https://arm.sputniknews.ru/20231109/hajtnabervel-e-sisianum-3-andzi-danakaharelu-hamar-hetakhuzvvogh-eritasardy-68421344.html
Հայտնաբերվել է Սիսիանում 3 անձի դանակահարելու համար հետախուզվող երիտասարդը
Հայտնաբերվել է Սիսիանում 3 անձի դանակահարելու համար հետախուզվող երիտասարդը
Sputnik Արմենիա
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը, հայտարարվել էր հետախուզում: 09.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-09T16:29+0400
2023-11-09T16:29+0400
2023-11-09T16:29+0400
դանակահարություն
սիսիան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ամիսներ առաջ Սիսիանում 3 հոգու դանակահարած 23 տարեկան երիտասարդը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշենք, որ տեղի ունեցած ավտովթարից հետո ծագած վիճաբանության ընթացքում 23-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցրել 28 և 30 տարեկան եղբայրներին ու վիճաբանող կողմերին բաժանող 71-ամյա տղամարդուն։Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը և հայտարարվել հետախուզում:Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (2 դրվագ) (խուլիգանական դրդումներով սպանության փորձ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։
սիսիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դանակահարություն, սիսիան, հհ քննչական կոմիտե
դանակահարություն, սիսիան, հհ քննչական կոմիտե
Հայտնաբերվել է Սիսիանում 3 անձի դանակահարելու համար հետախուզվող երիտասարդը
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը, հայտարարվել էր հետախուզում:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ամիսներ առաջ Սիսիանում 3 հոգու դանակահարած 23 տարեկան երիտասարդը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ տեղի ունեցած ավտովթարից հետո ծագած վիճաբանության ընթացքում 23-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ էր հասցրել 28 և 30 տարեկան եղբայրներին ու վիճաբանող կողմերին բաժանող 71-ամյա տղամարդուն։
Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը և հայտարարվել հետախուզում:
«Կատարված քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տվյալների իրացման արդյունքում 2023թ․ նույեմբերի 9-ին մեղադրյալ Լ․ Ք․-ն հայտնաբերվել է Երևան քաղաքում՝ Արաբկիր վարչական շրջանում և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (2 դրվագ) (խուլիգանական դրդումներով սպանության փորձ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։