https://arm.sputniknews.ru/20231113/erevanum-bnakaranner-en-otarel-bajc-500-mln-dram-hark-chem-mutsel-2-andz-dzerbakalvel-e-68540194.html
Երևանում բնակարաններ են օտարել, բայց 500 մլն դրամ հարկ չեն մուծել. 2 անձ ձերբակալվել է
Երևանում բնակարաններ են օտարել, բայց 500 մլն դրամ հարկ չեն մուծել. 2 անձ ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 250.000.000 ՀՀ դրամ գումար: 13.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-13T15:03+0400
2023-11-13T15:03+0400
2023-11-13T15:24+0400
հհ քննչական կոմիտե
բնակարան
բյուջե
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_0:6:3072:1734_1920x0_80_0_0_fc83c3c9139ae5a58b6dc818c8b8c714.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում բնակարանների օտարման պայմանագրերի կնքման հանցավոր սխեմայի կիրառմամբ պետությունից թաքցվել է 500.000.000 ՀՀ դրամի հարկային պարտավորություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Քննությամբ պարզվել է, որ ֆիզիկական անձ Ա․ Հ․-ն, հանդիսանալով գույքերի իրական սեփականատեր, այլ անձի՝ Ն․ Ա․-ի անվամբ իրականացրել է կառուցապատման և բնակարանների օտարման գործունեություն` Երևան քաղաքի Ազատության պողոտայի տարբեր հասցեներում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում։Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա․ Հ․-ն և Ն․ Ա․-ն ձերբակալվել են:ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը)նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստացի վերականգնվել է պետությունից թաքցված 250 մլն դրամի հարկային պարտավորություն։Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_341:0:3072:2048_1920x0_80_0_0_c413cf02b3bb6c851c6ae436cf233e5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, բնակարան, բյուջե, ձերբակալություն
հհ քննչական կոմիտե, բնակարան, բյուջե, ձերբակալություն
Երևանում բնակարաններ են օտարել, բայց 500 մլն դրամ հարկ չեն մուծել. 2 անձ ձերբակալվել է
15:03 13.11.2023 (Թարմացված է: 15:24 13.11.2023) Նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 250.000.000 ՀՀ դրամ գումար:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում բնակարանների օտարման պայմանագրերի կնքման հանցավոր սխեմայի կիրառմամբ պետությունից թաքցվել է 500.000.000 ՀՀ դրամի հարկային պարտավորություն։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ պարզվել է, որ ֆիզիկական անձ Ա․ Հ․-ն, հանդիսանալով գույքերի իրական սեփականատեր, այլ անձի՝ Ն․ Ա․-ի անվամբ իրականացրել է կառուցապատման և բնակարանների օտարման գործունեություն` Երևան քաղաքի Ազատության պողոտայի տարբեր հասցեներում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում։
«Նախնական համաձայնությամբ, հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով բնակարանների օտարման գործարքների փոխարեն նա կնքել է բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր, որի հետևանքով պակաս է հաշվարկել և չի վճարել շուրջ 500.000.000 ՀՀ դրամի հարկ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա․ Հ․-ն և Ն․ Ա․-ն ձերբակալվել են:
ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը)նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստացի վերականգնվել է պետությունից թաքցված 250 մլն դրամի հարկային պարտավորություն։
Նախաքննությունը շարունակվում է: