Հարգանքի տուրք է մատուցվել 2020 թվականին ադրբեջանական ՇԶՀՀ–ով խոցված Մի-24–ի օդաչուներին
© Photo : Пресс-служба Международного гуманитарного фонда "Мир"Հարգանքի տուրք է մատուցվել 2020 թվականին ադրբեջանական ՇԶՀՀ–ով խոցված Մի-24–ի օդաչուներին
Հարգանքի տուրք է մատուցվել 2020 թվականին ադրբեջանական ՇԶՀՀ–ով խոցված Մի-24–ի օդաչուներին
© Photo : Пресс-служба Международного гуманитарного фонда "Мир"
Բաժանորդագրվել
«Միր» հիմնադրամը ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի աջակցությամբ նախատեսում է «Հիշատակի բլրի» վրա կանգնեցնել ԼՂ–ում մարտական խնդիրների կատարման ժամանակ զոհված ՌԴ խաղաղապահներին նվիրված հուշարձանը։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում «Էրեբունի» ավիակայանի ՌԴ օդաչուները հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականին Ադրբեջանի տարածքից իրականացված հրթիռակոծության հետևանքով սպանված Մի–24 ուղղաթիռի անձնակազմի անդամների։ Այս մասին հայտնում է «Միր» միջազգային պետական հիմնադրամի մամուլի ծառայությունը (Մոսկվա)։
«Այսօր, հիշատակի երրորդ տարելիցին, «Էրեբունի» ՌԴ ավիացիոն կայանի հրամանատարության ներկայացուցիչներն ու զինծառայողները հարգանքի տուրք են մատուցել բանակային ավիացիայի ականավոր օդաչուներին, որոնց անունները հավերժ մտել են Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ավիաբազայի պատմության մեջ», – ասվում է հաղորդագրությունում։
Երասխ գյուղի (Արարատի մարզ) «Հիշատակի բլուր» հուշահամալիրում Մայոր Յուրի Իշչուկի և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինի կիսանդրու մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհել ՌԴ զինծառայողներ, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, մարզպետներ, վարչակազմի աշխատակիցներ և հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանում ՌԴ ՊՆ №21 ռուսական դպրոցի աշակերտները։
© Photo : Пресс-служба Международного гуманитарного фонда "Мир"Հարգանքի տուրք է մատուցվել 2020 թվականին ադրբեջանական ՇԶՀՀ–ով խոցված Մի-24–ի օդաչուներին
Հարգանքի տուրք է մատուցվել 2020 թվականին ադրբեջանական ՇԶՀՀ–ով խոցված Մի-24–ի օդաչուներին
© Photo : Пресс-служба Международного гуманитарного фонда "Мир"
Ինչպես նշեց «Միր» հիմնադրամի վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, որի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը, հիշել զոհվածներին և օգնել նրանց ընտանիքներին պետք է ամեն օր, այլ ոչ միայն տարելիցներին, ապրողները հարգում են զոհվածների հիշատակը, որպեսզի «մեր զինվորների բոլոր դժվարություններն ու զրկանքները զուր չլինեն»։
© Photo : Пресс-служба Международного гуманитарного фонда "Мир"Հարգանքի տուրք է մատուցվել 2020 թվականին ադրբեջանական ՇԶՀՀ–ով խոցված Մի-24–ի օդաչուներին
Հարգանքի տուրք է մատուցվել 2020 թվականին ադրբեջանական ՇԶՀՀ–ով խոցված Մի-24–ի օդաչուներին
© Photo : Пресс-служба Международного гуманитарного фонда "Мир"
«Միր» հիմնադրամը ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի աջակցությամբ նախատեսում է «Հիշատակի բլրի» վրա կանգնեցնել ԼՂ–ում մարտական խնդիրների կատարման ժամանակ զոհված ՌԴ խաղաղապահներին նվիրված հուշարձանը, կառուցել Եղիա մարգարեի տաճար-հուշարձանը և Գրիբոյեդովի անվան ռազմապատմական թանգարանը, որին կից գործելու է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության «Ավանգարդ» կենտրոնը։
© Photo : Пресс-служба Международного гуманитарного фонда "Мир"Հարգանքի տուրք է մատուցվել 2020 թվականին ադրբեջանական ՇԶՀՀ–ով խոցված Մի-24–ի օդաչուներին
Հարգանքի տուրք է մատուցվել 2020 թվականին ադրբեջանական ՇԶՀՀ–ով խոցված Մի-24–ի օդաչուներին
© Photo : Пресс-служба Международного гуманитарного фонда "Мир"
2020 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայի ժամանակով ժամը 17.30–ի սահմաններում ռուսական Մի-24-ը ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռուսական ռազմակայանի ավտոշարասյան ուղեկցման ժամանակ խոցվել էր ադրբեջանական շարժական զենիթահրթիռային համակարգով։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Մի-24-ը ՀՀ տարածքում պատահաբար է խոցվել ադրբեջանցի զինվորականների կողմից, Բաքուն ներողություն էր խնդրել։
Նոյեմբերի 9-ի երեկոյան ստորագրվեց ԼՂ հակամարտության գոտում հրադադարի մասին ՌԴ–ի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը, նոյեմբերի 10-ին տարածաշրջան ժամանեցին ՌԴ առաջին խաղաղապահները։