00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեմզաշենում մորը և 2 երեխաներին սպանելու գործով մեղադրյալները ևս 3 ամիս կմնան կալանքի տակ

© Sputnik / Armenuhi Mkhoyan Պեմզաշեն բնակավայրը
Պեմզաշեն բնակավայրը - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Պեմզաշեն բնակավայրը
Բաժանորդագրվել
Դատական նիստը հետաձգվեց մինչև 2024 թվականի փետրվար ամիսը։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում դաժան սպանության գործով դատական նիստը հետաձգվեց` Վրույր և Արկադի Բարսեղյանները կշարունակեն մնալ կալանավորված։
«Որոշում է կայացվել մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի և Արկադի Բարսեղյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի ժամկետները երկարաձգել 3 ամիս ժամկետով` մինչև 2024 թվականի փետրվարի 11-ը։ Միջնորդությունը ներկայացրել է հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը»,– նշեց նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Դատարանը մերժեց Արկադի Բարսեղյանի և Վրույր Բարսեղյանի պաշտպաններ Էդուարդ Աղաջանյանի ու Գայանե Լյուդվիկյանի ներկայացրած միջնորդությունները` իրենց պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու և այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին։
Որոշումը դատավարության մասնակիցներին կտրամադրվի 3 օրվա ընթացքում։
Որոշման հրապարակումից հետո, դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանը,պահանջեց գնդակահարել մեղադրյալներին։ Նա ասաց, որ իր համար կալանքի երկարաձգումը ոչինչ չի նշանակում։
«Պետք է երկուսն էլ տեղում գնդակահարվեն։ Ուրիշ բան չեմ ուզում։ Գնդակահարվեն, ու այս հարցը փակվի»,– շեշտեց Մելիքսեթյանը։
Մեղադրյալ Արկադի Բարսեղյանն ընդգծեց, որ ինքը համաձայն չէ մնալ կալանքի տակ և ինքը ոչինչ չի արել, որպեսզի գնդակահարեն իրեն։
«Ես ոչնչից խաբար չեմ, ոչ մի բան էլ չեմ արել, ինչի՞ պիտի մնամ կալանքի տակ։ Տուժող Մելիքսեթյանն էլ ասում է` պետք է գնդակահարել 2-ին։ Կբացահայտվի, թող վառեն էն մարդուն, ով արել ա էդ բանը ու կապ ունի էս ամեն ինչի հետ։ Թող հրապարակում վառեն։ Վստահ եմ, որ կբացահայտվի էս ամեն ինչը, չգիտեմ ինչի են իմ անունը տվել։ Ինձ աշխարհով մեկ խայտառակ են արել, ես էդ տղեն չեմ, որ տենց բան կարողանամ անել»,– ասաց Արկադի Բարսեղյանը։
Նա շեշտեց, որ արդեն 1 տարի է կալանքի տակ է և չի հասկանում մինչ օրս, թե ինչում է մեղավոր։
Վրույր Բարսեղյանն էլ նշեց` ինքն ինչ արել է, խոստովանել է` և՛ գրավոր, և՛ տեսախցիկի առաջ։
«Ինչ արել եմ, ես խոստովանել եմ։ Ինձ բռնաբարության մեջ են մեղադրում։ Ինձ դանակով հարվածել են, որպեսզի շարունակեմ էդ գործը։ Ինձ 1 ամիս բուժել են սրտիս դանակով հարվածելուց հետո»,– նշեց Վրույր Բարսեղյանը։
Նա նաև խնդրեց դատարանին, որպեսզի այնպես անեն, որ բուժում նշանակվի իր համար, քանի որ մի քանի տարի է` հոգեմետ դեղեր է օգտագործում, բայց ՔԿՀ–ում ստացած դեղորայքը բավական չէ, անհրաժեշտ է ստացիոնար բուժում։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհուրդ տվեց դիմում գրել ՔԿՀ–ի ղեկավարությանը, որպեսզի դատապարտյալների հիվանդանոց տեղափոխեն իրեն։
Պեմզաշենի հայտնի գործով մեղադրվողի փաստաբանը դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թվականի նոյեմբերի 9-ին։ Արկադի Բարսեղյանը, 2022 թ.–ի հոկտեմբերին վերադառնալով ՌԴ–ից, անպարկեշտ առաջարկ է արել իր մտերիմ ընկերոջ կնոջը` Զարինե Մելիքսեթյանին, ու մերժում ստացել ։ Դրանից հետո նա տեղեկացել է, որ Զարինեն նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել իր ամուսնուն: Մտավախություն ունենալով, որ ամուսինը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով դրա հետևանքով իրենց համայնքում իր հեղինակազրկումը` Արկադի Բարսեղյանը որոշել է սպանել Զարինե Մելիքսեթյանին։
Ինչո՞ւ էին դաժանաբար սպանել Պեմզաշենում բնակվող կնոջն ու նրա 2 երեխաներին. նոր մանրամասներ
Լրահոս
0