00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը 2023-ի սկզբից չի դադարում ավելացնել արտահանումը դեպի ԵԱՏՄ

© Photo : Unsplash / Tahlia DoyleԱդամանդ
Ադամանդ - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2023
Ադամանդ
Բաժանորդագրվել
Հայաստանը շարունակում էվերաարտահանման հանգույց մնալ, բայց շարունակում էնաև սեփական ապրանքների արտահանումը, ճիշտ է՝շատ ավելի փոքր ծավալներով, քան կարող էր։ Բայց դրանց թվում մետաղագործական արդյունաբերության արտահանման մի մասը Արևմուտքից վերակողմնորոշվել է դեպի Ռուսաստան։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի, Sputnik. 2023 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանումն աճել է 44.8%-ով։ Ավելի վաղ Sputnik Արմենիան նշել էր, որ միջնորդական առևտրով պայմանավորված արտահանման աճը չի կարող անվերջ լինել և ինչ-որ մակարդակում պետք է կայունանա։
Ընդ որում, արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ (հիմնականում ՌԴ) աճել է 87%-ով և կազմում է հայկական ամբողջ արտահանման ավելի քան 54%-ը։ Այդ արտահանումն աճել է ոչ միայն շրջանցիկ, միջնորդական առևտրի հաշվին, որը պայմանավորված է Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցներով, թեև, պետք է խոստովանել, աճի ծավալներում դրա մասնաբաժինը շարունակում է մեծ լինել։

Հիմա մե՞ր էլեկտրոնիկան է, թե՞ չէ

Ավելի վաղ՝ 2022 թվականի արդյունքներով, արդեն նշվել էր, որ Հայաստանն ավելացրել է սարքերի և սարքավորումների արտահանումը Ռուսաստան։ Բայց նույնիսկ այն ժամանակ նշվում էր, որ հանրապետությունը նախորդ տարիներին էլ է սարքավորումներ արտահանել ՌԴ (տարեկան 30-40 մլն դոլարի)։ Իհարկե, սա 576 մլն դոլար ծավալը չէ, որը Հայաստանից Ռուսաստան է գնացել միայն 2023թ.-ի առաջին կիսամյակում։ Ավելին, աճել է սարքավորումների միջնորդական արտահանումը նաև Բելառուս՝ մոտ 3 մլն դոլարից հասնելով 26 մլն դոլարի (այստեղ և հաջորդիվ համեմատվում է 2023թ.-ի առաջին կիսամյակը 2022թ.-ի նույն ժամանակահատվածի հետ)։
Միաժամանակ աճել է սարքավորումների արտահանումն նաև Ղազախստան և Ղրղզստան (որոնք, ի տարբերություն Ռուսաստանի և Բելառուսի, այդ ապրանքները գնելու համար միջնորդների կարիք չունեն)։ Եվ այն, որ Ղազախստան այդ ապրանքների արտահանումը մոտ 300 հազար դոլարից հասել է մինչև 5,46 միլիոն դոլարի, իսկ Ղրղզստանի դեպքում 110 հազար դոլարից մինչև գրեթե 1 միլիոնի, ցույց է տալիս, որ այդ տեխնիկան մերն է։

Ավտոմեքենաներ

Ճիշտ է՝ թե՛ Ղազախստան, թե՛ Ղրղզստան, թե՛ նույն Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումը կտրուկ աճել է, և այստեղ արդեն առանց որևէ վերապահման պետք է խոսել վերաարտահանման մասին։ Դրանց արտահանումը Ղազախստան զրոյից հասել է գրեթե 6,9 միլիոն դոլարի, Ղրղզստան՝ նույնպես զրոյից մինչև 5,5 միլիոն դոլարի։
Իհարկե, այս դեպքում էլ արևմտյան և ճապոնական մեքենաներ գնելու համար այդ երկրներին միջնորդներ պետք չեն (իսկ ճապոնական մեքենաները աշխարհագրորեն նրանց համար նույնիսկ ավելի հեշտ է ներմուծել)։ Նախկինում Ռուսաստանից և Ղազախստանից գալիս էին Հայաստան մեքենաներ գնելու, դա պայմանավորված էր ավելի շահավետ մաքսազերծմամբ, որը ժամանակավորապես գործում էր Հայաստանի համար։
Մաքսիմ Բարսամյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2023
Ինչպես հիմնել ճիշտ բիզնես. ՌԴ-ում մեծ փորձ ունեցող հայ մենեջերը ստարտափ է ստեղծել ՀՀ–ում
Այն, որ դրանց արտահանումը Ռուսաստան աճել է անհամաչափ մասշտաբներով (մոտ 11 միլիոն դոլարից հասնելով 300 մլն դոլարի), շատ ավելի հասկանալի է. Հայաստանում խիստ զարգացել է ամերիկյան աճուրդներում օգտագործված մեքենաների գնման բիզնեսը։ Միայնակ բրոքերներից նրանք սկսել են վերածվել բավականին մեծ շրջանառություն ունեցող տասնյակ ընկերությունների: Նրանք ակտիվորեն հաճախորդներ են փնտրում և Հայաստանում, և նրա սահմաններից դուրս (առաջին հերթին, բնականաբար, ԵԱՏՄ երկրներում, որտեղ մեքենան պետք չի լինի նորից մաքսազերծել)։

Սնունդ, կոնյակ, և ոչ միայն

Անցած տարի սկսեց աճել ձկան և մրգերի արտահանումը Բելառուս, բայց այս տարի այն սկսել է նվազել (ընդհանուր առմամբ արտահանումը մոտ 3,7 միլիոն դոլարից նվազել է մինչև մոտ 0,5 միլիոն դոլար)։
Ռուսաստան սննդամթերքի արտահանումը աճել է բազմաթիվ տեսակների դեպքում, և այստեղ կարելի է ենթադրել, որ խոսքը հիմնականում տեղական արտադրանքի մասին է, որը (իհարկե, շատ փոքր ծավալով) լցնում է այն բացը, որը մնացել է արևմտյան ապրանքանիշերի հեռանալուց հետո։ Հայաստանով արևմտյան ապրանքները տանելն այնքան շահավետ չէ, որքան էլեկտրոնիկա տանելը․ պատժամիջոցների ռիսկի տեսանկյունից ավելի հեշտ է թխվածքաբլիթ վաճառել, քան միկրոսխեմա, ուստի մրցակցությունն էլ ավելի շատ է (հետևաբար՝ մարժան ավելի ցածր է)։
Հայաստանում սկսել են էլեկտրամոբիլների լիցքավորման համար նոր pos–տերմինալներ պատրաստել
Սակայն արտահանումն աճում է նաև այն ապրանքների դեպքում, որոնց արտադրությունը Հայաստանում վաղուց կա․ մրգային և բանջարեղենային պահածոներ (12 միլիոնից մինչև 22 մլն դոլար), հանքային ջուր և լիմոնադներ(մոտ 6,7-ից մինչև 15 մլն դոլար, ընդ որում՝ հատկապես աճել է հենց լիմոնադների արտահանումը), ինչպես նաև շոկոլադի (3,8-ից մինչև 4 մլն), սուրճ (8-ից մինչև 12 մլն): Աճել է անգամ կոնյակի արտահանումը (80 միլիոնի դոլարից հասել է 102 մլն դոլարի)՝ չնայած տնտեսական բարդությունների պատճառով Ռուսաստանում ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման նվազման մասին նախկին մտավախություններին։ Պահպանվում է նաև գինու արտահանումը. մոտ 9-ից այն հասել է 10 մլն դոլարի (ընդ որում զգալի ծավալով շարունակում են արտահանվել նաև մրգային գինիները)։

Սև, գունավոր, թանկարժեք

Տարիներ շարունակ Հայաստանից լեռնահանքային արտադրանքի (որի հիմնական մասը պղնձի և մոլիբդենի խտանյութն է), ինչպես նաև ֆեռոմոլիբդենի (որն օգտագործվում է պողպատի տարբեր մակնիշների ձուլման համար) ավանդական գնորդներ են եղել եվրոպական (հատկապես ֆեռոմոլիբդենի գծով) և չինական ընկերությունները։ Սակայն անցյալ տարվանից Ռուսաստանը սկսել է գնել երկուսն էլ՝ հայկական արտահանման մեջ եթե ոչ հիմնական, ապա նշանակալի տեղ գրավելով (խտանյութերի գծով՝ 8 տոկոսից մի փոքր քիչ, ֆեռոմոլիբդենի դեպում՝ 20 տոկոսից ավելի)։
Աճել է նաև ոսկերչական իրերի արտահանումը (հատկապես Ռուսաստան)՝ մոտ 4,3 մլն դոլարից հասնելով 9,3 մլն դոլարի։

Եվ կրկին պատժամիջոցների մասին

Օբյեկտիվ չի լինի չհիշատակել արտահանման այն հոդվածները, որտեղ սեփական արտադրություն չկա, կամ արտահանումն անհամաչափ է աճել։ Եթե ոսկերչական իրերի դեպքում նման անհամաչափություն չկա, ապա ադամանդների մշակման դեպքում 50 միլիոնից գրեթե մինչև 140 միլիոնն դոլար աճ է գրանցվել, այն դեպքում, երբ Հայաստանի ամբողջ ոսկերչական և ադամանդագործական արդյունաբերության արտադրության ծավալներն այս ամբողջ ժամանակահատվածում կազմել են կրկնակի քիչ՝ 68 մլն դոլար։
Միջնորդական առևտրի մյուս ակնհայտ ուղղությունը (թեև ծավալով շատ ավելի համեստ) օծանելիքն ու կոսմետիկան է (նույնպես արևմտյան բրենդների հեռանալու պատճառով)։ Այդ ապրանքների արտահանումն աճել է գրեթե երեք անգամ, սակայն բացարձակ թվերով շարունակում է փոքր մնալ (6 մլն դոլարից մի փոքր պակաս)։
Ամփոփելով՝ կարելի է կրկնել, որ ԵԱՏՄ արտահանման աճի մեջ ներգրավված են և՛ դրսի, և՛ սեփական ապրանքները։ Ճիշտ է, առաջիններն էապես գերակշռում են, իսկ ներմուծման փոխարինման արտադրությունը դանդաղ է զարգանում նույնիսկ այն ճյուղերի դեպքում, որոնք Հայաստանի ներկայիս արդյունաբերությունն ի վիճակի է ստանձնել։
Լրահոս
0