայերի հետ, որոնց պահման փաստը Ադրբեջանը հաստատել է հոկտեմբերի 20-ից հետո. այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ղեկավար և խոսնակ Զառա Ամատունին։
▪️ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ դեսպան Քրիստինա Քվինը Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ այցելել է Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
▪️ Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ զուգահեռներ անցկացնելով Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետ։
▪️ Անդրադառնալով Վրաստանի տարածքով Հայաստան զենքի տարանցման հարցին՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը երկու երկրներին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել տարանցման իրավունքից։
▪️ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին։ Նախապես հայտարարվել էր, որ գնորդը Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությունն է: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություն չեն ներկայացրել։
▪️ 2023 թ. 9 ամսվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 47.5 տոկոսով՝ գերազանցելով 5 մլրդ դոլարը․ այս մասին այսօր ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։