https://arm.sputniknews.ru/20231109/haverzhacnelvov-lusavvor-ketery-namakanish-legendar-ararat-73-i-50-amjaki-aritvov-68400394.html
Հավերժացնելով լուսավոր կետերը․ նամականիշ՝ լեգենդար «Արարատ 73»-ի 50-ամյակի առիթով
Հավերժացնելով լուսավոր կետերը․ նամականիշ՝ լեգենդար «Արարատ 73»-ի 50-ամյակի առիթով
Sputnik Արմենիա
«Արարատի» հաղթանակներն անգամ Բաքվում էին նշում, սա համազգային տոն ու հպարտություն էր։ 09.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-09T11:55+0400
2023-11-09T11:55+0400
2023-11-09T11:55+0400
«արարատ» ֆուտբոլային ակումբ
նամականիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/08/68382980_0:66:1280:786_1920x0_80_0_0_0ba738101b04ec24e2e0a2de5f2bf447.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik․ Նրանց երկրպագում էին, հաղթանակներով ոգեշնչվում․ Հայաստանի համար «Արարատի» հաղթանակները զուտ ֆուտբոլային չէին, դրանք ազգային զարթոնքի, միասնության, ուժի, անհնարը հնարավոր դարձնելու խորհրդանիշ էին։ 1973 թվականին «Արարատը» մեկ խաղաշրջանում ոչ միայն նվաճեց Խորհրդային Միության գավաթը, այլև արժանացավ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:Կես դար անց «Արարատ 73»-ի հաղթանակի 50-ամյակի առիթով շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ։Մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներ Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն:Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը ծանր մարտահրավերների միջով է անցնում։ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի կարծիքով՝ հատկապես այս օրերին շատ կարևոր է ազգային լուսավոր կետերը հավերժացնելը։ «Արարատ 73»-ի հաղթանակը հենց այդ լուսավոր կետերից է։Նա շեշտեց՝ այս հաղթանակները միայն Հայաստանի համար չէին կարևոր, այլև ամբողջ հայության։ Նա հիշեց 1973 թվականի ամառը, երբ Բաքու էր այցելել։ Անգամ այնտեղ էին «Արարատին» երկրպագում։ Ասում է՝ այն ժամանակ կենտրոնում հայեր էին ապրում, սեղաններ էին հենց փողոցներում բացել և տոնում էին հաղթանակը։Դավիթ Դովլաթյանի դիզայնով արված գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆուտբոլի գնդակ, որտեղ ներկայացված են «Արարատին» գավաթի հանձնման արարողության դրվագներ:Գեղաթերթիկի վերևի հատվածում «Արարատ» թիմի ֆուտբոլիստներն են, ինչպես նաև՝ «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակին նվիրված լոգոտիպը: Նամականիշով գեղաթերթիկի անվանական արժեքը 380 դրամ է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/08/68382980_72:0:1208:852_1920x0_80_0_0_f6b203eab3331c9f9129580f2a64d034.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«արարատ» ֆուտբոլային ակումբ, նամականիշ
«արարատ» ֆուտբոլային ակումբ, նամականիշ
Հավերժացնելով լուսավոր կետերը․ նամականիշ՝ լեգենդար «Արարատ 73»-ի 50-ամյակի առիթով
«Արարատի» հաղթանակներն անգամ Բաքվում էին նշում, սա համազգային տոն ու հպարտություն էր։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik․ Նրանց երկրպագում էին, հաղթանակներով ոգեշնչվում․ Հայաստանի համար «Արարատի» հաղթանակները զուտ ֆուտբոլային չէին, դրանք ազգային զարթոնքի, միասնության, ուժի, անհնարը հնարավոր դարձնելու խորհրդանիշ էին։ 1973 թվականին «Արարատը» մեկ խաղաշրջանում ոչ միայն նվաճեց Խորհրդային Միության գավաթը, այլև արժանացավ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:
Կես դար անց «Արարատ 73»-ի հաղթանակի 50-ամյակի առիթով շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ։
Մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներ Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն:
Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը ծանր մարտահրավերների միջով է անցնում։ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի կարծիքով՝ հատկապես այս օրերին շատ կարևոր է ազգային լուսավոր կետերը հավերժացնելը։ «Արարատ 73»-ի հաղթանակը հենց այդ լուսավոր կետերից է։
«Շատերն ասում են՝ 50 տարի առաջ է եղել։ Ավարայրի ճակատամարտն էլ մի 1500 տարի առաջ է եղել։ Ներեցեք նմանօրինակ համեմատության համար, բայց ազգային զարթոնքի տեսակետից հաղթանակների առումով, կներեք, բայց ես այդ համեմատությունն անում եմ»,- նշեց Մուսայելյանը։
Նա շեշտեց՝ այս հաղթանակները միայն Հայաստանի համար չէին կարևոր, այլև ամբողջ հայության։ Նա հիշեց 1973 թվականի ամառը, երբ Բաքու էր այցելել։ Անգամ այնտեղ էին «Արարատին» երկրպագում։ Ասում է՝ այն ժամանակ կենտրոնում հայեր էին ապրում, սեղաններ էին հենց փողոցներում բացել և տոնում էին հաղթանակը։
Դավիթ Դովլաթյանի դիզայնով արված գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆուտբոլի գնդակ, որտեղ ներկայացված են «Արարատին» գավաթի հանձնման արարողության դրվագներ:
Գեղաթերթիկի վերևի հատվածում «Արարատ» թիմի ֆուտբոլիստներն են, ինչպես նաև՝ «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակին նվիրված լոգոտիպը: Նամականիշով գեղաթերթիկի անվանական արժեքը 380 դրամ է։