https://arm.sputniknews.ru/20231109/pashinjany-meknelu-e-pariz-inch-hamazhvoghvovi-e-na-masnakcelu-68401377.html
Փաշինյանը մեկնելու է Փարիզ. ի՞նչ համաժողովի է նա մասնակցելու
Փաշինյանը մեկնելու է Փարիզ. ի՞նչ համաժողովի է նա մասնակցելու
Sputnik Արմենիա
Համաժողովին ներկա են լինելու Էմանուել Մակրոնը, Շառլ Միշելը, Լուիզ Մուշիկիվաբոն, Աննա Իդալգոն և այլք։ 09.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-09T12:07+0400
2023-11-09T12:07+0400
2023-11-09T12:08+0400
փարիզ
նիկոլ փաշինյան
համաժողով
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36950641_0:166:1600:1066_1920x0_80_0_0_ed3bd7b02f08aa66ee087d64567077ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա` Փարիզ։ Նա մասնակցելու է «Փարիզի խաղաղության համաժողով 2023»–ին։ Տեղեկությունը հրապարակված է համաժողովի պաշտոնական կայքէջում։Այն անցկացվելու է նոյեմբերի 10-11-ը։Համաժողովի բանախոսներն են լինելու` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի «Խաղաղության համաժողովի» նախագահ Անխել Գուրիան և մի շարք այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, ՀԿ–ների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Բանախոսների թվում ընդգրկված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարատ Միրզոյանը կմեկնի Փարիզ` մասնակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանինՄակրոնն օրեր առաջ հայտարարել էր, որ համաժողովի ընթացքում քննարկվելու է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իսրայել–ՀԱՄԱՍ պատերազմի հետ կապված տիրող իրավիճակը։Հիշեցնենք, որ այս տարի կայանալու է Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովը։
փարիզ
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36950641_1:59:1344:1066_1920x0_80_0_0_87a665dd64dc6aa52807ddfd052fad20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փարիզ, նիկոլ փաշինյան, համաժողով, ֆրանսիա
փարիզ, նիկոլ փաշինյան, համաժողով, ֆրանսիա
Փաշինյանը մեկնելու է Փարիզ. ի՞նչ համաժողովի է նա մասնակցելու
12:07 09.11.2023 (Թարմացված է: 12:08 09.11.2023) Համաժողովին ներկա են լինելու Էմանուել Մակրոնը, Շառլ Միշելը, Լուիզ Մուշիկիվաբոն, Աննա Իդալգոն և այլք։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա` Փարիզ։ Նա մասնակցելու է «Փարիզի խաղաղության համաժողով 2023»–ին։ Տեղեկությունը հրապարակված է համաժողովի
պաշտոնական կայքէջում։
Այն անցկացվելու է նոյեմբերի 10-11-ը։
Համաժողովի բանախոսներն են լինելու` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի «Խաղաղության համաժողովի» նախագահ Անխել Գուրիան և մի շարք այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, ՀԿ–ների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Բանախոսների թվում ընդգրկված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մակրոնն օրեր առաջ հայտարարել էր, որ համաժողովի ընթացքում քննարկվելու է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իսրայել–ՀԱՄԱՍ պատերազմի հետ կապված տիրող իրավիճակը։
Հիշեցնենք, որ այս տարի կայանալու է Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովը։