https://arm.sputniknews.ru/20231109/turqiajum-hakatmranjutajin-gvortsvoghutjan-yntacqum-aveli-qan-200-mard-ee-dzerbakalvel-68399855.html
Թուրքիայում հակաթմրանյութային գործողության ընթացքում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
Թուրքիայում հակաթմրանյութային գործողության ընթացքում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Առգրավվել է, նախնական տվյալներով, 33,5 կգ թմրանյութ, 6659 տարբեր հոգեմետ դեղահաբեր։ 09.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-09T11:25+0400
2023-11-09T11:25+0400
2023-11-09T14:50+0400
թուրքիա
թմրանյութ
թմրամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41255573_0:0:1600:901_1920x0_80_0_0_c2518df464ebb1c7cb18c0e09541ada1.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Ավելի քան 200 կասկածյալ է ձերբակալվել Թուրքիայի 32 նահանգների տարածքում հակաթմրանյութային լայնածավալ գործողության ընթացքում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։Նշվում է, որ գործողությունն իրականացվել է երկրի 32 նահանգներում, դրան մասնակցել է հատուկ նշանակության 42 ստորաբաժանում, երկու ուղղաթիռ, մեկ անօդաչու սարք, 29 շուն, 680 խումբ և անձնակազմի 2294 մարդ: Աշխատել են միաժամանակ 353 հասցեներում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/18/41255573_165:0:1588:1067_1920x0_80_0_0_1ac9beb87f957b2e830e8140c4671931.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, թմրանյութ, թմրամիջոցներ
թուրքիա, թմրանյութ, թմրամիջոցներ
Թուրքիայում հակաթմրանյութային գործողության ընթացքում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
11:25 09.11.2023 (Թարմացված է: 14:50 09.11.2023) Առգրավվել է, նախնական տվյալներով, 33,5 կգ թմրանյութ, 6659 տարբեր հոգեմետ դեղահաբեր։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Ավելի քան 200 կասկածյալ է ձերբակալվել Թուրքիայի 32 նահանգների տարածքում հակաթմրանյութային լայնածավալ գործողության ընթացքում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
«Նախնական տվյալներով` գործողության ընթացքում առգրավվել է 33,5 կգ թմրանյութ, 6659 տարբեր հոգեմետ դեղահաբեր, երեք ատրճանակ, 79238 ԱՄՆ դոլար, 36500 եվրո, 249,701 հազար թուրքական լիրա: Գործողության արդյունքում ոչնչացվել է հանցավոր կազմակերպության գործադիր ցանցը, ձերբակալվել է 210 կասկածյալ»,- հայտարարել է նախարարը X սոցիալական ցանցում։
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է երկրի 32 նահանգներում, դրան մասնակցել է հատուկ նշանակության 42 ստորաբաժանում, երկու ուղղաթիռ, մեկ անօդաչու սարք, 29 շուն, 680 խումբ և անձնակազմի 2294 մարդ: Աշխատել են միաժամանակ 353 հասցեներում։