https://arm.sputniknews.ru/20231111/26-arcakhci-2-senjakum-mets-masy-getnin-e-qnum-nranq-amenic-shat-karvotum-en-arcakhi-jury-68364723.html
26 արցախցի 2 սենյակում, մեծ մասը գետնին է քնում. նրանք ամենից շատ կարոտում են Արցախի ջուրը
26 արցախցի 2 սենյակում, մեծ մասը գետնին է քնում. նրանք ամենից շատ կարոտում են Արցախի ջուրը
Sputnik Արմենիա
Մուսայելյանների մեծ ընտանիքը Հայաստան տեղափոխվելուց հետո միավորվել է։ Քույրերով, եղբայրներով, իրենց երեխաների հետ միասին են ապրում, որ կարողանան վճարել տան ու... 11.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-11T21:32+0400
2023-11-11T21:32+0400
2023-11-15T18:22+0400
հայաստան
արցախ
ընտանիք
դպրոց
արմավիրի մարզ
գյուղ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67860982_0:67:1600:967_1920x0_80_0_0_17bca2688ac6aec09a7738301e2888a3.jpg
Արցախից Հայաստան տեղափոխված Մուսայելյանների ընտանիքում միախառնվել են վիշտն ու տոնը։ Տունուտեղը, ծննդավայրն ու աշխատանքը կորցնելուց հետո նորից ժպտալու առիթ կա. ծնվել է ընտանիքի 5–րդ երեխան` Արփինեն։Էմմա Մուսայելյանին հաշված օրեր էին մնացել ծննդաբերելուն, երբ Արցախում սկսվեց հերթական պատերազմն ու բնակիչների բռնի տեղահանումը։ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում բնակվող ընտանիքը միայն մի քանի տաք հագուստ, ծածկոց ու մի քիչ ուտելիք վերցրեց և ընկավ ճանապարհ։Ճանապարհը դաժան ու ծանր էր հատկապես Էմմայի համար։ Ոտքերն այտուցվել էին, ինքնազգացողությունը` վատացել։ Աղոթում էր, որ երեխան ճանապարհին չծնվի։Էմման, ամուսինն ու երեխաները Հայաստանում միացան ծնողներին, քրոջ ու եղբոր ընտանիքներին ու եկան Արմավիրի մարզի Հայթաղ գյուղ, որտեղ 2020 թ–ից վարձակալած տանը ապրում էր նրանց մյուս եղբոր ընտանիքը (44–օրյա պատերազմից առաջ բնակվել են Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղում)։ Երկու ննջարան ու մեկ հյուրասենյակ ունեցող փոքրիկ տանը այժմ ապրում են 26 հոգով, որոնցից 11–ը անչափահասներ են։ Նրանց մեծ մասը քնում է գետնին։Ընդամենը մի քանի ամիս առաջ մտքներով անգամ չէր անցնում, որ այսպիսի իրավիճակում կհայտնվեն։ Անգամ շրջափակման մեջ պահածոներ էին փակում, թթու դնում, որ կարողանան ձմեռը անցկացնել։ Իսկ հիմա մնացել են առանց ոչնչի, ամեն ինչ թողել ու փախել են։Երեխաններն արդեն դպրոց են գնում, պետությունից ստացած 100 000 դրամով հագուստ, գրենական պիտույքներ ու պայուսակ են գնել երեխաների համար։ Դպրոցականներն ասում են, որ իրենց լավ են վերաբերվում, միայն զարմացած են` դասարաններն այստեղ լեփ–լեցուն են, իրենց դասարանում ավելի շատ երեխա կա, քան Ասկերանի ամբողջ դպրոցում։Տան ամենաակտիվ երեխան` 10–ամյա Անուշն արդեն սկսել է Արցախի բարբառը սովորեցնել հետաքրքրասեր դասընկերներին, որ իրեն ավելի լավ հասկանան։Երկու քույրերի ընտանիքները հիմա տուն են փնտրում կա՛մ նույն գյուղում, կա՛մ մոտակա, որ իրարից շատ չհեռանան։ Անուշը պնդում է, որ Ջրառատ գնան, այնտեղ է բնակվում արցախցի ամենամտերիմ դասընկերուհին։Ի տարբերություն Անուշի` 8–րդ դասարանում սովորող Լյուդմիլան դեռ չի կարողանում ինտեգրվել։ Գրքերն ուրիշ են, ծրագիրը` ուրիշ, իսկ ամենակարևորը` դասընկերներից է հեռու։«Իմ դասարանցիներն ուրիշ էին, ուզում եմ` էլի իրանց հետ դասի գնամ»,– ասում է նա։Հնաբերդի դպրոցի լքված շենքում 65 արցախցի է ապրում. ինչպես են այն տաքացնելու ձմռանը` չգիտենՀարցին, թե ամենաշատն ինչն եք կարոտել, բոլորը միաձայն պատասխանում են` Արցախի ջուրը։ Հետո հիշում են իրենց գյուղի բնությունն ու արևը։ «էստեղ շատ ցուրտ է»,– հավելում են երեխաները։Չնայած փոքր տարիքին` նրանք արդեն երկրորդ անգամ են անցնում գաղթի ճանապարհով։ Հիշում են` նույնը եղավ նաև 2020 թ.–ին, բայց անցած անգամ հետ գնացին։ Այս անգամ դեռ ճանապարհին հույս ունեին, որ էլի կվերադառնան, իսկ հիմա այլևս ոչ մի հույս չկա. մեծերի խոսակցություններն են լսել` թուրքի կողքին ապրել չենք կարող։Ուզում էի երազանք պահել` կռիվը վերջանա. արցախցի աղջնակը սարսափով է հիշում սեպտեմբերի 19-ը
արմավիրի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Մարիաննա Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49480810_0:0:1170:1170_100x100_80_0_0_bf2b3f54ef1b085bf30db1b17d17e062.jpg
Մարիաննա Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49480810_0:0:1170:1170_100x100_80_0_0_bf2b3f54ef1b085bf30db1b17d17e062.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1b/67860982_106:0:1530:1068_1920x0_80_0_0_8faf0f9524e51ace91a82c41f1956096.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49480810_0:0:1170:1170_100x100_80_0_0_bf2b3f54ef1b085bf30db1b17d17e062.jpg
հայաստան, արցախ, ընտանիք, դպրոց, արմավիրի մարզ, գյուղ, երեխա
հայաստան, արցախ, ընտանիք, դպրոց, արմավիրի մարզ, գյուղ, երեխա
26 արցախցի 2 սենյակում, մեծ մասը գետնին է քնում. նրանք ամենից շատ կարոտում են Արցախի ջուրը
21:32 11.11.2023 (Թարմացված է: 18:22 15.11.2023) Մուսայելյանների մեծ ընտանիքը Հայաստան տեղափոխվելուց հետո միավորվել է։ Քույրերով, եղբայրներով, իրենց երեխաների հետ միասին են ապրում, որ կարողանան վճարել տան ու կոմունալ վարձերը։ Sputnik Արմենիան այցելել է նրանց։
Արցախից Հայաստան տեղափոխված Մուսայելյանների ընտանիքում միախառնվել են վիշտն ու տոնը։ Տունուտեղը, ծննդավայրն ու աշխատանքը կորցնելուց հետո նորից ժպտալու առիթ կա. ծնվել է ընտանիքի 5–րդ երեխան` Արփինեն։
Էմմա Մուսայելյանին հաշված օրեր էին մնացել ծննդաբերելուն, երբ Արցախում սկսվեց հերթական պատերազմն ու բնակիչների բռնի տեղահանումը։ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում բնակվող ընտանիքը միայն մի քանի տաք հագուստ, ծածկոց ու մի քիչ ուտելիք վերցրեց և ընկավ ճանապարհ։
Ճանապարհը դաժան ու ծանր էր հատկապես Էմմայի համար։ Ոտքերն այտուցվել էին, ինքնազգացողությունը` վատացել։ Աղոթում էր, որ երեխան ճանապարհին չծնվի։
«Սեպտեմբերի 27-ին արդեն Հայաստանում էինք, անտանելի ցավեր ունեի, վախենում էի երեխայի համար, բայց բժիշկները հանգստացրին, ասեցին, որ ամեն ինչ սթրեսից է եղել։ Հոկտեմբերի 11–ին ծնվեց մեր հրաշքը` 3 կգ 400 գրամ քաշով, 50 սմ հասակով։ Բժիշկներն ասեցին` ամեն ինչ լավ է, առողջ երեխա է»,– պատմում է Էմման։
Էմման, ամուսինն ու երեխաները Հայաստանում միացան ծնողներին, քրոջ ու եղբոր ընտանիքներին ու եկան Արմավիրի մարզի Հայթաղ գյուղ, որտեղ 2020 թ–ից վարձակալած տանը ապրում էր նրանց մյուս եղբոր ընտանիքը (44–օրյա պատերազմից առաջ բնակվել են Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղում)։ Երկու ննջարան ու մեկ հյուրասենյակ ունեցող փոքրիկ տանը այժմ ապրում են 26 հոգով, որոնցից 11–ը անչափահասներ են։ Նրանց մեծ մասը քնում է գետնին։
Ընդամենը մի քանի ամիս առաջ մտքներով անգամ չէր անցնում, որ այսպիսի իրավիճակում կհայտնվեն։ Անգամ շրջափակման մեջ պահածոներ էին փակում, թթու դնում, որ կարողանան ձմեռը անցկացնել։ Իսկ հիմա մնացել են առանց ոչնչի, ամեն ինչ թողել ու փախել են։
Երեխաններն արդեն դպրոց են գնում, պետությունից ստացած 100 000 դրամով հագուստ, գրենական պիտույքներ ու պայուսակ են գնել երեխաների համար։ Դպրոցականներն ասում են, որ իրենց լավ են վերաբերվում, միայն զարմացած են` դասարաններն այստեղ լեփ–լեցուն են, իրենց դասարանում ավելի շատ երեխա կա, քան Ասկերանի ամբողջ դպրոցում։
Տան ամենաակտիվ երեխան` 10–ամյա Անուշն արդեն սկսել է Արցախի բարբառը սովորեցնել հետաքրքրասեր դասընկերներին, որ իրեն ավելի լավ հասկանան։
«Բառերը գրում եմ թղթի վրա, կողքը` գրական տարբերակը, որ սովորեն։ Օրինակ` պատառաքաղ–չանգյալ, գդալ– քթել, դանակ– տենակ, գորգ– գյեբո, թեյնիկ– չայդան։ Ու տենց էլի...»,– ոգևորված պատմում է Անուշը։
Երկու քույրերի ընտանիքները հիմա տուն են փնտրում կա՛մ նույն գյուղում, կա՛մ մոտակա, որ իրարից շատ չհեռանան։ Անուշը պնդում է, որ Ջրառատ գնան, այնտեղ է բնակվում արցախցի ամենամտերիմ դասընկերուհին։
Ի տարբերություն Անուշի` 8–րդ դասարանում սովորող Լյուդմիլան դեռ չի կարողանում ինտեգրվել։ Գրքերն ուրիշ են, ծրագիրը` ուրիշ, իսկ ամենակարևորը` դասընկերներից է հեռու։
«Իմ դասարանցիներն ուրիշ էին, ուզում եմ` էլի իրանց հետ դասի գնամ»,– ասում է նա։
Հարցին, թե ամենաշատն ինչն եք կարոտել, բոլորը միաձայն պատասխանում են` Արցախի ջուրը։ Հետո հիշում են իրենց գյուղի բնությունն ու արևը։ «էստեղ շատ ցուրտ է»,– հավելում են երեխաները։
Չնայած փոքր տարիքին` նրանք արդեն երկրորդ անգամ են անցնում գաղթի ճանապարհով։ Հիշում են` նույնը եղավ նաև 2020 թ.–ին, բայց անցած անգամ հետ գնացին։ Այս անգամ դեռ ճանապարհին հույս ունեին, որ էլի կվերադառնան, իսկ հիմա այլևս ոչ մի հույս չկա. մեծերի խոսակցություններն են լսել` թուրքի կողքին ապրել չենք կարող։