https://arm.sputniknews.ru/20231110/haj-vracakan-sahmanin-bernatarneri-kutakumner-chkan-peky-herqum-e-shrjanarvvogh-lury-68443719.html
Հայ-վրացական սահմանին բեռնատարների կուտակումներ չկան. ՊԵԿ–ը հերքում է շրջանառվող լուրը
Հայ-վրացական սահմանին բեռնատարների կուտակումներ չկան. ՊԵԿ–ը հերքում է շրջանառվող լուրը
Sputnik Արմենիա
Հայկական կողմը մշտական կապի մեջ է վրացի գործընկերների հետ։ 10.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-10T10:11+0400
2023-11-10T10:11+0400
2023-11-10T10:19+0400
բեռնատար
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
բագրատաշեն անցակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/484/20/4842007_0:44:1600:944_1920x0_80_0_0_d7805e4f16f73d00b437c81cb362d6ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը, հետևաբար նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն` հերքելով ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ:Նշվում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ:Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը օրեր առաջ հայտնել էր, որ Վերին Լարսի անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով: Նախատեսվում է անցակետ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտքի կողմից։ Ճանապարհի առանձին հատվածներ ժամանակավորապես կփակվեն, ինչն էլ կհանգեցնի ավտոմեքենաների հոսքի դանդաղեցմանը։
վրաստանի հանրապետություն
բագրատաշեն անցակետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/484/20/4842007_142:0:1458:987_1920x0_80_0_0_34fda20d5d7361a00a89673c0483ed76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բեռնատար, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, բագրատաշեն անցակետ
բեռնատար, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, բագրատաշեն անցակետ
Հայ-վրացական սահմանին բեռնատարների կուտակումներ չկան. ՊԵԿ–ը հերքում է շրջանառվող լուրը
10:11 10.11.2023 (Թարմացված է: 10:19 10.11.2023) Հայկական կողմը մշտական կապի մեջ է վրացի գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը, հետևաբար նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն` հերքելով ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ:
Նշվում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում է առաջացող խնդիրները: Այս պահի դրությամբ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել»,–ասվում է ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք`
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը օրեր առաջ հայտնել էր, որ Վերին Լարսի անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով: Նախատեսվում է անցակետ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտքի կողմից։ Ճանապարհի առանձին հատվածներ ժամանակավորապես կփակվեն, ինչն էլ կհանգեցնի ավտոմեքենաների հոսքի դանդաղեցմանը։