00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեկուզ խրճիթ, բայց մերը լինի․ Արծվաբերդում հաստատված արցախցի ընտանիքի անորոշ ապագան

© Sputnik / Aram NersesyanՅաղուբյանների ընտանիքն Արծվաբերդում
Յաղուբյանների ընտանիքն Արծվաբերդում - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2023
Բաժանորդագրվել
Բերդի տարածաշրջանի տարբեր բնակավայրերում 3 տասնյակից ավելի արցախցի ընտանիքներ են հաստատվել, հիմնականում՝ անվճար տրամադրված տներում։ Տարածաշրջանի ամենամեծ գյուղում՝ Արծվաբերդում, առայժմ միայն մեկ բազմազավակ ընտանիք է ապրում։ Sputnik Արմենիան այցելել է նրանց։
Յաղուբյանների ընտանիքը Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից է բռնի տեղահանվել։ Թեպետ երեք մեքենա ունեին, բայց վառելիք չլինելու պատճառով 5-ով (ծնողներն ու երեք որդիները) մի մեքենայով են եկել ու իրենց հետ մի քանի ձեռք շորից բացի ոչինչ վերցնել չեն կարողացել։
Չեմ տաքանում, Ղարաբաղիս տաքությունն եմ ուզում. Ասկերանից բռնագաղթած ընտանիքի պատմությունը
Հայաստան գալուց հետո սկզբում ժամանակավոր տեղավորվել են Բյուրականի հանգստյան տներից մեկում։ 60–ամյա Արկադյա Յաղուբյանն առողջական լուրջ խնդիրներ ունի (հեռացված են մի երիկամն ու լյարդի մի հատվածը), որդիներից մեկն էլ` ողնաշարի ճողվածք։ Քանի որ Բյուրականում եղանակը խոնավ է, կացարանն էլ ժամանակավոր էր տրամադրվում, որոշել են այս ու այն կողմ չընկնել, տեղափոխվել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ, որտեղ 3 տարի առաջ հարս էր եկել ընտանիքի միակ դուստրը։
© Sputnik / Aram NersesyanԱրծվաբերդ
Село Арцваберд Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Արծվաբերդ
Տանը, որտեղ Յաղուբյաններին տեղավորել են, շուրջ 30 տարի մարդ չի ապրել։ Ոտք դնելուն պես սկսել են բարեկարգել, մաքրել։ Նպատակ ունեն մինչև գարուն կարգի բերել նաև տնամերձ այգին, որ բանջարեղեն, կանաչի աճեցնեն։
© Sputnik / Aram NersesyanԱրկադյա Ղաղուբյանը ցույց է տալիս տնամերձ այգին
Аркадя Яхубян показывает земельный участок в селе Арцваберд Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Արկադյա Ղաղուբյանը ցույց է տալիս տնամերձ այգին
«Մեզ մոտ էլ էինք բոստան անում, բլոկադայի ժամանակ դրանով ենք յոլա գնացել»,- ասում է 45-ամյա Զվարթը։
© Sputnik / Aram NersesyanԶվարթ Յաղուբյանը
Вынужденная переселенка из Мартакертского района Нагорного Карабаха Зварт Яхубян в селе Арцваберд Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Զվարթ Յաղուբյանը
Տանը շատ բանի պակաս կա՝ լվացքի մեքենա չունեն, տաք ջուր չկա, ձմեռը մոտենում է՝ փայտ չկա, բաղնիք՝ նույնպես։ Ասում են` 2 շաբաթը մեկ են լողանում` աղջկա տանը, որովհետև ամաչում են ավելի հաճախ անհանգստացնել նրանց։
© Sputnik / Aram NersesyanՏունը, որտեղ ապրում է Յաղուբյանների ընտանիքը
Дом семьи Яхубянов в селе Арцваберд Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Տունը, որտեղ ապրում է Յաղուբյանների ընտանիքը
Տան փոքրը՝ 8-ամյա որդին, դպրոց է հաճախում, ավագները՝ Լևոնն ու Լեոնիդը, սովորում էին Արցախի պետական համալսարանում։ Ցանկանում են Հայաստանում էլ ուսումը շարունակել, բայց երբ և ինչպես՝ դեռ չգիտեն։
© Sputnik / Aram NersesyanՅաղուբյանների որդիները` Լևոնն ու Լեոնիդը
Сыновья Аркадия Яхубяна Левон и Леонид в селе Арцваберд Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Յաղուբյանների որդիները` Լևոնն ու Լեոնիդը
Ապագայի հետ կապված ծրագրեր կազմել ընտանիքը չի կարողանում․ անորոշություն է։ Անհանգստանում են, որ ցանկացած պահի տանտերը կարող է գալ, ու իրենք ստիպված կլինեն ազատել տունը։
«Ոչ մի բան աչքիս չի եկել, մենակ երեխեքս սաղ մնան»․ արցախցի ընտանիքի գաղթի ճամփան
«Մեզ չի անհանգստացնում Երևանից հեռու լինելը. Ղարաբաղում ավելի հեռու էինք։ Ոչ էլ սահմանին մոտ լինելն է խնդիր. էնտեղ էլ էր սահման։ Կուզենք էստեղ մնալ, եղանակը, բնությունը մեր Արցախին նման են շատ։ Բայց թեկուզ խրճիթ լինի, իմանաս` քոնն է, սեփական է, վաղը մեկը չի ասի՝ դուրս արի»,- ասում է Արկադյան։
© Sputnik / Aram NersesyanԱրկադյա և Զվարթ Յաղուբյանները
Вынужденный переселенец из Мартакертского района Нагорного Карабаха Аркадя Яхубян с женой Зварт в селе Арцваберд Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Արկադյա և Զվարթ Յաղուբյանները
Գյուղի վարչական ղեկավար Լևոն Մադյանն ասում է` համայնքն ակտիվորեն ներգրավված է արցախցիների խնդիրների լուծմանը։ Պարբերաբար գույքագրում են եղած կարիքներն ու ներկայացնում, հնարավորության դեպքում դրանք լուծում են ստանում։ Նաև կազմել են գյուղում վաճառքի ենթակա տների ցանկը։
© Sputnik / Aram NersesyanԱրծվաբերդի վարչական ղեկավար Լևոն Մադյանը
Глава сельской администрации Арцваберда Левон Мадян в доме семьи Яхубянов - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Արծվաբերդի վարչական ղեկավար Լևոն Մադյանը
«Ինչ հնարավոր է` մենք կանենք։ Շուտով գազիֆիկացումը կլինի»,-ասում է վարչական ղեկավարը՝ խոսելով Յաղուբյանների խնդիրների մասին։
«Դուրս գալուց առաջ գրկեցի մեր տունը...». Իջևանը նման է Արցախին, կարոտը մի քիչ խլանում է
Ի դեպ, Արծվաբերդը տարածաշրջանի ամենամեծ գյուղն է․ ունի փաստացի մոտ 2800 բնակիչ, երկու դպրոց, մանկապարտեզ, առողջության կենտրոն՝ լաբորատորիայով, շտապօգնության բրիդագով, որը սպասարկում է նաև հարևան մի քանի գյուղերը։
© Sputnik / Aram Nersesyan

Արծվաբերդ

Արծվաբերդ - Sputnik Արմենիա
1/3

Արծվաբերդ

© Sputnik / Aram Nersesyan

Արծվաբերդի առողջության կենտրոնը

Արծվաբերդի առողջության կենտրոնը - Sputnik Արմենիա
2/3

Արծվաբերդի առողջության կենտրոնը

© Sputnik / Aram Nersesyan

Արծվաբերդի առողջության կենտրոնը

Արծվաբերդի առողջության կենտրոնը - Sputnik Արմենիա
3/3

Արծվաբերդի առողջության կենտրոնը

1/3

Արծվաբերդ

2/3

Արծվաբերդի առողջության կենտրոնը

3/3

Արծվաբերդի առողջության կենտրոնը

Արծվաբերդում զբաղվում են այգեգործությամբ, հողագործությամբ։ Տեքստիլի արտադրամաս կա, հարևան գյուղում` պահածոների գործարան։ Ռուսաստանում ապրող արծվաբերդցիներից մեկն էլ որոշել է իր ընտանիքին ավելի կապել գյուղի հետ և մեծ ներդրում է հիմա գյուղում անում. կառուցում է եռահարկ հյուրանոց՝ գինու մառանով, կոնֆերանս դահլիճով, տարբեր նշանակության սենյակներով։
© Sputnik / Aram Nersesyan

Արծվաբերդում կառուցվող հյուրանոցը

Արծվաբերդում կառուցվող հյուրանոցը - Sputnik Արմենիա
1/3

Արծվաբերդում կառուցվող հյուրանոցը

© Sputnik / Aram Nersesyan

Ռուսաստանաբնակ արծվաբերդցի Աշոտ Մակարյանը

Ռուսաստանաբնակ արծվաբերդցի Աշոտ Մակարյանը - Sputnik Արմենիա
2/3

Ռուսաստանաբնակ արծվաբերդցի Աշոտ Մակարյանը

© Sputnik / Aram Nersesyan

Արծվաբերդի հյուրատան սենյակներից մեկը

Արծվաբերդի հյուրատան սենյակներից մեկը - Sputnik Արմենիա
3/3

Արծվաբերդի հյուրատան սենյակներից մեկը

1/3

Արծվաբերդում կառուցվող հյուրանոցը

2/3

Ռուսաստանաբնակ արծվաբերդցի Աշոտ Մակարյանը

3/3

Արծվաբերդի հյուրատան սենյակներից մեկը

Ասում են՝ մեր ձայնն ու հրավերը հասցրեք արցախցիներին՝ թող գան մեզ մոտ, աշխատեն, միասին շենացնենք, զարգացնենք մեր գյուղը։ Հիշեցնում են՝ արցախցիների ու շամշադինցիների արմատները նույնն են, այնպես որ, Բերդի տարածաշրջանը սպասում է արցախցի ընտանիքներին։
© Sputnik / Aram NersesyanԱրծվաբերդի մուտքը
Село Арцваберд Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Արծվաբերդի մուտքը
Լրահոս
0