Սահմանում ապրելը չի վախեցնում. 4 զավակների հայր բերձորցի Աղասին Չինարիում է հաստատվել
© Sputnik / Aram NersesyanՀակոբյանների ընտանիքը Չինարիում
Հակոբյանների ընտանիքը Չինարիում
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Բերձորից տեղահանվելուց հետո Հակոբյանների ընտանիքը սահմանամերձ գյուղում բնակարան ձեռքբերելու համար սերտիֆիկատ է ստացել, սակայն կուտակված վարկային պարտավորությունների պատճառով դեռ չեն կարողանում այն օգտագործել։
Արդեն 1 տարի է` Աղասին ու Անյուտան 4 երեխաների հետ տեղից տեղ են գնում` իրենց համար նոր մշտական տուն, ապահով տանիք փնտրելով։ Նրանք այն հարյուրավոր ընտանիքներից են, որ տեղահանվել են 2022 թվականի օգոստոսին` Բերձորից ու շրջակա գյուղերից։ Մոտ 2 շաբաթ է` ընտանիքը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի գյուղում է։ Այստեղ Հակոբյանները հույս ունեն, որ կկարողանան նորից ոտքի կանգնել, ամենակարևորը` տուն ու կայունություն ունենալ, որից բռնի զրկվեցին 1 տարի առաջ։
30–ամյա Աղասիի ընտանիքը Թալինից է։ Նրա հայրն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Արցախի ազատագրումից ու հրադադարի կնքումից հետո ընտանիքի հայրը որոշում կայացրեց որպես վերաբնակիչ տեղափոխվել Բերձորի Աղավնո գյուղ ու այն ապրեցնողներից դառնալ։
© Sputnik / Aram NersesyanԱղասի Հակոբյանը
Աղասի Հակոբյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք 6 ախպեր, 2 քույր ենք։ Մեր մոտի ադաթով տղեն որ չափահաս է դառնում, պետք է իր համար տուն սարքի։ Տենց ես էլ ինձ համար եմ տուն կառուցել արդեն Լաչինում։ Անյուտան էլ Աշտարակից հարս եկավ, իրար հետ աշխատելով ամեն ինչ էլ ստեղծել էինք»։
Աղասին զբաղվում էր շինարարությամբ, աշխատում որպես հաշվապահ, անվտանգության աշխատակից, դպրոցներից մեկում` զինղեկ ու ֆիզկուլտուրայի ուսուցիչ, զուգահեռ սովորում Արցախի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Հեշտ չէր, բայց երջանիկ ու բարեկեցիկ էին ապրում մինչև անցյալ տարվա օգոստոսը...
Ասում է` տները լքելու համար ընդամենը 1 օր տվեցին։ Ունեցածը տեղափոխել չեն հասցրել, միայն երեխաների հագուստն են վերցրել ու տաքսիով ճանապարհ ընկել Գորիս։
Ու սկսվեց տեղից տեղ գնալը` աշխատանքի, ընտանիքի ապրուստի որոնումներով. Քարահունջ, Գորիս, Երևան, հետո էլ` Էջմիածնի մոտակայքում գտնվող Ջրառատ գյուղ։ Այստեղ փոքրիկ տնակ վարձակալեցին` առանց կոմունալ հարմարությունների, անգամ` առանց տաք ջրի։ Աղասին աշխատում էր ջերմոցներում, լավ–վատ` օրվա հացը վաստակում էին։ Վերջին իրադարձություններից հետո շատ սեփականատերերի նման տնակատերն էլ որոշեց տնակի վարձը բարձրացնել` անգամ ժամանակ չտալով 4 անչափահաս երեխաների հետ նոր տուն գտնելու։ Սոցցանցերում կարդացին, որ Չինարիում անհատույց տներ են առաջարկում Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին։
© Sputnik / Aram NersesyanՀակոբյանների 4 զավակները
Հակոբյանների 4 զավակները
© Sputnik / Aram Nersesyan
«Գյուղապետն ինքը մեքենա ուղարկեց, որ մեզ գյուղ հասցնի, երեխեքի հետ դրսում նստած էինք»։
Հիմա Չինարիում կյանքը նորից են սկսում` 7-ամյա Անին դպրոց է հաճախում, 5-ամյա Գոռն ու 4-ամյա Կարենը` մանկապարտեզ, իսկ 3-ամյա Նունեն տանն է` մայրիկի հետ։
Սահմանում ապրելը չի վախեցնում։ «Մեր արյունը ոչ մեկի արյունից կարմիր չի, ստեղ հազարավոր հայեր են ապրում, իրենք էլ երեխա ունեն, ես էլ»,– ասում է Աղասին։
© Sputnik / Aram NersesyanՀակոբյանների ընտանիքը Չինարիում
Հակոբյանների ընտանիքը Չինարիում
© Sputnik / Aram Nersesyan
Գյուղի կյանքը սիրում են, չինարեցիների հետ արդեն հարազատացել են։ Ցանկություն ունեն տուն գնել, հենց այստեղ էլ մնալ։ Պետությունից բնակարան ձեռքբերելու համար սերտիֆիկատ են ստացել` 16 միլիոն դրամի չափով, սակայն քանի որ Լաչինից տեղահանվելուց հետո կայուն աշխատանք չեն ունեցել, վարկային պարտավորությունները ծանրացել են, դրանց պատճառով էլ չեն կարողանում սերտիֆիկատն առայժմ օգտագործել։ Ապրիլ ամսից սկսած էլ որպես բնակարանավարձի աջակցություն գումարը չեն ստացել։ Ասում են` Արցախի ղեկավարությունը որոշել էր, որ հուլիսի 1-ից կրկին կոմունալ ծախսերի, բնակարանավարձի փոխհատուցման համար նախատեսված գումարներ են տրամադրվելու, սակայն դա էլ չկա։
© Sputnik / Aram Nersesyan
Կարեն և Նունե Հակոբյանները
1/6
© Sputnik / Aram Nersesyan
Կարեն և Նունե Հակոբյանները
© Sputnik / Aram Nersesyan
Հակոբյանների` Չինարիի տունը
2/6
© Sputnik / Aram Nersesyan
Հակոբյանների` Չինարիի տունը
© Sputnik / Aram Nersesyan
Անիտա Հակոբյանը
3/6
© Sputnik / Aram Nersesyan
Անիտա Հակոբյանը
© Sputnik / Aram Nersesyan
4–ամյա Կարեն ՀԱկոբյանը
4/6
© Sputnik / Aram Nersesyan
4–ամյա Կարեն ՀԱկոբյանը
© Sputnik / Aram Nersesyan
Չինարիի հարևանուհին
5/6
© Sputnik / Aram Nersesyan
Չինարիի հարևանուհին
© Sputnik / Aram Nersesyan
7–ամյա Անի Հակոբյանը
6/6
© Sputnik / Aram Nersesyan
7–ամյա Անի Հակոբյանը
1/6
© Sputnik / Aram Nersesyan
Կարեն և Նունե Հակոբյանները
2/6
© Sputnik / Aram Nersesyan
Հակոբյանների` Չինարիի տունը
3/6
© Sputnik / Aram Nersesyan
Անիտա Հակոբյանը
4/6
© Sputnik / Aram Nersesyan
4–ամյա Կարեն ՀԱկոբյանը
5/6
© Sputnik / Aram Nersesyan
Չինարիի հարևանուհին
6/6
© Sputnik / Aram Nersesyan
7–ամյա Անի Հակոբյանը
Այն տունը, որը տրամադրվել է ընտանիքին, իհարկե, բարեկարգելու կարիք ունի։ Այդ նպատակով նաև շինանյութ է տրվել ընտանիքին, աստիճանաբար փորձում են անհրաժեշտ գույքի հարցն էլ լուծել։ Աղասին վստահ է` բոլոր հարցերն էլ ժամանակի հետ կլուծվեն, բայց իր սովորելու, կրթություն ստանալու երազանքը իրականացնելու հույս չունի։ Ասում է` սիրուն երազանք էր, որը փշրվեց, հիմա իրականությունն այն է, որ չորս երեխաների հայր է, պետք է տուն կառուցի ու ընտանիքի համար արժանապատիվ կյանքի հնարավորություններ ստեղծի։